Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Բաքվի կողմից վարձկանների օգտագործումը կարող է կործանարար լինել. Ալվիզ Մանիերո

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Իտալիայի պատվիրակության ղեկավար Ալվիզ Մանիերոն (M5S, «Հինգ աստղ» շարժում) խորը մտահոգություն է հայտնել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում օտարերկրյա զինյալների և ջիհադիստների ներգրավվածության վերաբերյալ։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի կողմից օտարերկրյա զինյալների ենթադրյալ օգտագործման մասին լուրերը խորը մտահոգության տեղիք են տալիս: Առավել ևս, եթե այս պրակտիկան, հաստատվելու դեպքում, կիրառվում է Եվրոպայի խորհրդի մեկ այլ անդամ պետության դեմ»,- ասել է ԵԽԽՎ-ում Իտալիայի պատվիրակության ղեկավարը։

Նա մանրամասնել է իր տեղեկություններն այն մասին, թե ինչ ահաբեկչական կազմավորումներ են ներկայացնում զինյալները։ «Որոշ անդամ պետություններ հաղորդեցին, որ իրենք հավաստի տեղեկություններ ունեն Հյուսիսային Սիրիայից սիրիացի և թուրքմեն զինյալների տեղափոխման մասին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Ադրբեջանի ռազմական գործողություններին աջակցելու նպատակով: Այս զինյալների մեջ կան նաև ահաբեկչական կազմավորումների անդամներ, ինչպիսիք են Հայաթ Թահրիր ալ-Շամը և Սիրիայի հյուսիսում գործող այլ զինված խմբավորումներ, ինչպիսիք են Ֆիրքաթ ալ-Սուլթան Մուրադը և Ֆիրքաթ ալ-Համզան: Այդ խմբավորումների զինյալները ենթադրաբար նույնպես օգտագործվել են Թուրքիայի կողմից Լիբիայի հակամարտությունում: Մենք չենք կարող թույլ տալ այս նախադեպի կրկրնությունը Լեռնային Ղարաբաղում»,- հայտարարել է Մանիերոն:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից վարձկանների ներգրավման հետևանքներին՝ ԵԽԽՎ-ում Իտալիայի պատվիրակության ղեկավարը, որ վարձկանների օգտագործման հաստատումը կնշանակի հակամարտության անընդունելի սրում գործողությունների թատերաբեմում, որն արդեն իսկ բնութագրվում է խաղաղ բնակչության համար ողբերգական իրավիճակով։ «Հետևանքները կարող են կործանարար լինել՝ ոչ միայն տարածաշրջանային մակարդակում: Ավելին, օտարերկրյա իսլամիստ զինյալների տեղափոխումը հետագա անվտանգային խնդիրներ կստեղծի Կովկասի տարածաշրջանի կայունության համար, որը նախկինում արդեն տուժել է իսլամիստական ահաբեկչություններից: Հետևաբար, – եզրակացրել է Մանիերոն։ – Ոչ միայն պետք է միջազգային հանրությանը կոչ անենք ստուգել այդ զեկույցների հավաստիությունը, այլև անհրաժեշտ է, որ Եվրոպայի խորհուրդը, ԵԱՀԿ-ն և ՄԱԿ-ը, իրենց համապատասխան գործառույթների շրջանակում, նախաձեռնեն խաղաղության նոր ուղի` տասնամյակներ շարունակվող հակամարտության խաղաղ հանգուցալուծման համար: Ես նաև ցանկանում եմ խաղաղ լուծում գտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում