Tuesday, 14 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Կամ Ալիևի համար վատ կլինի, կամ Թրամփի

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչպես հայտնում է պետքարտուղարության տարածած հաղորդագրությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Պոմպեոն պնդել է հրադադարի պարտավորությունները կատարելու անհրաժեշտությունը: Բանն այն է, որ ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ այդ պնդումը տարածվում է այսպես ասած՝ հավասարապես, այն դեպքում, երբ հայտնի է, որ հրադադարի պարտավորությունը չի կատարում Իլհամ Ալիևը: Իսկ ավելի ճիշտ, հրադադարի պարտավորությունը չի կատարում Էրդողանը, որը Ալիևի միջոցով պատերազմ է սկսել և վարում է պատերազմը: Այդ պարագայում, պետքարտուղարի հեռախոսազանգը կարող է ունենալ մեկ նպատակային թիրախ՝ Ալիևին հստակ իրազեկել, որ, եթե նա շարունակի ենթարկվել Էրդողանին, այլ ոչ թե հրադադարի համաձայնությանը, ապա դա նրա համար կավարտվի շատ վատ: Հասցրե՞լ է Պոմպեոն այդ հանգամանքը Ալիևին: Հակառակ պարագայում, ամեն ինչ վատ կարող է ավարտվել ԱՄՆ վարչակազմի համար, քանի որ ընդամենը մեկ շաբաթ անց տեղի է ունենալու ԱՄՆ նախագահի ընտրությունը: Այդ ընտրության մասնակիցների առնվազն մի ստվար մասի համար ուշադրության առարկա է լինելու այն, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որքանով է իր քաղաքական խոսքի տերն ու որքանով է ի վիճակի ապահովել իր նախաձեռնությամբ հայտարարված հայ-ադրբեջանական հրադադարը: Դե ֆակտո, իհարկե, Էրդողանը, սակայն առերևույթ հենց Ալիևն է կասկածի տակ դրել Թրամփի հեղինակությունն ու քաղաքական կարողունակությունը, ինչը, անկասկած, չի վրիպելու ամերիկացի ընտրողների առնվազն մի զգալի մասի ուշադրությունից:

Հետևաբար՝ խնդիրը ԱՄՆ նախագահի համար ունի թերևս պրակտիկ նշանակություն, այլապես որքան էլ Թրամփը թվիթերյան գրառում անի, թե հրադադարը պահպանվում է՝ ինչպես արել էր հոկտեմբերի 26-ին, դրանով, իհարկե, չի կարող փակել մարդկանց աչքերն ու ականջները: Միևնույն ժամանակ հատկանշական է, որ ԱՄՆ պետքարտուղարի՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջին դեմքերի հետ զրույցին զուգահեռ, տեղի է ունեցել Լավրով-Չավուշօղլու հեռախոսազրույց, որի ընթացքում քննարկվել են արցախյան հարցը, Լիբիան և Սիրիան: Արդյո՞ք գործ ունենք երկու զուգահեռ պրոցեսի հետ, այսինքն՝ ամերիկյան նախաձեռնություն և ռուս-թուրքական քննարկումներ, որոնք կարող են նաև խանգարել մեկը մյուսին, ինչն էլ պարարտ հող ստեղծի հրադադարի պայմանավորվածությունները չկատարելու համար: Սա, թերևս, ամենաէական հարցերից մեկն է, եթե նկատի ունենանք նաև այն, որ երեկ էլ հայտնի է դարձել Իրանի նախագահի բանագնացի Երևան, Մոսկվա, Անկարա և Բաքու գնալու ու իրանյան նախաձեռնություն քննարկելու որոշման մասին: Եվ որքան էլ այս նախաձեռնությունները կարող են միտված լինել խաղաղության հայտարարված նպատակի՝ մրցակցելով միմյանց հետ հանուն խաղաղության, դրանք կարող են առավելապես ճանապարհ բացել պատերազմի շարունակության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում