Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

«Բազմաթիվ ՓՄՁ-ներ փակվում են, ոմանք էլ ծախսերի ու աշխատակիցների կրճատումներ են անում»

«Ճգնաժամային այս պայմաններում փոքր ու միջին ձեռնարկությունների համար ամենամեծ խնդիրը ֆինանսական ռեսուրսների բացակայությունն է, որի հետևանքով գործատուները չեն կարողանում աշխատակիցների աշխատավարձը վճարել, տարածքի վարձակալության և կոմունալների գումարը մուծել, հարկային պարտավորությունները պատշաճ կատարել և այլն, և այլն:

Երկրորդ հիմնական խնդիրը ճգնաժամային կառավարման հետ էր կապված, այսինքն՝ ստեղծված իրավիճակում հարկավոր էր որոշումներ կայացնել գործունեության հետագա ընթացքի հետ կապված՝ փակվել, վերապրոֆիլավորվել, կրճատումներ անել, որոշ ժամանակով դադարեցնել աշխատանքը, թե այլ տարբերակներ. շատ դեպքերում հենց այդ որոշումների արագ կայացման բացակայությունն էլ որոշ չափով ունեցավ իր բացասական հետևանքները փոքր ու միջին բիզնեսի վրա»: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Գևորգ Պողոսյանը՝ միևնույն ժամանակ հավելելով նաև, որ կառավարությունը պետք է ճիշտ հասկանար բիզնեսին և այս ծանր պայմաններում հարկային որոշակի արտոնություններ սահմաներ, ինչը սակայն, տեղի չունեցավ:

Տնտեսագետը նկատեց՝ ճիշտ է, թեպետ կառավարության հակաճգնաժամային ծրագրերի շրջանակներում որոշակի աջակցություն տրամադրվեց տնտեսվարող սուբյեկտներին, որոնց օգնությամբ նրանք կարողացան կարճաժամկետ առումով իրենց խնդիրները լուծել, սակայն գլոբալ առումով այդ խնդիրները դեռևս տևական ժամանակ շարունակելու են առկա լինել՝ առավել ևս, երբ առջևում դեռ անորոշություններ կան՝ գլոբալ տնտեսական իմաստով:

«ՓՄՁ-ները մեծ մասամբ ադապտացվել են այն վիճակին, որը հիմա առկա է, հետևաբար՝ մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրությունը, կարծում եմ, որ նրանց մոտ հակահամաճարակային կանոնների պահպանման առումով որևէ լրացուցիչ խնդիր չի առաջացնի՝ հատկապես ծառայությունների և սպասարկման ոլորտի մասին է խոսքը, կկարողանան աշխատել: Ինչ վերաբերում է այն տնտեսվարողներին, որոնց գործունեությունը հիմնականում կապված է ներմուծման հետ, և հասկանալի պատճառներով հիմա նրանք չեն կարողանում այլ երկրներից նախկին ծավալներով ներմուծում իրականացնել կամ նախկինի պես անձամբ մեկնել և տեղում կազմակերպել բեռնափոխադրման գործընթացը, ապա, ըստ իս, այդ մասով պետք է ըմբռնումով մոտենալ, որովհետև եթե մեզ մոտ, օրինակ, արտակարգ դրությունը երկարաձգվել է, բայց դրան զուգահեռ սահմանափակումներն ինտենսիվ կերպով թուլացվել են, ինչպես նաև թույլատրվել է այլ երկրի քաղաքացիների մուտքը Հայաստան՝ հակահամաճարակային որոշակի կանոնների պահպանմամբ, ապա այլ երկրներն իրենց սահմաններն ամբողջությամբ չեն բացել, և մուտքը նրանց երկիր դեռ փակ է: Իսկ արտահանումն իր հերթին նվազել է, որովհետև այլ երկրներում ևս պահանջարկի չափը նույնը չէ, սպառման ծավալը նվազել է, վաճառքն այլևս առաջվանը չէ»,- ընդգծեց Գևորգ Պողոսյանը:

Վերջինիս կարծիքով՝ առկա տնտեսական իրավիճակում կառավարության կողմից իրականացված սոցիալական աջակցության ծրագրերը բավականին արդյունավետ են եղել:

Այս համատեքստում նկատենք, որ կառավարությունն այս ամիսների ընթացքում այդ ծրագրերի շրջանակներում ծախսել է շուրջ 144,5 միլիարդ դրամ, ինչը, տնտեսագետի գնահատմամբ՝ բավականին զգալի ցուցանիշ է պետություն-մասնավոր սեկտոր համագործակցության տեսանկյունից:

Այսուհանդերձ, Պողոսյանը նկատեց՝ բազմաթիվ ՓՄՁ-ներ այսօր հայտնվել են փակման եզրին, իսկ ոմանք էլ ծախսերի և աշխատակիցների կրճատումներ են անում՝ գործունեությունը վերջնականապես չդադարեցնելու համար:

«Կրճատումները շատ են հատկապես տուրիզմի և սպասարկման ոլորտում՝ ռեստորաններում, սրճարաններում և այլն:

Սակայն ներկա դրությամբ գործազրկության ավելացման կոնկրետ թիվ հրապարակել դեռևս չեմ կարող, ամեն ինչ դեռ այդքան էլ հստակ չէ, շատ անորոշություններ կան, և պետք է մի փոքր էլ սպասենք: Առաջիկայում՝ գուցե արտակարգ դրության ավարտից որոշ ժամանակ անց, այս մասով մենք անպայման հետազոտություն ենք իրականացնելու, որի արդյունքները կհրապարակենք: Իսկ այսօրվա վիճակով, թեկուզ մոտավոր թվերով կանխատեսումներ կրճատումների վերաբերյալ, անկեղծ ասած, չէի ցանկանա անել: Վերլուծությունը ցույց կտա»,-եզրափակեց նա:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում