Friday, 03 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Հայաստանի վարչապետի և Պուտինի պատասխանատվությունը

Համացանցում հայտնվել են բազմաթիվ տեսանյութեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են ադրբեջանցիները վանդալիզմով զբաղվում այն տարածքներում, որ անցել կամ անցնում են իրենց վերահսկողության տակ՝ կամ ռազմական ճանապարհով, կամ նոյեմբերի 9-ի տխրահռչակ համաձայնագրով: Այդօրինակ տեսանյութերը համացանցում ավելանում են ամենօրյա ռեժիմով, ցույց տալով, որ վանդալիզմը ըստ էության ադրբեջանցիների համար ամենօրյա զբաղմունք է և թերևս լինելու է այդպիսին, հաշվի առնելով, որ բավականին շատ են ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային ժառանգության կոթողները, գերեզմանաքարերը և այլն: Այդ ամենն ըստ էության եռակողմ կոչված համաձայնագրի բովանդակության և տրամաբանության կոպիտ խախտում է, հաշվի առնելով այն, որ այդ համաձայնագրումն կարծես թե խոսվում է տեղահանվածների վերադարձի, ոչ թե հայկական շիրիմների, շիրմաքարերի տեղահանման վանդալային գործողությունների մասին:

Երբ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարում է, որ իրավիճակը արցախյան գոտում նորմալանում և մտնում է բնականոն հուն, որ կան կարգավորման լավ նախադրյալներ, վանդալի՞զմը նկատի ունի, որպես ադրբեջանական կողմի նորմալ, բնականոն զբաղմունք: Եթե ոչ, ապա ՌԴ նախագահ Պուտինը ունի՞ պատասխանատվություն իր ստորագրությամբ նաև եռակողմ հայտարարության ոգին, տառը և տրամաբանությունը պահպանելու և այդպիսով նաև ըստ էության իր ստորագրության հանդեպ Ալիևից հարգանք պահանջելու առումով: Որևէ մեկի, այդ թվում ՌԴ նախագահի մոտ կասկած կա՞, որ վանդալիզմի ակտերը եթե ոչ ամբողջապես կզրոյանան, ապա առնվազն ամենանվազի կհասնեն Ալիևի մեկ ելույթով, իսկ եթե նա կոչ անի և հետևողականորեն պահանջի իր հանրությունից և զինվորներից պահպանել տարրական հարգանքը հայկական մշակույթի կոթողների և գերեզմանների հանդեպ: Միևնույն ժամանակ, սակայն, Պուտինի պատասխանատվության հարցից առաջ, այստեղ պետք է դնել իհարկե Հայաստանի կառավարության պատասխանատվությունը, որը նույնպես եռակողմ համաձայնագրի մասնակից է և կարծես թե պարտաճանաչորեն կատարում է այդ համաձայնագրով իր ստանձնած պարտավորությունները, չարժանանալով փաստորեն Ադրբեջանի համարժեք վերաբերմունքի:

Հայաստանի կառավարությունը պատրաստվու՞մ է դնել այդ հարցերն ու եռակողմ համաձայնագրի առաջ հավասարազոր պատասխանատվության խնդիրը, պատրաստվու՞մ է համաձայնագրի շրջանակում տեր կանգնել հայկական իրավունքներին, դնել ադրբեջանական վանդալիզմի հարցն ու հասնել դրա համարժեք գնահատման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում