Sunday, 19 07 2026
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում

Նախքան Թեհրան մեկնելը Բայրամովը կապ է հաստատել Իսրայելի ԱԳ նախարարի հետ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով Թեհրանում է, որտեղ հանդիպումներ է ունենում Իրանի ղեկավարության հետ: Այցի թեման Թուրքիայի ներկրած զինյալների, վարձկանների հարցն է, որոնք տեղակայված են Իրանի հյուսիսային սահմանի հարևանությամբ, ինչը, ինչպես նշվում է, Իրանի սահմանի անվտանգության տեսանկյունից լուրջ խնդիրներ է առաջացնում: Բայրամովի այցը հիմա պատահական չէ, պայմանավորված է նրանով, որ Բաքուն հիմա որոշակի վստահություն պետք է տա իրանական կողմին, թե չեն խախտվի սահմանները, չեն խախտվի իրանական շահերը։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը:

«Բնական է, որոշակի վստահություն պետք է տան իրանական կողմին, որ չեն խախտվի սահմանները, իրանական շահերը: Վստահաբար այդ հարցերը կլինեն, բայց ամենակարևորն այն է, որ մինչև Թեհրան մեկնելը Բայրամովը կապ է հաստատել Իսրայելի ԱԳ նախարարի հետ, ինչը նշանակում է, որ իսրայելական կողմին նա վստահություն է ներշնչել, որ Բաքուն համենայնդեպս Իսրայել-Ադրբեջան հարաբերություններն ավելի է կարևորում, քան Բաքու-Թեհրան հարաբերությունները»,- ասաց Քեշիշյանը։ Նրա խոսքով՝ ահաբեկիչների ներկայությունը սահմանին, ինչպես նաև Թուրքիայի ներկայությունն ու մասնակցությունը պատերազմին, ոտնահարում էր Թեհրանի շահը։

«Չեմ կարծում, թե շատ պետք է ընդլայնվեն Բայրամովի այցին քննարկվող թեմաները, ավելի շուտ պետք է որոշակի վստահություն ներշնչել, թե համենայնդեպս այս իրավիճակը, որ կա, չի վնասի իրանական կողմին, թեև արդեն գործնականորեն հասել է վնասելուն»,- ասաց նա։

Տեսակետ կա, որ Իրանը լռելյայն կուլ է տվել բոլոր վտանգների կուտակումը իր հյուսիսային սահմանին։ Ըստ Քեշիշյանի՝ պարզ է, որ իրանական կողմը ամբողջովին չզգաց այն վտանգը, որ գալիս է, բայց երբ դեպքերը զարգացան այնպես, որ Իսրայելի և Թուրքիայի ներկայությունը իրանական կողմին վնաս է հասցնում, Իրանը զգաց, որ պետք է զգուշանա: «Ադրբեջանական կողմին վերջնագրեր պետք է տրվեն, որ Իրանի հետ նման կերպ չպետք է վարվել։ Ի վերջո, Իրանն այս հարցի կողքով չի կարող անցնել, և այն, ինչ պատահեց, սա ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև Իրանի պարտությունն էր, քանի որ ուշ կողմնորոշվեց»,- հավելեց Քեշիշյանը։

Ի դեպ, Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն անդրադարձել է Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆի և Ջեյհուն Բայրամովի հանդիպմանը՝ ընդգծելով, որ հանդիպման ընթացքում արտգործնախարարները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության, տարածաշրջանային խնդիրների և երկկողմ հարաբերությունների վերաբերյալ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում