Friday, 03 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Փաշինյանն ու Ծառուկյանից եկող երկու ռիսկը

Նիկոլ Փաշինյանն, այդուհանդերձ, ԲՀԿ-ին փորձում է դարձնել ընդդիմության անվիճելի առաջատա՞ր, թե՞ ստիպում է Գագիկ Ծառուկյանին բաց խաղալ այն համակարգի կազմում, որի կազմում էլ ձևավորվել կամ ծնվել է որպես քաղաքական գործոն 2006 թվականին: Փաշինյան-Ծառուկյան կոշտ հռետորաբանությունը, որ փաստացի սադրեց վարչապետ Փաշինյանը, ընդգծում է այդ հարցը: Որովհետև հնարավոր է իրավիճակը դիտարկել թե՛ մեկ, թե՛ մյուս ռակուրսից: Մեծ հավանականությամբ, իրադարձությունը կարող է զարգանալ երկրորդ սցենարով, համենայնդեպս դրա երկարաժամկետ դիտարկման պարագայում: Բանն այն է, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական գործոնը աստիճանաբար դառնալու է խնդիր Նիկոլ Փաշինյանի համար, բազմաշերտ խնդիր: Այդ գործոնն ամբողջությամբ հիմնված է ֆինանսատնտեսական կարողության և ֆունկցիաների վրա: Ըստ այդմ, եթե դրանով լուծվելու են հարցեր, այդ թվում՝ մասնավորապես այլ ուժերի, այլ մրցակիցների կամ հակառակորդների չեզոքացման հարց, ապա դրանք պետք է լուծվեն քաղաքականություն-փող ակնառու սերտաճման հաշվին: Դա էլ իր հերթին նշանակում է, որ այդ երևույթի պատասխանատվությունն ընկնելու է Նիկոլ Փաշինյանի վրա: Որովհետև նա կա՛մ պետք է կանխի փողով քաղաքական գործոնի դրսևորման հնարավորությունը, կա՛մ դառնա դրա հովանավոր: Իսկ հանրությունը նկատելու և արձանագրելու է այդ հանգամանքը՝ դրանից բխող գնահատականով:

Այլ կերպ ասած, եթե ակնկալվի Ծառուկյանով ուժեղանալ այլ մրցակիցների համեմատ, ապա դա բերելու է հանրության վերաբերմունքի և վստահության առումով թուլացման, ինչը ավելի երկար ժամկետում թուլացնելու է նաև մրցակից կամ հակառակորդ քաղաքական ուժերի համեմատ: Ըստ այդմ, երկարաժամկետ իմաստով, ԲՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի համար ավելի շուտ խնդիր է, լուրջ խնդիր, քան հնարավորություն: Ի՞նչ վիճակ է կարճաժամկետ հեռանկարում: Առերևույթ, իհարկե, ցանկալի է ունենալ խոշոր գործարար կամ սեփականատեր ընդդիմադիր, որը խոցելի է: Բայց այդ կարճաժամկետ էֆեկտը Փաշինյանին կարող է անհրաժեշտ լինել այն դեպքում, երբ նա մյուս մրցակից կամ հակառակորդ ուժերից ունի կարճաժամկետ ռիսկեր, վտանգներ: Ունի՞ Փաշինյանն այդպիսի ռիսկեր: Նրա հանրային վստահությունը թերևս շարունակում է լինել այն մակարդակին, որն ապահովագրում է կարճաժամկետ ռիսկերից, առավել ևս, երբ հակառակորդ կամ մրցակից ուժերը նախկին իշխող համակարգից են:

Հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքական առումով չունի Ծառուկյանի կարճաժամկետ անհրաժեշտություն: Հետևաբար՝ դրված է երկարաժամկետ ռազմավարական խնդիր՝ Գագիկ Ծառուկյանին քայլ առ քայլ մղել այն համակարգ, որտեղից սերվել է: Ծառուկյանը ամեն կերպ խուսանավում է, թե կապ է պահել այդ համակարգի, մասնավորապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որի քաղաքական նախագիծն էր ԲՀԿ-ն, խոշոր հաշվով: Բայց այստեղ հաշվարկի հիմքում կարող է և չլինել այդ հավաստիացումների հանդեպ կասկածը կամ հակառակը՝ հստակ տեղեկությունը, որ իրականում կապ կա, և ԲՀԿ-ն ընդամենը Ռոբերտ Քոչարյանի քաղաքական մարտավարության «անտեսանելի մարդն» է: Անկախ այդպիսի համոզում ունենալ-չունենալուց, Փաշինյանի համար նախընտրելի է, որպեսզի ԲՀԿ-ն իր բնույթով, կամ, ավելի շուտ՝ Գագիկ Ծառուկյան քաղաքական գործոնն իր բնույթով մղվի արդիական քաղաքական գործընթացներից դուրս: Այստեղ խնդիրը ամենևին արժեքային տիրույթում չէ, այլ պրակտիկ քաղաքական շահի: Այդ բնույթով գործոնը վարչապետ Փաշինյանի համար ոչ միայն պարունակում է այն երկարաժամկետ ռիսկը՝ պատասխանատվության առումով, որի մասին խոսեցինք ավելի վերևում, այլ նաև ռիսկը, որ, ըստ էության, ապաքաղաքական ԲՀԿ-ն կարող է դառնալ այլ քաղաքական ուժերի քաղաքական «պարտիզանության» համար որոշակի «լանդշաֆտային ծածկույթ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում