Monday, 20 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

ՆԱՏՕ-ն Կովկասում դաս տվեց Թուրքիային. ՌԴ-ի դառնահամ հաղթանակը

Դեկտեմբերի 1-3-ի ժամանակահատվածում կարևոր հավաքներ անցկացրին թե՛ ՆԱՏՕ-ն, թե՛ ՀԱՊԿ-ը: ՆԱՏՕ-ն անցկացրեց արտգործնախարարների հավաք, իսկ ՀԱՊԿ-ը՝ թե՛ պաշտպանության նախարարների, թե՛ ԱԳ նախարարների, թե՛ պետությունների ղեկավարների: Այս զուգորդումը խորհրդանշական է՝ հատկապես, եթե հաշվի առնենք, որ երկու կազմակերպություններում էլ առանցքային քննարկվող թեմաներից մեկը եղել է արցախյան պատերազմն ու դրա արդյունքում ստեղծված իրավիճակը:

Բանն այն է, որ Արցախի դեմ Թուրքիայի սանձազերծած պատերազմը իր աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական էությամբ բավականին բազմաշերտ, մի շարք հարթություններ ունեցող երևույթ էր: Եվ հարթություններից մեկն անշուշտ այն էր, որ դա նաև ՆԱՏՕ և ՀԱՊԿ պատերազմ էր, մասնակիորեն, ոչ ամբողջապես դե յուրե, սակայն զգալիորեն նաև ոչ միայն դե ֆակտո: Որովհետև այդ պատերազմում ներգրավված էին ՆԱՏՕ անդամ պետություն՝ Թուրքիա, և ՀԱՊԿ անդամ՝ Հայաստան: Էլ չենք խոսում ՀԱՊԿ առանցք կամ առաջատար Ռուսաստանի ներգրավվածության մասին՝ որպես առանցքային շահընկեր: Այդպիսով, անկասկած է, որ Արցախի դեմ պատերազմը նաև ՆԱՏՕ-ՀԱՊԿ պատերազմ էր, երկու քաղաքական բլոկների և ռազմական մոդելավորումների պատերազմ:

Այդ իմաստով պատկերը որոշակիորեն հակասական է: Մասնավորապես, անմիջական ռազմական գործողությունների իմաստով ՀԱՊԿ-ը տապալվել է իր թե՛ ռազմական մոդելավորման, թե՛ քաղաքական կշռի և վարկի իմաստով: Մյուս կողմից՝ ռազմավարական առումով անգամ ՆԱՏՕ-ն արձագանքում է Ռուսաստանի, ասել կուզի՝ ՀԱՊԿ-ի հաղթանակը՝ ռազմական ամրապնդումը Կովկասում: Առաջանում է հարց՝ ՆԱՏՕ-ն չէ՞ր հաշվարկել դա, վստահ էր, որ Թուրքիայի միջոցով ի՞նքն է հաստատվելու Կովկասում, թե՞ կային այլ հաշվարկներ, օրինակ՝ այն, որ այդպիսով ՆԱՏՕ-ն ցույց տվեց իր «ապստամբ» վարքագծով անդամ Թուրքիային, որ առանց դաշինքի ռազմաքաղաքական աջակցության Թուրքիան կարող է ունենալ մարտավարական հաջողություններ, սակայն ռազմավարական իմաստով ոչինչ է ՌԴ-ի առաջ:

Գործնականում Կովկասում այդ իրավիճակն է: Թե ինչպես կզարգանան իրողությունները՝ սա անշուշտ հարցի մյուս կողմն է և, իհարկե, ոչ պակաս էական: Որովհետև ռազմավարական հաջողությունն ինքնին դեռ պետք է պահել ու զարգացնել, և այդ իմաստով Ռուսաստանը, արձանագրելով հաղթանակ, ունի էական խնդիրներ մի շարք առումներով, այդ թվում և այն, որ այդ հաղթանակը Մոսկվան ստացել է զոհաբերելով իր դաշնակցին՝ թե՛ քաղաքական, թե՛ ռազմական, թե՛ բարոյական իմաստով: Դա ոչ միայն Հայաստանի, Արցախի ու հայության ողբերգությունն է, այլև առաջիկայի համար լինելու է լրջագույն դառնահամ ՌԴ-ի համար:

ՀԱՊԿ Վեհաժողովում Նիկոլ Փաշինյանի հասցեին հայտարարություններով ՌԴ նախագահը անկասկած անուղղակի, սակայն տողատակում միանգամայն գիտակցված շոշափում էր հենց այդ դառնահամը ցրելու խնդիրը, որը Մոսկվայից պահանջելու է դեռ շատ ջանք՝ միաժամանակ մինչ այդ բերելով շատ մարտահրավերներ: Դա լուրջ խնդիր է նաև Հայաստանի համար, որը պետք է լինի հրատապ աշխատանքային առաջնահերթություն հայկական ամբողջ մտավոր ներուժի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում