Wednesday, 15 05 2024
Ինչու երեք սահմանաքար չի դրվել․ կամուրջը տրվում է Ադրբեջանին, իսկ այլընտրանք չի կառուցվել
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ
Շնորհակալ եմ ոստիկաններին, որ իմ կոչով փակել են բոլոր փողոցները․ Գալստանյանը հեգնեց
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն՝ խաղաղ ապրելու գործիքների կարիք ունենք
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար
Ավանեսյանն այցելել է ԱՄԷ «Դաման» ազգային ապահովագրական կազմակերպություն
19:30
Գերմանիայի կանցլերը դատապարտել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը
2014 թ աշխարհագրության դասագրքում երեխաներին սովորեցնում են՝ Հայաստանը 29․743 կմ² է. Ղազարյան
Կրթության բարեփոխումներ, ինստիտուցիոնալ զարգացում, խաղաղության օրակարգի իրացում. Փաշինյանը՝ ՎԶԵԲ համաժողովի բացմանը
19:00
Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան
Իսրայելի ճնշման ներքո Ռաֆահը 450.000 պաղեստինցի է լքել
18:40
Շվեյցարիան պարզեցրել է ԵՄ-ի ռազմական առաքելություններին իր բանակի մասնակցության ընթացակարգերը
Համաշխարհային բանկի հետ քննարկվել է պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքը
18:30
Սլովակիայի վարչապետի վիճակը գնահատվում է ծանր
18:30
ՆԱՏՕ-ն և Եվրահանձնաժողովը քննադատել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը Վրաստանի խորհրդարանի կողմից
Անահիտ Ավանեսյանն ԱՄԷ-ում ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները
18:20
Հնդկաստանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ-ին Իրանի նավահանգստի վերաբերյալ
Բագրատ Գայստանյանի կոչով քաղաքացիները հավաքվում են Օպերայում
18:10
Ուկրաինայի նախագահը չեղարկել է իր այցը Իսպանիա և Պորտուգալիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին

«Հանուն Հանրապետության» կուսակցության հայտարարությունը

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ժողովրդին ուղղված կոչով՝ հանգամանորեն ներկայացնելով ռազմաճակատում և դիվանագիտական հարթությունում ստեղծված իրավիճակը։ Վարչապետի փոխանցած տեղեկատվության հանրագումարն այն է, որ առնվազն այս փուլում հակամարտության լուծման դիվանագիտական ուղիներ չեն երևակվում, քանի որ այն, ինչն ընդունելի է հայկական կողմի համար, այլևս ընդունելի չէ Ադրբեջանի համար։

Հետևաբար, որպես ստեղծված իրավիճակից ելք՝ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց Հայաստանի բոլոր քաղաքացիներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, կուսակցություններին ու հասարակական կազմակերպություններին կամավորագրվել հանուն հայրենիքի պաշտպանության գործին։ Իսկ դա նշանակում է, որ պատերազմի ելքը որոշվելու է ռազմաճակատում և ոչ դիվանագիտական ասպարեզում, որտեղ արդեն պատերազմի ավարտից հետո մեր ամուր դիրքերի համար մեզ անհրաժեշտ է այսօր, հենց այս պահից սկսած պատերազմել՝ հանուն հաղթանակի։ Այսօրվա պատերազմով ու վաղվա հաղթանակով մենք պետք է ստեղծենք այն պայմանները, որոնք կստիպեն Ադրբեջանին համաձայնել խաղաղ կարգավորման այն տարբերակին, որից հրաժարվում է այսօր։ Ասել է թե, հակամարտության կարգավորման դիվանագիտական ելքը որոշում է այսօր և որոշվում է ռազմի դաշտում։

Հետևաբար, ստեղծված իրավիճակում չկա որէ այլ լուծում, քան այն, ինչ ներկայացնում է երկրի իշխանությունը՝ ի դեմս Գերագույն գլխավոր հրամանատարի։

Մեզ պարտադրված այս պատերազմը պատերազմ չէ միայն հանուն Արցախի ժողովրդի անվտանգության ու գոյության իրավունքների։ Այս պատերազմի գինը շատ ավելին է, սա պատերազմ է ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի և ընդհանրապես հայ տեսակի գոյության իրավունքի համար։ Եվ հետևաբար այս պատերազմում հաղթանակով մենք ոչ միայն ապահովելու ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման ու խաղաղ ապրելու իրավունքը, այլ նաև մեր հավաքական պայքարով ամբողջությամբ փոխելու ենք միջազգային իրավահարաբերությունների, գործող աշխարհակարգի հիմքում դրված արժեքների վերաբերյալ մեր թյուր ու պարզունակ պատկերացումները՝ գիտակեցելով իրական քաղաքականության, կեղտոտ աշխարհաքաղաքականության ողջ դաժանությունը։ Մենք, իհարկե, մենակ չենք այս պատերազմում և ունենք շատ երկրների ու աշխարհաքաղաքական կենտրոնների քաղաքական, որոշ դեպքերում՝ նաև ռազմաքաղաքական աջակցությունը։

Բայց այդմով հանդերձ, սա մեր՝ հայերիս պատերազմն է, որում մենք չունենք հաղթանակից բացի որևէ այլ տարբերակ։ Եվ հենց այդ հաղթանակով ենք մենք աշխարհին ստիպելու հաշվի նստել մեր շահերի, հայկական շահերի ու հայկական գործոնի հետ, որի դերն ու նշանակությունը բազմապատկվել է մեզ պարտադրաված այս պատերազում։

Հետևաբար, հետևելով վարչապետի կոչին այս պահից սկսած բոլոր պարտավոր ենք պատրաստվել համազգային մոբլիզիացիայի ու մեր հավաքականության և միասնականության շնորհիվ կերտել ու կռել այս պատերազմում մեր հաղթանակը։ Մեր վերջնական հաղթանակը։ Հետևաբար բոլորս դեպի Արցախ և բոլորս դեպի հաղթանակ։

ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Աստված պահի Հայոց բանակը, հայ զինվորին և կամավորականին Հայաստան և Արցախ աշխարհին։

Հանուն Հանրապետության կուսակցութան ղեկավար մարմին

Հոկտեմբերի 21, 2020թ․

https://www.facebook.com/babajanyana/photos/a.2309525339078180/3761221080575258/?type=3&theater

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում