Sunday, 28 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

Ինչպե՞ս է Հայաստանը պատրաստվում ընդունել զբոսաշրջիկներին. որտե՞ղ և ի՞նչ պայմաններով են թեստավորվելու, ինքնամեկուսանալու

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հույս է հայտնել, որ 2020 թվականի աշնանը զբոսաշրջային հոսքեր կլինեն դեպի Հայաստան:

«Բիզնեսներ կան, որ կորոնավիրուսի տարածման շրջանում փակվել են: Նախորդ տարվա համեմատ զբոսաշրջության ոլորտում իրացման ծավալները կրճատվել են ավելի քան 90 տոկոսով: Քանի որ ներգնա զբոսաշրջություն չկա, այդ կազմակերպությունները եկամուտներ չունեն: Մենք այդ ընկերությունների փակվելը համարում ենք պայմանական, որովհետև նրանք անմիջապես կվերաբացվեն այն ժամանակ, երբ վերականգնվեն զբոսաշրջային հոսքերը»,- նշել է նախարար Խաչատրյանը: Նա հույս է հայտնել, որ աշնան վերջին ամիսներին որոշ ուղղություններից Հայաստան կժամանեն զբոսաշրջիկներ: Նախարարը վստահեցրեց, որ դրանից հետո փակված բիզնեսների մեծ մասը կվերադառնա իր գործունեությանը:

 «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Armenia Travel» ընկերության զարգացման և տեխնոլոգիաների գծով  տնօրեն Արմեն Գրիգորյանը նշեց՝ արտակարգ դրությունը քանի որ դեռ պահպանվում է՝ կատարվելով որոշակի մեղմացումներ, առաջ են գալիս մի շարք հարցեր։

«Միայն օտարերկրյա քաղաքացիների մուտքը Հայաստան թողնելը բավարար չէ, թերի պայման է։ Մի շարք հարցեր կան, որոնք պետք է հստակեցվեն։ Երբ նշվում է, որ գալուց հետո 14 օր պետք է ինքնամեկուսանան, եթե թեստի պատասխանը բացասական եղավ, կարող են չմեկուսանալ, եթե դրական եղավ, պետք է  մեկուսացվեն, ապա հարց է ծագում՝ ո՞ւմ հաշվին է դա լինելու։ Թեստերը օդանավակայանո՞ւմ պետք է կազմակերպեն, թե՞ իրենց պետք է միանգամից տանեն հյուրանոցներ։ Հիմա սրանք այն կարևոր հարցերն են, որոնց շուրջ քննարկումներ են գնում։ Պետությունը պետք է հստակ տեղեկություններ հրապարակի, որ մարդիկ տեսնեն ու որոշեն գալ Հայաստան»,- ասաց Արմեն Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ զբոսաշրջային այցելությունների մեծ մասը օդային ճանապարհով են, հետևաբար ավիաընկերությունները ևս պետք է հստակեցնեն իրենց աշխատանքը, կանոնավոր թռիչքների վերականգնման ժամկետները, պայմանները և այլն։ «Նախատեսված էր, որ պետք է օգոստոսի 15-ից սկսվեին չվերթները, բայց քանի որ արտակարգ դրությունը երկարացվել է, որոշակի թղթաբանության խնդիրներ կան կանոնավոր չվերթներ իրականացնելու վերաբերյալ։ Դրա համար հիմա ամեն չվերթի համար առանձին թույլտվություն է հարկավոր, դրանք չարտերային չվերթներ են դառնում։ Իսկ չարտերային չվերթների համար տոմսեր ձեռք բերելն իր մեջ որոշակի բարդություններ է պարունակում։ Մենք հիմա քաղավիացիայի կոմիտեի հետ ամեն ինչ փորձում ենք անել, որպեսզի հասկանանք, թե ինչ հստակեցումներ կան, որովհետև բոլոր ավիաընկերություններն ունեն իրենց առանձնահատկությունները։ Ճամփորդությունը վերջին րոպեին լինում է անել, բայց դա այդքան էլ ճիշտ չէ, որովհետև մարդիկ ավելի նախընտրում են նախապես կազմակերպել ուղևորությունը»,- մանրամասնեց մեր զրուցակիկցը։

Դեպի Հայաստան կազմակերպված զբոսաշրջության կամ խմբաին զբոսաշրջության հիմնական ուղղությունները եվրոպական երկրներից են՝ Գերմանիա, Ավստրիա, Ֆրանսիա, ինչ-որ մի մաս՝ նաև Ռուսաստանից, արաբական երկրներից, փոքր թիվ՝ ասիական երկրներից։

«Հիմա պետք է հասկանանք այդ ուղղություններից դեպի Հայաստան գալու ճանապարհը։ Ի՞նչ ավիափոխադրողներից են օգտվելու, երկրում մնալու բոլոր կանոններն ու պայմանները, թեստեր անելու պայմանները։ Օրինակ՝ շատ պետություններում գործում է հետևյալ կանոնը. զբոսաշրջիկը իր երկրում կատարված թեստի պատասխանով արդեն մեկնում է այլ երկիր։ Այսպիսի հարցեր կան, բայց սրանց համար դեռ վաղ է խոսելը։ Մտածում ենք առաջարկներ անել սեպտեմբերի 15-ից հետո, որ արդեն կարողանանք թեստեր արած օտարերկրացիներին ընդունել։ Պետք է քննարկել, թե ինչքանով այդ պատասխանները մեզ համար ընդունելի կարող են լինել։ Առողջապահության նախարարության, սահմանային ծառայության և մյուս օղակների աշխատանքը պետք է լինի համակարգված, որպեսզի տուրիստը չգա և հայտնվի բարդ դրության մեջ, թղթերի խնդիրներ առաջանան և այլն»,- իր խոսքը ավարտեց «Armenia Travel» ընկերության զարգացման և տեխնոլոգիաների գծով տնօրեն Արմեն Գրիգորյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում