Tuesday, 07 05 2024
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
21-րդ դարում ստով և կեղծիքով քաղաքականություն կառուցելն անհնար է
19:50
Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը ստորագրել են փաստաթուղթ
19:30
ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ
19:20
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է Զելենսկիի սպանությունը պլանավորող գործակալական ցանցի բացահայտման մասին
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը
Պուտինը նոր նախագահական ժամկետում առաջին այցը կկատարի Չինաստան
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը

Այս խառնակ օրերին Կրեմլն ու Բաքուն որոշել են ակտիվորեն միջամտել Հայաստանում ներքաղաքական իրավիճակի ապակայունացմանը

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ադրբեջանցիների սադրանքը Սոթքում, գերիների եւ զոհվածների մարմինների փոխանակման ձգձգումը ցույց են տալիս, որ այս խառնակ օրերին Կրեմլն ու Բաքուն որոշել են ակտիվորեն միջամտել Հայաստանում ներքաղաքական իրավիճակի ապակայունացմանը, Հայաստանում հեղաշրջման միջոցով մեր երկրի ինքնիշխանության վերջնական կործանմանը եւ Երեւանում ռուսական գուբերնատորի նշանակմանը։ Սա ընդամենը գործնական շարունակությունն է ռուսաստանյան ԶԼՄ-ներով օրեր շարունակ ընթացող ու Նիկոլ Փաշինյանի դեմ ուղղված հակաքարոզչության եւ նրան իշխանազրկելու ուղիղ կոչերի։

Ես խնդիր չունեմ ՀՀ այն քաղաքացիների հետ, ովքեր կարծում են, որ դե եթե Կրեմլը ավելի լոյալ իշխանություն է ուզում ունենալ Հայաստանում, ապա պետք է նրա համար նման իշխանություն ձեւավորել, “ճարներս ինչ”։ Պարզապես այդ մարդիկ արդյո՞ք գիտակցում են, որ հենց դարձանք փաստացի ռուսական գուբերնիա, հաջորդ քայլով դառնալու ենք նաեւ դե-յուրե Ռուսաստանի մաս՝ տարատեսակ միութենական պայմանագրերի քողի ներքո։ Արցախյան պատերազմում տվել ենք մի քանի հազար զոհ․ այդ մարդիկ պատրա՞ստ են որ նոր հազարավոր զոհեր էլ տանք ռուս-ուկրաինական հնարավոր պատերազմում Դոնբասում, ինչպես դա արեց Կադիրովը՝ օտար պատերազմում մահվան բերան ուղարկելով սեփական հայրենակիցներին, կամ ռուս-թուրքական պատերազմում Ղրիմի շուրջ, կամ թեկուզ հենց Կովկասում։ Իսկ հայ ժողովրդին այնժամ ոչ ոք չի էլ հարցնելու, թե մեր զորքը որտեղ եւ ինչպես օգտագործվի․ Կրեմլը հրահանգելու է՝ գուբերնատորն իրականացնելու է, ձեր սիրելի Սոլովյովի գլխավարած ուռա-քարոզչական նվագախմբի շեփորների ներքո։

Ինչն է ինձ զարմացնում՝ դա այն է, որ մեր ինքնիշխանության կողմնակիցներից ոմանք էլ ընկել են դեպրեսիվ հույզերի գիրկը եւ օր առաջ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հեռացնելով հույսեր են փայփայում, թե դրանից հետո Հայաստանում հնարավոր է լինելու շատ թե քիչ ինքնիշխան կառավարություն ձեւավորել Ռուսաստանի ազդեցության կտրուկ աճի պայմաններում, երբ փողոցում կանգնած, իշխանափոխության հայտ ներկայացրած միակ ուժի թիկունքում կանգմած է Կրեմլը։

Իսկ 6 ամիս ինչո՞ւ չեք ուզում սպասել։ Որ ԱՄՆ-ում ներքաղաքական իրադրությունը կայունացած լինի ու նա՞ էլ հանկարծ չմիանա Ֆրանսիայի կողմից՝ այդ երկրի Սենատի շուրթերով մեզ առաջարկած այլընտրանքին։ Այն, ինչը որ բանակցված եւ պայմանավորված է եղել համանախագահողների կողմից․ միջազգային խաղաղապահներ ոչ միայն նախկին ԼՂԻՄ, այլեւ 7 շրջանների տարածքում, ինչը հնարավորություն կտա հայ փախստականներին վերադառնալ նաեւ Հադրութի շրջան, Թալիշ-Սեյսուլան գծի բնակավայրեր, Քարվաճառ, Քաշաթաղ եւ Աղդամ։ Պայմանավորվածություն, որը խախտվել է ադրբեջանա-թուրքական ագրեսիայի արդյունքում, ինչն ընդունել են ու դա մատնացույց արել երեք համանախագահող երկրները։ Պայմանավորվածությունների խախտում, վավերացված մի հայտարարությամբ, որն ինքնին որեւէ միջազգային մանդատ չի ապահովում ռուս խաղաղապահների համար, էլ չասած այն մասին, որ չի երաշխավորում ո՛չ նախկին ԼՂԻՄ տարածքի եւ ո՛չ էլ, առավելեւս 7 շրջանների խաղաղ հայ բնակչության անվտանգությունը, այլ հակառակը՝ ամրագրում է հայ բնակչության հանդեպ տեղի ունեցած՝ միջազգային բոլոր նորմերով եւ օրենքներով խստիվ արգելված եւ դատապարտելի էթնիկ զտումը։ Պատահակա՞ն եք համարում, որ Ֆրանսիայի սենատի որոշման մեջ հատուկ շեշտվում է մինչեւ սեպտեմբերի 27-ը առկա սահմանները։ Կամ այն, որ ընդամենը մեկ սենատոր դեմ քվեարկեց, իսկ 305-ը՝ կողմ։ Բանաձեւին դեմ հանդես եկած գործադիրի ներկայացուցչի խոսքը այդքան արժեք ու կշիռ չունե՞ր օրենսդիրների մոտ։

Ֆեյսբուքյան զգացմունքային տրամադրությունները վճռորոշ դեր խաղացին թե՛ 2018-ի հեղափոխության եւ թե էյֆորիայի ներքո իշխանություն ձեւավորելու վրա։ Մեզ շրջապատող ավտոկրատ արտաքին ուժերը դասեր են քաղել եւ որոշել են նույն ֆեյսբուքյան՝ այս անգամ արդեն դեպրեսիվ եւ հուսալքության տրամադրությունները ուղղորդել եւ օգտագործել մեր սեփական տունը՝ մեր ինքնիշխան պետությունը քանդելու համար։

Իսկ ինքնիշխանության նվիրյալ ուժերին, ովքեր եւս կողմ են Նիկոլ Փաշինյանի հեռացմանը կոչ եմ անում չտրվել արտաքին, առավելեւս՝ Ադրբեջանի սադրանքներին, այլ այս վեց ամիսներն օգտագործել “Իմ քայլ”-ին միասնական հզոր այլընտրանք ձեւավորելու, արդյունավետ ընտրական եւ կուսակցությունների մասին օրենքներ ընդունել ստիպելու համար՝ այդժամ ես էլ ձեզ հետ կպահանջեմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ նոր ընտրությունների անցկացումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում