Thursday, 30 05 2024
Հայաստանում 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ռուսական ալիքի վտարումը կարճ տևեց
Ընդդիմադիր շարժումն արագորեն անլրջանում է
Ոստիկանների հետ բանակցության ժամանակ կրակոց է արձակել
Վաղը գնալու ենք հաստատություններից մեկը, բայց չեմ ասի՝ որը. սյուրպրիզ է. Գալստանյան
Սև օպեր եմ բերելու ձեր գլխին. սրբազանը շարունակում է սպառնալ
Բերման է ենթարկվել «Արմավիրի» ԲԿ-ի փոխտնօրենը և շտապօգնության պետը
Սերժ Սարգսյանի խնամուց պահանջում են բնակարաններ, 21 հատ ոսկու ձուլակտոր, 1 մլրդ դրամ և այլն
Բալետային հրավառություն՝ Երևանում
Շինաշխատանքների ժամանակ բետոնե պանելն ընկել է քաղաքացու վրա, ով մահացել է
ՀՀ ինքնիշխանության համար սպառնալիք ներկայացնող երկրների ցուցակը
Հունիսի 1-ին Հանրապետության հրապարակն ավտոտրանսպորտի համար փակ կլինի
Լեհաստանի իրավապահների կողմից ահաբեկչության ֆինանսավորման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Մեղրու մաքսակետում
Սրբազանը սպառնում է. ձերբակալել են նրա անվտանգությունն ապահովող անձին
Զելենսկին ակնկալում է, բայց Ալիեւը կմասնակցի՞ ուկրաինական Խաղաղության խորհրդաժողովին
Աղետալի կլինի Հայաստանի համար, եթե Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչվեն միջազգային ատյաններից
Մանր վնասատուները՝ Երևանի փողոցներում
Չտեսնված բան է՝ ցուցարարը արցունքաբեր գազ է կիրառել ոստիկանի նկատմամբ. բռնությունը երկու կողմից է
Գալստանյանի թևավոր աջակիցը
ՆԳՆ-ն դիմել է ԵՄ-ին ու ՄԱԿ գրասենյակին
Զախարովան՝ Կովկասում տրանսպորտային ուղիների մասին
Տեղադրվել է Ախթալայի և հարակից 6 գյուղերի հետ կապող հետիոտնային կամուրջը
21:30
Բնակարանների վաճառքը Բաթումիում նվազել է
21:20
Սլովենիայի կառավարությունը որոշել է ճանաչել Պաղեստինի անկախությունն ու ինքնիշխանությունը
21:10
Հանդիպել են Բլինքենն ու Ֆիդանը
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Վրաստանում չի լինի «մայդան». իսկ ի՞նչ կլինի
Տեղական ռեսուրսներով կվերականգնենք միջպետական ճանապարհի վնասված բոլոր հատվածները. մասնագետը ներկայացրել է ընթացիկ աշխատանքները
20:40
Նորվեգիան արգելել է ռուս տուրիստների մուտքը երկիր
20:30
Գալուզինը և Բյուլբյուլօղլին քննարկել են երկկողմ Հռչակագրի դրույթների իրականացումը

Աղմուկը թիրախավորված է, ունի քաղաքական ուղղվածություն. ինչպես կհանգուցալուծվի չափորոշիչների թնջուկը

Նոր չափորոշիչների շուրջ աղմուկը չի դադարում՝ տարբեր քննադատություններ են հնչում։

Ի վերջո, դրանք քաղաքական շահարկումնե՞ր են, թե՞ նոր չափորոշիչներում ինչ-որ թերություններ կան․ «Առաջին լրատվական»-ի հարցին պատմաբան Դավիթ Թինոյանը պատասխանեց․ «Ցանկացած նման մեծածավալ գործ, բնականաբար, ունենում է թերություններ։ Մենք՝ աշխատանքային խմբով, որտեղ ներառված են 11 անդամներ, երբևիցե չենք հավակնել, որ մեր աշխատանքը կարող է անթերի լինել, և ոչ մի խումբ չի կարող նման կարծիք ունենալ։ Նախ ասեմ, որ դա դեռ նախագիծ է, և դրվել է հանրային քննարկման, սակայն այս չափորոշիչների թնջուկը մեծամասամբ արհեստական ձևավորվեց։ Այն առաջին հերթին ունի քաղաքական ուղղվածություն, չնայած որ ունի նաև որոշակի գիտական ուղղվածություն, բայց այս դեպքում, ես կարծում եմ, որ քաղաքականը գերակշռող է։ Ինչպես նաև կյանքը ցույց տվեց՝ այստեղ կար նաև անձնային գործոն»։

Քննադատողները նաև ասում են, որ այս ընթացքում իրենց հետ հանդիպում չի եղել, իրենց բարձրաձայնած խնդիրներին դուք չեք լսում, չեք արձագանքում, արդյո՞ք այդպես է․ «Առաջին լրատվական»-ի հարցին Դավիթ Թինոյանը պատասխանեց․ «Նախօրոք կար պայմանավորվածություն, որ նախագիծը կդրվի քննարկման։ Նախագիծը հանրային քննարկման է դրվել հուլիսի 15-ին, որից մի քանի օր հետո սկսվեց այսպիսի տեղեկատվական գրոհ, և քննարկումների դաշտ տեղափոխելը ձախողվեց»։

Չափորոշիչներից բողոքողները իսկապես տեղյա՞կ են այդ չափորոշիչներից, նրանց քննադատություններն արդարացի՞ են, թե՞ ոչ․ «Առաջին լրատվական»-ի հարցին պատմաբան Զոհրաբ Գևորգյանը պատասխանեց․ «Ես երկար ժամանակ գիտական ոլորտում եմ աշխատել, սակայն այսօր ես կներկայանամ որպես ուսուցիչ և կխոսեմ ուսուցչի դիրքերից։ Եթե հետադարձ հայացք գցեմ անցած 2-3 շաբաթվա քննարկումներին, ապա, որպես ուսուցիչ, ուզում եմ հասկանալ՝ այս ամբողջից ես ի՞նչ օգուտ ունեմ։

Ես տեսնում եմ, որ ոչինչ, այսինքն՝ բովանդակային քննարկման շահ չեմ տեսնում։ Մանկավարժությունը շատ լուրջ երևույթ է, և սա պետք է քննարկել իր կիրառական մասով։ Ես գտնում եմ, որ պետք է կազմակերպվեր ամառային դպրոց, որտեղ ուսուցիչները պետք է փորձարկեին չափորոշիչների նպատակները, վերջնարդյունքները, դրանց հիման վրա կառուցված առաջադրանքները։ Դրա փոխարեն ես տեսնում եմ ժամանակի վատնում, և նոր չափորոշիչները չեն անցնում կիրառական, փորձագիտական ընթացք»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում