Sunday, 19 07 2026
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
Սպասվում է կարճատև անձրև
10:45
ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է իրականացրել Իրանի նկատմամբ
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Հեծանվային զբոսանք՝ 30 կմ. վարչապետ
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է

Քաղաքացիական պատերազմի վտանգը կա. ներսում՝ լյումպենների, դրսում՝ Հայաստանը կործանված տեսնել ցանկացողների աջակցությամբ

16 ուժերի հանրահավաքը ավելի է խորացրել Լևոն Տեր-Պետրոսյանի մտավախությունը, որ քաղաքացիական պատերազմի վտանգ կա։ Ilur.am-ում հրապարակած հոդվածում առաջին նախագահը մեջբերել է վարչապետի թեկնածու հռչակված Մանուկյանի՝ Ազատության հրապարակում ելույթից, թե Փաշինյանը «թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով», կամ որ «շարժումը չհաղթեց` գազազած ժողովուրդն իրեն կհոշոտի»:

«Հոշոտել և զոռով բառերը այլ բան, քան բռնություն չեն նշանակում»,- մեկնաբանում է Տեր-Պետրոսյանը` ընդգծելով. «Եթե սրանք միայն խոսքեր լինեին, ապա դեռ շատ մտահոգվելու կարիք չէր լինի: Բայց Մանուկյանի առաջնորդած բազմամարդ երթի կողմից վարչապետի կեցավայրի կեսժամյա շրջափակման և Փաշինյանի ընտանիքի ահաբեկման զազրելի արարքը ոչ այլ ինչ է, քան բռնության պատրաստակամության անթաքույց ցուցադրություն»։

Առաջին նախագահը միաժամանակ հայտարարում է, թե նույնպիսի դիրքորոշում է որդեգրել նաև Նիկոլ Փաշինյանը, որի պահվածքը և հռետորաբանությունը, ըստ Տեր-Պետրոսյանի, ցույց են տալիս, որ նա ամենևին մտադիր չէ կամավոր հեռանալ, այլ պատրաստ է ցանկացած առճակատման: «Հետևաբար, եթե երկու կողմն էլ վճռական են տրամադրված, ապա բախումն անխուսափելի է»,- եզրակացրել է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ որպես ապացույց վկայաբերելով, որ թեև ոչ ինտելեկտուալ առումով, բայց իրենց խառնվածքով, համառությամբ, արկածախնդրական հակումներով և մինչև վերջ գնալու մոլուցքով Վազգեն Մանուկյանը և Նիկոլ Փաշինյանը երկվորյակներ են, երկուսն էլ խորհրդարանը գրոհելու «փայլուն» փորձ ունեն։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը կիսում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մտահոգությունը և նշում.«Այո՛, քաղաքացիական պատերազմի վտանգը կա, իսկ թե դեպքերն ինչ զարգացում կստանան՝ կախված է  նրանից, թե նախևառաջ այդ ընդդիմախոսների խումբը որքան սթափություն կդրսևորի այս զգուշացումներից հետո։ Եվ երկրորդը՝ տաք գլուխների հետ կապված, պետությունը որքան էֆեկտիվ կգործի այս վտանգը չեզոքացնլու ուղղությամբ»-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեհրաբյանն ընդգծեց.«Հայաստանը ժողովրդավարական պետություն է, կարելի է  հանրահավաք ու երթ անել, կողմ  ու դեմ լինել ցանկացած բանի, բայց ուլտիմատումով խոսակցությունը  պետության հետ անընդունելի ու անթույլատրելի է, իսկ բռնության սպառնալիքները առավել ևս, դրանք  պատժելի են քրեական օրենսգրքով։ Պետությունը պարտավոր է դա ապահովել,եթե լինի դրա անհրաժեշտությունը։Այս իմաստով Տեր-Պետրոսյանի  նախազգուշացումը  տեղին ու հասցեական է»,-եզրափակեց քաղաքագետը։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի խոսքերով՝ քաղաքացիական պատերազմի վտանգ միշտ հնարավոր է, որովհետև թե՛ ներսում կան անհանդուրժող, «աճեցված» ուժեր՝ եղբայրասպանության համար, և կարևորը՝ նաև դրսում կան շահագրգռված ուժեր, որ Հայաստանում քաոս լինի ու հայկական պետությունը կործանվի. «Դրսում  կան ազդեցիկ ուժեր, որոնք ջանք ու ռեսուրս չեն խնայում Հայաստանը կործանելու համար։ Իսկ Հայաստանում  կան քաղաքական լյումպեննեչ, որոնք պատրաստ են իրենց լյուպենական շահերի համար կործանել մեր երկիրը»,-«Առաջին լրատվակական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը նաև հույս հայտնեց, որ  ողջախոհությունը և ամենակարևորը՝ արտաքին թշնամու դեմ կռված ուժերը կկանխեն ներքին խառնակությունները.«Իմ հույսը  նրանք են։ Մենք այսօր ունենք մեծ քանակաությամբ  իսկական թշնամուն թիրախավորած հզոր զանգված, մեր զորացրված զինվորականները, պատերազմից վերադարձածները։ Նրանք դա կկանխեն»,-եզրափակեց Արշակյանը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում