Saturday, 27 04 2024
Ռուսաստանը կողմ է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Պեսկով
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ
14:15
Դինա Տիտուսը ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը
Վաշինգտոնը Բաքվում պատերազմական հանցագործներ է բացահայտում. առայժմ՝ տեղեկատվական արտահոսքերի միջոցով
13:50
Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109- րդ տարելիցի առթիվ
Ոսկեպարը անվտանգ կլինի՞, Ալիևի սպառնալիքները կվերանա՞ն, երաշխիքներ կունենա՞նք. հարցեր են
Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը
Բաքուն կվիժեցնի սահմանազատման գործընթացը. նրանց իրական նպատակը Սյունիքն է
Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին
Քաղաքացիական պաթոսի օրը Հայաստանի ծանր ճանապարհին
Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություն ստացել է համակարգիչներ
Վարչապետը հանդես է գալիս «Հայրենիքը պետությունն է։ Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ
Գլխավոր դատախազի հրավերով՝ ՀՀ ժամանած եվրոպական և միջազգային պատվիրակներն այցելել են Մատենադարան
ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից
11:45
Նորվեգիան Կիևին 13 մլն դոլար է փոխանցել
11:30
Նավթի գներ. 26-04-24
Ցուցարարներին միացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականների ուղերձը
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»

«Մեծ գումար պետք է ուղարկես, թե չէ քեզ կսպանենք․․․»․ Ախալքալաքում կրքերը չեն հանդարտվում, կիզակետում պատգամավորն է

Ախալքալաքում օգոստոսի 21-ին փորձել են պայթեցնել Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր` Մարտուն Մկոյանի ավտոմեքենան։ Ուժեղ պայթյունի հետևանքով բացվել են մեքենայի անվտանգության 6 բարձիկները, ինչի շնորհիվ Մարտուն Մկոյանը չի տուժել։

«Առաջին լրատվկան»-ի հետ զրույցում Հենզել Մկոյանը ներկայացրեց տեղի ունեցածն ու դրա նախապատմությունը. «Այս լարվածությունն արդեն 6-7 ամիս գնում է, այդքան ժամանակ իմ նկատմամբ սև PR է իրականացվում, խաղում են իմ վարկանիշի հետ, որ ժողովրդի մեջ այլ բաներ սերմանեն, թե ես այդ մարդը չեմ, բայց ժողովուրդը դա չի ընդունում: Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ անցյալ տարվա հոկտեմբերին, եղբայրս, որի մոտ 300-ից ավելի մարդ է աշխատում, հենց փողոցում, ճանապարհի վրա նրան ծեծեցին: Եղբորս աչքը 5-6 տեղից կարել էին: Դրանից հետո այս տարվա մարտի 26-ին իմ նկատմամբ մահափորձ կատարվեց: Բոլոր տեսանյութերում երևում է, նաև 20-ից ավելի վկաներ ասում են, որ 3 անգամ ինձ վրա կրակել են, բայց դա էլ անուշադրության մատնվեց: Դրանից հետո հուլիսի 20-ին ինձ զանգեցին ֆեյսբուքով, ասացին՝ քեզ խելոք պահի, առաջադրվելու մասին չմտածես, թե չէ ամենաթանկագինը ձեռքիցս կառնեն: 4 օր հետո, հուլիսի 24-ին վայբերով զանգեցին, ասացին, որ մեծ գումար պետք է ուղարկես, թե չէ քեզ կսպանենք: Այդ ամեն ինչից հետո արդեն եղբորս են մի քանի անգամ անհանգստացրել: Այս անգամ էլ երևի գիտեին, որ մեքենայի մեջ է, դրա համար պայթեցրին: Շատ ուժեղ էր պայթյունը, որովհետև այդ ծառի տակ փոս է առաջացել, ջարդվել են ճյուղերը: Պայթյունը ձայնը լսվել է 3 կմ հեռավորությունից, բացի այդ կողքի շենքի բնակարաններում կահույքը տեղից շարժվել է, մահճակալները մի մետր տեղաշարժվել են: Եղբորս բախտը բերել է, որ անվտանգության 6 բարձիկները բացվել են»:

Հենզել Մկոյանը համոզված է, որ սա քաղաքական նպատակ է հետապնդում, որ ինքը չառաջադրվի հաջորդ ընտրություններում. «Այո նպատակը դա է, որովհետև 21 տարի ես եղել եմ ժողովրդի կողքին»:

Նա հավելեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. «Դեռ այն ժամանակ, երբ առաջին անգամ ինձ զանգեր եկան, ես դիմեցի գլխավոր դատախազին, նշեցի, որ ինձ ուզում են սպանել: Նրանք դա ուղարկեցին Ախալցխայի շրջանային քննչական մարմին, որը չէր կարելի, որովհետև ես լինելով խորհրդարանի պատգամավոր, պետք է այդ խնդրին հետամուտ լիներ գլխավոր դատախազությունը, ոչ թե ուղարկեին շրջանային ոստիկանություն կամ քննրական մարմիններ»:

Հարցին, թե ո՞ւմ եք կասկածում, Մկոյանն արձգանքեց. «Ես ամբողջ գիշեր գրել եմ, ձայնագրել եմ իմ տեսաուղերձը, որտեղ նշում եմ, որ ինձ ուզում են սպանել և ես պատրաստվում եմ այդ ուղերձ ուղարկել աշխարհի բոլոր երկրներում հայությանը: Իրենք ոչ թե սպառնում են միայն, այլև իրենց ասածն անում են: Իրենք զանգում են, ասում են՝ սա ենք անելու ու անում են: Ես հիմա չեմ կարող անուններն ասել, բայց ես արդեն պատրաստել են տեսաուղերձը, որտեղ ամեն ինչ ասել եմ, դրա մասին բոլորը կիմանան»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում