Saturday, 11 07 2026
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2
18:50
Մարկո Ռուբիոն՝ Վենեսուելայի «դե ֆակտո» ղեկավար. NYT-ի բացահայտումը
ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
18:30
Բալթյան երկրները հերքում են Ուկրաինային իրենց օդային տարածքը տրամադրելու մասին լուրերը
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ
18:10
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մատենադարանի տնօրենը հանդիպել է Վենետիկում ՀՀ հյուպատոսին
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի

Չվհատվե՛լ, պայքարե՛լ, տոկա՛լ և հաղթե՛լ․ Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ներկայումս Հայաստանի շուրջ (Արցախը ներառյալ) և տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը ծայրահեղորեն ծանր է և հղի էլ ավելի բարդացումներով: Ադրբեջանա-թուրքական համատեղ ուժերը, համալրված ահաբեկիչ ծայրահեղականներով, ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը՝ շարունակում են թիրախավորել խաղաղ բնակչությանը և կիրառել արգելված զինատեսակներ:

Դրան զուգահեռաբար Հայկական կողմի վրա ահագնանում է քաղաքական և ռազմական ճնշումը: Հերթական անգամ փորձ է արվում Հայկական կողմին պարտադրել երկփուլ տարբերակով նախկին ԼՂԻՄ-ի շրջակա նախ հինգ, ապա երկու շրջանների հանձնումը: Ընդսմին՝ անվերապահ և առանց նախապայմանների:

Ըստ էության սա վերջնագիր է:

Չնայած թշնամու քանակական և տեխնիկական գերակայությանը, Հայկական բանակը հերոսաբար պաշտպանում է մեր հայրենիքի ամեն մի թիզ հող, թշնամուն պատճառելով զգալի կորուստներ:

Ներկա իրավիճակում մեր պարտքն ենք համարում շեշտել մի քանի հանգամանք.

1. Անընդունելի ենք համարում “տարածքներ խաղաղության դիմաց” սկզբունքի կենսագործումը, թշնամու դեմ պայքարում մեր ամբողջական աջակցությունն ենք հայտնում հայրենի իշխանություններին և կրկին հավաստում ենք համագործակցելու մեր լիակատար պատրաստակամությունը:

2. Անհրաժեշտ է առանց հապաղելու և առանց վերապահումների Ադրբեջանի դեմ կիրառել համարժեք քայլեր՝ այդ թվում՝ հրթիռային խոցման թիրախ դարձնել Ադրբեջանի տարածքի ռազմական, ինչպես նաև ռազմավարական ենթակառուցվածքի օբյեկտները:

3. Դե յուրե դաշնակից Ռուսաստանից պահանջել իր պարտավորությունների կատարում՝ զենքի, զինամթերքի, ռազմական տեխնիկայի և ռազմական նշանակության այլ արտադրանքի մատակարարում:

4. Հաշվի առնելով մի շարք արաբական երկրների (մասնավորպես Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների), ինչպես նաև Չինաստանի, Հնդկաստանի, Հունաստանի և Կիպրոսի՝ Թուրքիայի հետ ունեցած լարված հարաբերությունները, տարբեր տեսակի օգնության խնդրանքով դիմել նրանց:

5. Այս պահին զինադադարի մասին խոսք լինել չի կարող, այլ միայն հրադադարի։ Միայն մեր բանակի արձանագրած արդյունքն է թելադրելու թե՛ սահմանի ուրվագիծը, թե՛ դիվանագիտությունը։

Սահմանք քաջաց զէնն իւրեանց” – Քաջերի սահմանը նրանց զենքն է…

Դատապարտվա՛ծ ենք հաղթելու։

Չվհատվե՛լ, պայքարե՛լ, տոկա՛լ և հաղթե՛լ:

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ
14 հոկտեմբեր 2020 թ., Երևան

https://www.facebook.com/NatDemAxis/photos/a.102127278202113/171266851288155/

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում