Բահրեյնի ԱԳՆ ղեկավար Աբդել Լաթիֆ բին Ռաշեդ ալ-Զայանին հայտարարել է, որ իսրայելական պատվիրակության Մանամա այցի ընթացքում կողմերը յոթ հուշագիր են ստորագրել տարբեր ոլորտներում փոխըմբռնման և համագործակցության վերաբերյալ՝ դրանով իսկ պաշտոնապես հաստատելով դիվանագիտական հարաբերություններ:
Սեպտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Բահրեյնը և Իսրայելը, ԱՄՆ միջնորդությամբ, պայմանավորվել են դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Դրանից հետո երկրներն արդեն կնքել են մի շարք համաձայնագրեր. մասնավորապես, նրանք պայմանավորվել են ուղիղ ավիահաղորդակցության մասին: