Tuesday, 07 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Դպրոցները կվերաբացվեն, բայց սահմանափակումներով

Ուսանողներն ու աշակերտները դասի կնստեն դիմակներով, ախտահանիչ միջոցները կապահովեն դպրոցները։

Դասարաններն ամեն օր կախտահանվեն դասերից առաջ ու հետո: Հնգօրյայի փոխարեն դասերը կլինեն վեցօրյա, որպեսզի հնարավոր լինի դասաժամերը կրճատել։ Դասերը կանցկացվեն առավելագույնը 20 աշակերտով, մյուսները ծրագրից հետ չեն մնա՝ երկրորդ հերթով դասի կգնան։ Սեպտեմբերի 15-ից բացվող ուսումնական հաստատությունների համար սահմանված կանոնների մասին այսօր «Ազատությանը» որոշ մանրամասներ է փոխանցել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Հավելել՝ ուղեցույցը պատրաստ է, կհրապարակվի շուտով:

«Այս սահմանափակումների թեթևացման պայմաններում դիմակը տարածման կանխարգելման ամենալավ միջոցն է, և որքան որակյալ սա կազմակերպենք, այնքան մեծ է հավանականությունը, որ մենք արդեն մոտ ապագայում կհրաժարվենք նաև այս սահմանափակումներից և լիարժեք դասապրոցես կիրականացնենք», – նշեց նա:

Նախկինի համեմատ աշակերտները դպրոցում ավելի քիչ կմնան, հետևաբար չեն գործի նաև բուֆետները։ Ուսուցիչներն, ըստ նախարարի, լրացուցիչ աշխատանքներ չեն ունենա։ Ֆիզկուլտուրայի ու երգեցողության դասերի միայն տեսական մասը կկազմակերպվի։ Այս նոր ուղեցույցները պարտադիր կատարման են նաև մասնավոր դպրոցների համար։ Նախարարի խոսքով` նոր կանոնները քննարկել են տնօրենների ու ռեկտորների հետ, այսօր էլ մասնավոր դպրոցների տնօրենների կարծիք-առաջարկներն են լսել:

Նախարարն այսօր կոչով դիմել է աշակերտներին, ուսանողներին և ծնողներին՝ մինչև դասերի բացվելը կամավոր ինքնամեկուսացման անցնել և սահմանափակել շփումները. – «Որպեսզի մենք արդեն ամենասկզբից դասապրոցեսի մեկնարկից ի վեր վիրուսը չբերենք դպրոց և մի մեծ շղթա կտրենք»:

Սովորողների 20 հոգանոց խմբերի անցնելու համար, եթե դասասենյակների պակաս լինի, ապա անհրաժեշտության դեպքում դասերը կկազմակերպվեն նաև նախասրահներում և ֆիզկուլտուրայի դահլիճներում, քանի դեռ եղանակը թույլ կտա։

Իսկ ինչո՞ւ են սեպտեմբերի 1-ից դասի գնալու միայն բուհերի բակալավրի առաջին կուրսի ուսանողները, մանրամասնում է նախարարը. – «Բուհերն ըստ էության բավականին մեծ են և պետք է նախապատրաստվեն գործընթացին, որոշում կայացվեց, որ ավելի փոքր թվով ուսանողներով սկսվեն դասերը, որպեսզի բուհերն այդ ընթացքում թերությունները շտկեն, որ ավելի մեծ թվով ուսանողներ հաճախելու դեպքում արդեն ընտելացած լինեն այդ նոր իրավիճակին: Իրականում բուհերի համար և դպրոցների համար էլ միանգամայն նոր իրավիճակ է»:

Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ եթե դասարաններում այդուհանդերձ նոր կորոնավիրուսով վարակվածության դեպքեր գրանցվեն, դասերի հետագա ընթացքն ինչպե՞ս է կազմակերպվելու: «Ըստ իրավիճակի պետք է հասկանանք` նախ իր համադասարանցիների շրջանում ամենայն հավանականությամբ ամբողջական թեստավորում կիրականացվի, և եթե դասարանում այդպես տարածում չկա, ապա դասերը չեն կասեցվի տվյալ դասարանում: Եթե մենք տեսնենք, որ տարածում կա այդ թեստավորման արդյունքում, ապա տվյալ դասարանում դասերը կդադարեցվեն», – մանրամասնեց Արայիկ Հարությունյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում