Tuesday, 14 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

«Եթե հայկական կողմը գնա նման ճանապարհով, կհայտնվի միջազգային արբիտրաժում, չի բացառվում նաև գազի գնի կտրուկ աճը»

Հայաստանի նախորդ կառավարությունը 1․2 միլիարդ դրամի անհատույց գույք է հատկացրել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը: Այդ մասին օրերս «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից իրականացված «Մասնավորեցումը և օտարերկրյա ներդրումները ՀՀ-ում 1997-2020թթ․» հետազոտության արդյունքների ներկայացման ժամանակ հայտարարեց պետական ֆինանսական կառավարման հարցերով փորձագետ Արտակ Քյուրումյանը։

Վերջինս նշեց, որ ուսումնասիրվել են Հայաստանի վերջին 20 տոկոս բաժնեմասը «ՀայՌուսգազարդ»-ին փոխանցելու վերաբերյալ ՀՀ կառավարության բանակցությունները։

«Անհասկանալի է, թե ովքեր են վարել բանակցությունները, ինչո՞ւ է սահմանվել մինչև 2043 թվականը այն մենաշնորհային դիրքը, որը տրվել է «Գազպրոմ»-ին։ Հաշվի առնելով Հայաստանի մնացած համաձայնագրերը՝ տրամաբանական կլիներ արտոնություն տալ մինչև 2023 թվականը։ Բայց և անհասկանալի է, քանի որ այդ հիմնային փաստաթղթերն առկա չեն:

Մինչև վերջին 20 տոկոս մասնաբաժնի վաճառքը «Գազպրոմ Արմենիան»՝ նախկին «ՀայՌուսգազարդը», համախառն վնասով է աշխատել։ 2005-2013 թվականներին համախառն վնասը կազմել է 32 միլիարդ դրամ, իսկ 2014-2019 թվականներին, երբ արդեն 100 տոկոսով «Գազպրոմ Արմենիա»-ի սեփականությունն էր, համախառն շահույթը կազմել է 112 միլիարդ դրամ։ Սա ևս վկայությունն է այն բանի, որ կառավարումն արդյունավետ չի եղել»,- ընդգծեց Արտակ Քյուրումյանն ու այս համատեքստում հավելեց, որ ուսումնասիրությունների ժամանակ նաև պարզվել է, որ վերջին 20 տոկոս վաճառքից առաջ Հայաստանի իշխանությունները պարբերաբար համալրել են «ՀայՌուսգազարդ»-ի կապիտալը։

«Մասնավորապես, տարբեր համայնքներին պատկանող գույքը տվյալ համայնքներին առաջարկվել է փոխանցել համապատասխան մարզպետարաններին, որպեսզի վերջիններս փոխանցեն էներգետիկայի համար պատասխանատու պետական կառավարման մարմնին, որն էլ այդ գույքը ներդրել է որպես կապիտալի համալրում «ՀայՌուսգազարդ»-ում։ Նախորդ կառավարությունը 1․2 միլիարդ դրամի անհատույց և անժամկետ գույք է հատկացրել «ՀայՌուսգազարդ»-ին կամ «Գազպրոմ Արմենիա»-ին և այս գույքի փոխանցման ու կապիտալի համալրման հարցերը, ամենայն հավանականությամբ, լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն ունեն»,- ասաց նա:

Այս կապակցությամբ Էներգետիկ անվտանգության ինստիտուտի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հիշեցրեց, որ 2011-2012 թթ.-ին սահմանին գազի գնի աճի պայմաններում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, Հայաստանի կառավարության հետ համաձայնության արդյունքում, զսպել է երկրի ներսում սակագնային աճը: Դրա արդյունքում ձևավորվել է պարտք, որի մարումը տեղի ունեցավ 2013-ի դեկտեմբերին կնքված հայտնի «գազային համաձայնագրերով»՝ ռուսական կողմին «ՀայՌուսգազարդ» ընկերության Հայաստանին պատկանող վերջին 20 տոկոսը փոխանցելու տեսքով:

«Որքանով է համաչափ այս գործարքը՝ այլ հարց է, որը դեռ պետք է ուսումնասիրել առանց քաղաքական հույզերի»,- նկատեց Վահե Դավթյանը:

Հարցին՝ արդյոք հնարավո՞ր չէ վերանայել այս համաձայնագիրը՝ չեղարկել դա և հետ վերադարձնել համայնքային այդ գույքը, կամ այդ գումարը հաշվանցել, օրինակ, որպես դեռևս չսպառված վառելիքի համար կանխավճար, Դավթյանը պատասխանեց, որ այս հարցն առավելապես գտնվում է իրավական տիրույթում:

«Ըստ համաձայնագրի՝ հայկական կողմն իրավունք չունի որևէ օրենք, նորմատիվ ակտ ընդունել, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կհակասի համաձայնագրի որևէ դրույթին:

Ստացվում է, որ եթե հայկական կողմը գնա նման ճանապարհով, ապա անխուսափելիորեն կհայտնվի միջազգային արբիտրաժում: Սա, ըստ իս, անցանկալի սցենար է:

Մյուս կողմից, եթե հարցը դիտարկում ենք զուտ տնտեսական շահի տեսանկյունից, ապա ակնհայտ է, որ նման զարգացումները կբերեն Հայաստան մատակարարվող ռուսական բնական գազի գնի կտրուկ աճին, ինչպես ժամանակին եղավ Վրաստանի կամ Ուկրաինայի դեպքում:

Ցավոք, մենք դեռևս շատ հեռու ենք դիվերսիֆիկացված էներգահամակարգ ունենալուց, և բնական գազից կախվածությունը դեռ երկար ժամանակ առկա է լինելու Հայաստանում: Այնպես որ անհրաժեշտ է հաշվարկել հարցի բոլոր կողմերը և կենտրոնանալ երկրի ներքին էներգետիկ ներուժի զարգացման հարցերի շուրջ»,- եզրափակեց նա:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում