Sunday, 28 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

ԱՄՆ-ը համաձայն չէ Պուտինի և Ալիևի հետ

Հակամարտությանը տևական ու կայուն քաղաքական լուծում գտնելու հարցում Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել իր ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո՝ Երևանում հայտարարել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, որը հանդիպում է ունեցել ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք ներգրավված են գործընթացում մարդասիրական համատեքստում:

ԱՄՆ դեսպանի հայտարարությունը կարևոր է մի քանի առումներով: Նախ՝ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքի վերսկսման, որը գործընթացը դուրս կբերի ռուս-թուրքական պայմանավորվածությունների կաղապարից: Այլ հարց է իհարկե, թե ինչպես է ձևավորվել այդ կաղապարը, ու ինչու են դրանից դուրս մնացել Մինսկի խմբի համանախագահները: Դա տեղի է ունեցել կամովի՞ն, այսինքն՝ նրանք դաշտը թողել են Ռուսաստանին ու Թուրքիային պատերազմի ընթացքում, այժմ վերադառնո՞ւմ են, թե՞ թույլ են տվել իրավիճակի գնահատման վրիպումներ և հայտնվել լուսանցքում: Սրանք իհարկե առանձին քննարկման հարցեր են, սակայն Մինսկի խմբի համանախագահության վերադարձը կարևոր է, քանի որ առնվազն բազմազանեցնում է միջավայրը և այդպիսով Հայաստանի համար ստեղծում ավելի ճկուն լինելու հնարավորություն, եթե իհարկե տեսանելի ապագայում դա իրատեսական է՝ ելնելով մի շարք իրողություններից:

Միևնույն ժամանակ ԱՄՆ դեսպանի հայտարարությունը ուշագրավ է հնչում Ալիևի հայտարարության ֆոնին, որ Ադրբեջանի նախագահը արել է, այսպես կոչված, ազգին հղած ուղերձում: Ալիևը հայտարարել է, թե «ղարաբաղյան հակամարտություն» բառակապակցությունն այլևս անցյալ է, այդ մասին հնարավոր է խոսել, եթե խոսում ես պատմության մասին: Այդ հայտարարության տողատակում թերևս առաջիններից մեկը Արցախի կարգավիճակի հարցը մոռացության մատնելն է, որտեղ իհարկե առկա կարող է լինել ոչ միայն զուտ Ադրբեջանի և Թուրքիայի շահը՝ չեզոքացնել կարգավիճակի թեման, այլ նաև Ռուսաստանի, որն ըստ էության խաղաղապահ առաքելությամբ ստացել է Արցախի դե ֆակտո յուրօրինակ կարգավիճակ կամ Արցախում իր «անկախության» կարգավիճակը: Հատկանշական է, որ հակամարտության անցյալ լինելու մասին ոչ միայն Ալիևն է հայտարարում, այլ նաև Պուտինը, որը նոյեմբերի 9-ից հետո առնվազն երկու անգամ խոսել է, որ կան հակամարտությունը պատմություն համարելու նախադրյալներ:

ԱՄՆ-ը, սակայն, առնվազն Երևանում դեսպանի մակարդակով, խոսում է այն մասին, որ այդ նախադրյալները չկան, և հակամարտությունը չի ստացել լիարժեք կարգավորում: Փաստորեն, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դիրքորոշումները այս առումով համընկնում են և համընկնում են ոչ միայն միմյանց, այլ նաև Հայաստանի ու Արցախի շահի հետ: Կարո՞ղ են Հայաստանն ու Արցախն օգտագործել այդ հանգամանքը՝ հաշվի առնելով այն, որ հանգամանքը փաստորեն չի համընկնում Ռուսաստանի շահին, համենայնդեպս առայժմ, քանի դեռ Մոսկվան գերադասում է լռության մատնել կարգավիճակի և Հադրութի ու Շուշիի հայ տեղահանված բնակիչների հարցերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում