Monday, 20 05 2024
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Աղավնաձորի Սուրբ Հովհաննես եկեղեցին կվերականգնվի. ստորագրվել է հուշագիր
Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում կմասնակցի Կրթության համաշխարհային համաժողովին
Կայացել է աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի և Ազգային ֆիլհարմոնիկի երևանյան և մարզային համերգաշարը
19:20
Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը
ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Ադրբեջանի շարունակական ցանկությունն է նվաստացնել Հայաստանին. պետք է արագացնել պայմանագրի կնքումը
Գողացել էր 400 կգ պղնձե փաթույթ, վաճառելով 1 միլիոն 100 հազար դրամով
Այն, որ սահմանազատումը շարունակվում է, նշանակում է՝ ԱՄՆ-ն հետաքրքրված է գործընթացով
18:30
Թեհրանի գրքի փառատոն
Էրդողանն Ալիևին կկանգնեցնի ընտրության առջև
Հրազդանում կրակոցներից 2 մարդ է մահացել․ մեկը «Դերոյի Արսենն» է
Իրանի նախագահի մահվան մեղադրանքը կուղղվի Իսրայելին
18:22
Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով
Ովքեր կառաջադրվեն Իրանում. գլխավոր մրցակիցները
Աննա Վարդապետյանի հրավերով Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը
Բաքուն Իրանի նախագահի զոհվելու առթիվ ակնարկներ է անում՝ խեղաթյուրելով փաստերը
17:50
ՆԱՏՕ-ի առանձին երկրներ Ուկրաինայում արդեն վերապատրաստում են զինված ուժերի մարտիկներին. Էստոնիայի վարչապետ
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի ռուսաստան նվազել են, դեպի ամն՝ ավելացել
Կասեցվել է արտադրամասի արտադրական գործունեությունը
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը
17:30
Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի ևս երեք պաշտպանական կոնցեռնների նկատմամբ
Վարչապետի գլխավորությամբ շարունակվել են ժողովրդագրական ռազմավարության նախագծի շուրջ քննարկումները
Կիրանցի մոտից 14 անձ բերման է ենթարկվել

Փեսա-աներձագ-բաջանաղ. Զինվորական քննչական վարչությունը չի կարող քննել ՊՆ-ի կողմից ORSIS-ի անվճար զենքից հրաժարվելու գործը

«Առաջին լրատվական»-ի՝ «Պատերազմի երրորդ օրը ORSIS-ի տնօրենը դիմել է ՀՀ ՊՆ-ին անվճար ռազմամթերք բերել, ՊՆ-ից մինչ օրս չեն պատասխանել» վերտառությամբ հարցազրույցի հիման վրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը երեկ հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն։
Հիշեցնենք, որ նախօրեին փաստաբանը մեր տաղավարում հարցազրույցի ժամանակ նշել էր, որ սեպտեմբերի 27-ի պատերազմից երեք օր անց ORSIS ընկերության տնօրենը առաջարկով դիմել է ՀՀ ՊՆ-ին՝ մի կողմ դնել առկա տարաձայնությունները, և ցանկացած ռազմամթերք՝ փամփուշտից մինչև ծանր տեխնիկա, գնալ ու անվճար և անսահմանափակ քանակի բերել, որից հետո 2021 թվականին նոր հինգ տարվա կտրվածքով կմշակվի վճարման ժամանակացույց, սակայն ՀՀ ՊՆ-ից մինչ հարցազրույցի օրը չէին պատասխանել ընկերության առաջարկին։ Միայն հարցազրույցի հետո, երբ այդ փաստը դարձավ հրապարակային, նոր, Սիրունյանի խոսքերով, ՀՀ ՊՆ-ից կապվել են ORSIS ընկերությանը և տեղեկացրել, որ ընդունում են առաջարկը։

Հենց այս ամենը հրապարակային դարձնելուց հետո փաստաբանը հրավիրվել է Քննչական վարչություն։

Ալեքսանդր Սիրունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ երեկ գնացել է զինվորական քննչական վարչություն։ Պարզվել է, որ զինվորական դատախազությունից հանձնարարվել է նյութեր նախապատրաստել հրապարակման հիման վրա, ըստ որի՝ ռուսական կողմը ՀՀ ՊՆ-ին առաջարկել է անհատույց զենք, իսկ ՊՆ-ն խուսափել է դրանից։ Սիրունյանը պատմեց, որ զինվորական քննչական ծառայությունում հրաժարվել է բացատրություն գրել և մանրամասներ հայտնել, քանի որ, նրա խոսքերով, այս գործը զինվորական քննչական գլխավոր վարչությունում չի կարող քննվել, քանի որ խնդիրը վերաբերում է ՊՆ գնումներին, գնումների գործընթացում հերթական չարաշահմանը, իսկ ՊՆ գնումների պատասխանատու Գագիկ Աֆրիկյանը զինդատախազ Վահե Հարությունյանի քենակալն է (բաջանաղ), իսկ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Գագիկ Մայիլյանը ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ բարեկամական կապերով է կապված։ Մասնավորապես գտնվում են փեսա-աներձագ հարաբերություններում։ Հետևաբար, Սիրունյանի խոսքերով՝ ինքն առաջարկել է բոլոր նյութերն ուղարկել հատուկ քննչական ծառայություն, որտեղ արդեն իսկ նույն թեմայով քննվող քրեական գործ կա։ «Այ այսքանով ավարտվեց մեր հանդիպումը զինվորական քննչական գլխավոր վարչությունում»,- ասաց Սիրունյանը՝ հավելելով, որ մինչ այս էլ ՊՆ-ի վերաբերյալ քրեական գործերը պատշաճ քննության չեն ենթարկվել՝ պայմանավորված հենց վերը նշված բարեկամական կապերով։

«Զինվորական իրավապահ մարմիններում՝ քննչական, զինվորական դատախազությունում ցանկացած խնդրի դեպքում իրենք արագ քրեական գործ են հարուցել, բայց դա այդպես էլ ընթացք չի ունեցել։ Իսկ երբ որևէ մեկը հետաքրքրվել է, թե այդ հարցով ինչ է կատարվել, միանգամից ասել են, թե գործ են հարուցել ու քննում են։ Սա է իրենց ոճը։ Բոլորը իրար հետ կապված են խնամի-ծանոթ-բարեկամ կապերով, ու ծածկադմբոց է իրականացվում։ Հետևաբար՝ ես պնդում եմ ու պահանջում եմ, որ այս վերջին գործով ևս քննությունը պետք է տեղափոխվի ՀՔԾ»,- եզրափակեց Ալեքսանդր Սիրունյանը։

Հիշեցնենք, որ մեկ այլ աղմկահարույց գործով ևս ակնհայտ է դառնում, որ ՀՀ ՊՆ գնումների գործընթացը խայտառակ ձևով է իրականացվել։ Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարությունը 2019-ի մայիսին չեղարկել էր ռուսաստանյան ORSIS ընկերության կողմից 1,9 միլիոն դոլարի Dedal-T2.380 Hunter LRF ֆիրմայի գիշերային տեսադիտման հատուկ սարքերի մատակարարման գործընթացը: ՊՆ գնումների հանձնաժողովի որոշմամբ՝ մրցույթը չեղարկվել էր ORSIS-ի կողմից՝ նախկինում նմանատիպ մատակարարումների փաստը չհիմնավորելու պատճառով: Ըստ լրատվամիջոցների՝ ՊՆ ներքին քննության արդյունքների համաձայն՝ ORSIS ARMS ընկերության կողմից ներկայացված գիշերային տեսանելիության և ջերմատեսիլ սարքավորումը նախատեսված չէ ռազմական գործողություների համար, այլ նախատեսված է որսորդության համար: Ավելին, սարքը ունի լազերային հեռաչափ, որը քաղաքացիական նշանակության համար է նախատեսված, և այն ռազմական նշանակության համար օգտագործելը արգելվում է: Ըստ Սիրունյանի՝ որը ներկայացնում է ORSIS ընկերության շահերը, դա միտումնավոր էր արվել, միտումնավոր տապալվել էր գնման գործընթացը, քանի որ գործընթացում շահագրգռված էր այլ անձ, որին պատկանող ընկերությունը ՀՀ ՊՆ-ի կարիքների համար զենք-զինամթերքի գնումները իրականացնում է օֆշորային ընկերության միջոցով։
Խոսքը, թերևս, Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի մասին է։

Ալեքսանդր Սիրունյանը նախօրեին դիմում է ուղարկել գլխավոր դատախազություն՝ տեղեկացնելով, որ եթե ամիսներ առաջ չկարճեին ORSIS ARMS («ОРужейные СИСтемы») ընկերության հետ կապված փամփուշտների արժեքը արհեստականորեն ուռճացնելու մասով հարուցված քրեական գործը, ապա ներկայումս անհրաժեշտություն չէր առաջանա գեներալ Մովսես Հակոբյանի ասածների վերաբերյալ նոր քրեական գործ հարուցել և քննել։ «Ժամանակին, եթե մեր քրեական գործը նորմալ քննվեր, ապա հիմա նոր քրեական գործի անհրաժեշտություն չէր առաջանա։ Մենք ժամանակին ասում էինք, որ ջերմատեսիլ սարքերի գնումը ձախողվել է, և բանակին դա չի հասել, մեզ մեղադրում էին, բայց մենք արդյունքը տեսանք նոյեմբերի 10-ին։ Ես դատախազին հիշեցրել եմ, որ մի հատ քրեական գործ կար ապօրինի կարճված։ Առաջարկել ենք կարճումը վերացնեն, շարունակեն օբյեկտիվ քննել, որովհետև մենք չենք լռելու։ Նոյեմբերի 10-ից հետո լռել չկա»,- ասաց Սիրունյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում