Saturday, 27 04 2024
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից

Մենք մտածում ենք, որ պետք է այդ ընդվզումը, բողոքի ձայնը գա հենց Իսրայելի համայնքի կողմից

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանում է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը։

 

– Իսրայելի մտավորականները բաց նամակով դիմել են երկրի իշխանություններին Արցախում ռազմական գործողությունների հետ կապված՝ կոչ անելով զենք չմատակարարել Ադրբեջանին։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այդ նամակը։

– Իհարկե, շատ դրական եմ գնահատում, որ այդպիսի նամակ է գրվել։ Իրականում այդ նամակը որևէ մեկին ուղղված չէր, պարզապես բաց նամակ էր։ Այդ նամակը գրվել է մեկ շաբաթ առաջ և, ցավոք, մինչ օրս ոչ մի արձագանք չի ստացել ոչ տեղական մամուլում, ոչ հեռուստատեսությամբ։ Ոչ մի կերպ դա չի հանրայնացվել, պարզապես նամակից 6 օր հետո Հայաստանի մամուլը սկսեց դրա մասին գրել։ Ինքը, որպես բաց նամակ, շատ դրական է, ես չգիտեմ, թե որքանով է այդտեղ նշված կոչը ինչ-որ մեկին հասել։ Այսօր ամենատարածված թերթերից մեկում ես կարդացի մի հրեա հոգևորականի հոդված, որտեղ նա կոչ է անում դադարեցնել Ադրբեջանին զենքի վաճառքն ու մատակարարումը՝ թե՛ բարոյականության տեսանկյունից, թե՛ Աստվածաշնչի տեսանկյունից, թե՛ մարդկության տեսանկյունից՝ պնդելով, որ յուրաքանչյուր զենք, որ վաճառվում է և պաշտպանության համար չէ, և կարող է ընկնել որևէ մի իշխանության ձեռքը, որը նա կարող է օգտագործել ուրիշ ազգի ցեղասպանության և կամ բնաջնջման համար, բացարձակապես անընդունելի է։ Նա կոչ է անում Իսրայելի իշխանություններին մի հանձնախումբ հիմնել և պարզել, թե ում է վաճառվում իսրայելական զենքը։ Ճիշտ է, նա ընդունում է, որ զենքի վաճառքը Իսրայելի պետության տնտեսության կարևոր ճյուղերից մեկն է, սակայն կրկին պնդում է, որ պետք է հանձնաժողով կազմվի, որը կստուգի, թե ինչ տեսակի պետությունների է զենք վաճառվում և վստահ լինեն, որ դրանք միայն պաշտպանական նպատակներով կօգտագործվեն, ոչ թե որևէ մեկ ազգի բնաջնջման համար։

– Մի քանի օր առաջ նշեցիք, որ Հայոց պատրիարքը նամակ էր հղել Իսրայելի իշխանությունների։ Ի՞նչ արձագանքներ կան այս առումով։

– Իրականում, եթե նայենք, իրենց մոտ ոչ աշխատանքային օրերը երեկ են ավարտվել։ Այս պահի դրությամբ պատասխան դեռ չենք ստացել։ Պատասխան ստանալուց հետո մենք արագ այն կհրապարակենք։

– Իսկ պատրիարքի տեսակետն ինչպիսի՞ն է իսրայելցի մտավորականների բաց նամակի վերաբերյալ։

– Իրականում բոլորն էլ դրական են գնահատում, բաց կրկնեմ, որ, ցավոք, այդ նամակը ոչ մի կերպ չհանրայնացվեց, դրան չեն արձագանքել ոչ տեղական մամուլը, ոչ թերթերը, հեռուստատեսությունը։ Ուղղակի տեղյակ չեն, որ այդպիսի նամակ է հրապարակվել։

– Երուսաղեմի և Իսրայելի հայ համայնքն ի՞նչ աշխատանքներ է իրականացնում այս օրերին, երբ Իսրայելը զինամթերք է մատակարարում Ադրբեջանին։

Մենք ինչ կարող ենք, անում ենք։ Մտածում ենք ցույց կազմակերպելու մասին, բայց մենք մտածում ենք, որ պետք է այդ ընդվզումը, բողոքի ձայնը գա հենց Իսրայելի համայնքի կողմից։ Եվ ես ուրախ եմ, որ հրեա հոգևորականի հոդվածը տպվեց, նաև կարդացի այսօր, որ իսրայելական «Լև Յեհուդի» («Հրեական սիրտ») կազմակերպությունը նախօրեին դատական հայց է ներկայացրել Իսրայելի Գերագույն դատարան՝ պահանջելով անմիջապես դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումը: Սրանք շատ կարևոր գործընթացներ են։ Բացի դրանից՝ շատ կարևոր է, որ Սերժ Թանկյանը դիմել էր Իսրայելի հասարակությանը, որ նրանք իրենց բողոքի ձայնը բարձրացնեն։ Բացի դրանից՝ Իսրայելում շատ են սիրում և համակրում Քիմ Քարդաշյանին, և շատ լավ կլինի, եթե կարողանանք այնպես անել, որ Իսրայելի հասարակությանը կոչով դիմի, որ ինքն իր բողոքի ձայնը բարձրացնի և Իսրայելի կառավարությանը ստիպի դադարեցնել վաճառքը։ Այստեղ Արտո Թունջբոյաջյանին են շատ հարգում, նույնը Ատոմ Էգոյանի համար կարող եմ ասել, և պետք է աշխատանքներ իրականացվեն, որ այս մարդիկ առանձին կամ միասնաբար դիմեն Իսրայելի հասարակությանը, որպեսզի նրանք իրենց բողոքի ձայնը բարձրացնեն և պահանջեն կառավարությունից դադարեցնել զենքի վաճառքը։

– Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը և պատրիարքն ի՞նչ աշխատանքներ են իրականացնում։

Իսրայելում կարանտին է հայտարարված, և Իսրայելը միակ պետությունն է, որտեղ նույն ձևով երկրորդ անգամ կարանտին մտավ, և հիմա ոչ կարող ենք ցույց անել, և հազար մետրից հեռու, եթե որևէ տեղ հավաքվենք, կգան կտուգանեն։ Իսկ եթե ցույց ենք անում, ապա պետք է թիվ ապահովենք, և բոլոր բնակավայրերից պետք է գան, դրա համար մենք դրամահավաք ենք կազմակերպել, նամակներն ենք ուղարկել։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում