Saturday, 11 07 2026
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2
18:50
Մարկո Ռուբիոն՝ Վենեսուելայի «դե ֆակտո» ղեկավար. NYT-ի բացահայտումը
ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
18:30
Բալթյան երկրները հերքում են Ուկրաինային իրենց օդային տարածքը տրամադրելու մասին լուրերը
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ
18:10
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մատենադարանի տնօրենը հանդիպել է Վենետիկում ՀՀ հյուպատոսին

Մանոյանը չգիտի, թե ինչ կար Քոչարյանի մտքում

«Սերժ Սարգսյանը դեռ պաշտպանության նախարար եղած ժամանակ արդեն ասում էր, թե մենք անգամ վերցնելու ժամանակ գիտեինք, որ այդ տարածքները հետ պետք է տայինք: Կարծես՝ ընդհանուր տրամադրություն կա տարածքների որոշ մասը վերադարձնելու առումով, իսկ ամենավատն այն է, որ դրա մասին արդեն խոսել է այն ժամանակվա նախարարը և այսօրվա նախագահը՝ առանց դրա դիմաց որևէ բան ստանալու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ համեմատելով Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը ԼՂ հարցում՝ կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Նա նկատեց, որ Քոչարյանի և Սարգսյանի քաղաքականությունները ԼՂ հարցով առնվազն ձևով տարբեր են. «Քոչարյանը երբեք չի հայտարարել, թե ինչ-որ տարածք պետք է տան,- թե մտքում այլ բան ուներ՝ չգիտեմ,- բայց ձևի իմաստով տարբեր են»:

Մանոյանի գնահատմամբ՝ Սերժ Սարգսյանի նման հայտարարությունները հիմնականում պայմանավորված է նրանով, որ վերջինս ունի արտաքին լեգիտիմության խնդիր և այդ կերպ կարծես թե արդեն ստացել է այդ լեգիտիմությունը:

Հարցին՝ շարունակո՞ւմ է արդյոք Դաշնակցությունը պահանջել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը, Մանոյանը պատասխանեց, որ այդ հարցը մնում է իրենց օրակարգում. «Բայց մենք էլ հասկանում ենք, որ ամեն օր ասելով չէ, որ պետք է նախարարը հրաժարական տա»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե կպահանջի՞ արդյոք Դաշնակցությունը Սերժ Սարգսյանի հրաժարականը, Մանոյանը նկատեց, թե իրենք միշտ ասել են, որ ոչ միայն արտաքին քաղաքականության բնագավառի, այլ նաև երկրի բոլոր խնդիրները կարգավորելու համար համակարգային իշխանափոխություն պետք է լինի, որը միայն մեկ անձով չի պայմանավորված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում