Sunday, 28 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

10 տարի ինքն ինչի՞ շուրջ է բանակցել՝ Արցախը Ադրբեջանին հանձնելո՞ւ. Արցախից հակադարձում են Քոչարյանին

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 3 հեռուստաընկերություններին տված հարցազրույցում անդրադարձել է ղարաբաղյան բանակցային գործընթացին: Հարցին՝ Արցախի հարցի կարգավորման մեջ ո՞ր բաղադրիչն է, որ ձեր ժամանակից հետո բացակայում է, որից դուք, հնարավոր է, անհանգստանում եք, թելը որտե՞ղ է կտրվել, Քոչարյանը պատասխանել է, որ 88-ից ի վեր մենք Արցախի հարցի կարգավորումը դիտում էինք ազգերի ինքնորոշման սկզբունքի հիմքի վրա. «Այս ամբողջ ընթացքում Ադրբեջանը միշտ փորձել է այս հարցը բերել պետությունների և տարածքային ամբողջականության դաշտ, որը մեզ համար անբարենպաստ է: Այս դաշտում հարցը լուծում չունի: Թելը կտրելը կապված է նրա հետ, որ տպավորությունս այնպիսին է, որ հիմա հասկանալի չէ՝ հարցի կարգավորումը այսօրվա իշխանությունը ի՞նչ սկզբունքի վրա է դնում»։

Շարունակելով՝ Քոչարյանը նշել է. «Ես չեմ հասկանում՝ ինչ է նշանակում Արցախը Հայաստան է և վերջ: Հասկանում եմ, որ ինչ-որ տեղ այդ հայտարարությունը ալեգորիկ նշանակություն ունի ՀՀ իշխանության համար, բայց փաստացի Ղարաբաղը Հայաստանի մարզի կարգավիճակի է վերածվում, ու երբ դրա հետ զուգահեռ ասվում է, որ պետք է լուծում, որը կբավարարի բոլոր կողմերին, ես փորձում եմ հասկանալ, թե ինչպես ենք մենք համադրելու «Արցախը Հայաստան է և վերջ» բանաձևը այն տարբերակի հետ, որը կարող է բավարարել կոնֆլիկտի բոլոր կողմերին: Ես չգիտեմ, թե որտեղ են հատվում այդ երկու բանաձևերը»։

Արցախցի քաղաքագետ, Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Քոչարյանի հարցազրույցի արցախյան հարցի շուրջ դիտարկումներին, հակադարձեց. «Պետք է հիշեցնեմ, որ բանակցային գործընթացում առաջին անգամ 2001 թվականներին է քննարկվել Արցախը նախկին ԼՂԻՄ-ի տարածքում Հայաստանին միանալու տարբերակը, որը հայտնի է «տարածքային փոխանակման» տարբերակ անունով, և դրա նախաձեռնողը ու այդ թեմայով բանակցություններ վարողը Հայաստանի երկրորդ նախագահն է եղել։ Ես չեմ հասկանում՝ 20 տարի հետո հանկարծ նա հայտարարում է, որ Ադրբեջանը միշտ ցանկացել է խնդիրը տեղափոխել միջպետական վեճի հարթություն, իսկ Հայաստանը մշտապես պնդել է Արցախի ինքնորոշման իրավունքի գերակայությունը։ Ես հիշեցնում եմ պատմական փաստը՝ 2000-2001 թվականներին ՀՀ երկրորդ նախագահը Ադրբեջանի այսօրվա նախագահի հոր հետ քննարկել է մի տարբերակ, որի հիմքում եղել է հետևյալը. «Արցախը նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքով և Լաչինի միջանցքով միանում է Հայաստանին, որի փոխարեն Հայաստանը Մեղրիում սուվերեն միջանցք է տրամադրում Ադրբեջանին՝ ուղղակիորեն կապվելու Նախիջևանի հետ»»։

Աթանեսյանը հարց է բարձրացնում. «Հիմա ո՞վ է խնդիրը բերել Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճի, տարածքային մրցակցության հարթություն, ո՞վ է Արցախը դիտել որպես մարզ։ Եթե 2001 թվականին Քի Ուեսթում այդ նախագիծը ստորագրվեր, որի համար Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները մեկ շաբաթ մնացել են Միացյալ Նահանգներում, Արցախին ի՞նչ կարգավիճակ պետք է տրվեր, տրվելու էր սուվերեն հանրապետությա՞ն, անկախությա՞ն կարգավիճակ։ Ո՛չ, մարզի կարգավիճակով միավորվելու էր Հայաստանին՝ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմաններով՝ գումարած Լաչինի միջանցք։ 20 տարի հետո խնդիրն այսպես ներկայացնելն ինձ համար անհասկանալի է։ Այդ հարցազրույցի մեջ ինչ-որ անհասկանալի բաներ կային։ Ես կարճ հատվածն եմ նայել, որտեղ նա ասում է, թե չի հանդիպել որևէ ադրբեջանցու, որևէ ղեկավարի, քաղաքական գործչի, որի համար ընդունելի լիներ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը։ Այդ դեպքում 10 տարի ինքն ինչի՞ շուրջ է բանակցել։ Եթե որևէ մեկը Արցախի ինքնորոշման մասին լսել անգամ չի ուզում, ինչպես ինքն է նշում իր հարցազրույցում, ապա տասը տարի ի՞նչ է բանակցել, Արցախը վերադարձնել Ադրբեջանի՞ն»։

Ըստ նրա՝ պետության նախկին ղեկավարը, տասը տարի այդ պաշտոնում եղած մարդը պետք է խոսքն այնպես կառուցի, որ տրամաբանություն լինի. «Կարելի է իշխանությանը քննադատել, ես չեմ ասում, թե պետք է գովի, իշխանությանը քննադատելու շատ տեղ կա, բայց դա պետք է անել հիմնավոր ու տրամաբանական, ոչ թե մանիպուլյատիվ ձևակերպումներով։ Ասում է՝ ինձ համար անհասկանալի է՝ ինչի շուրջ են բանակցում իշխանությունները… անհասկանալի է՝ գնացե՛ք կարդացե՛ք, թե այսօր Հայաստանն ինչ սկզբունքների հիման վրա է բանակցում։ Անվտանգության ռազմավարության հայեցակարգ է հրապարակվել, տավուշյան դեպքերից հետո ՀՀ վարչապետը 7 սկզբունք է հնչեցրել, որոնք ադրբեջանական կողմը գնահատում է որպես նախապայման։ Արցախի նախագահը պաշտոնը ստանձնելուց առաջ 7 սկզբունք է հնչեցրել։ Սրանք են ու այս հիմքերով է այսօր բանակցային գործընթացին մասնակցություն ցուցաբերելու ցանկություն դրսևորում Հայաստանը։ Պարզ, ակնհայտ ասվում է՝ Արցախի լիակատար, առանց սահմանափակման ինքնորոշում, Արցախի անվտանգություն և իր հայրենիքում արցախահայության ազատ ապրելու իրավունքի երաշխավորում։ Այսքանից հետո նման հետևությունների հանգելն ինձ համար անհասկանալի է»։

Դիտարկմանը, թե նորից գործ ունենք մի իրողության հետ, երբ իշխանություններին քննադատելու, վարկանիշը գցելու համար օգտագործվում է արցախյան հարցը, Վահրամ Աթանեսյանն արձագանքեց. «Չէի ասի՝ միայն արցախյան հարցը։ Դժբախտաբար, կորոնավիրուսն էլ դարձավ հանրային կարծիքի մանիպուլացման գործիք։ Կարծես համաշխարհային համավարակը Հայաստանի իշխանություններն են տարածել։ Ի՞նչ է նշանակում՝ շրջափակված երկրում կորոնավիրուս չի կարող լինել, ինչպե՞ս չի կարող լինել։ Հայաստանը եվրոպական երկրների հետ է կապված, կյանք է… համեմատել Վրաստանի հետ, ասել՝ մեզ չի հաջողվել, իրենց հաջողվե՞լ է։ Կարելի է ասել՝ իշխանությունները թերացումներ ունեն համավարակի դեմ պայքարում, բայց դա դարձնել ծաղրի առարկա՞»։

Եզրափակելով՝ մեր զրուցակիցը հիշեցրեց՝ երբ 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը առաջադրվել էր որպես նախագահի թեկնածու, Ռոբերտ Քոչարյանն այսպիսի մի հայտարարություն է արել՝ նա կդառնա շարքային ընդդիմադիր։ Իսկ այժմ, ըստ Աթանեսյանի, հենց Ռոբերտ Քոչարյանն է շարքային ընդդիմադիր. «Այդ հարցազրույցը կարծես ոչ թե նախկին ղեկավարի, այլ շարքային ընդդիմադիր գործչի հարցազրույց լիներ՝ այն աստիճանի, որ խոսում է տավուշյան դեպքերի մասին ու ակնարկներ անում, որ կարծես թե դա հայկական կողմն է հրահրել։ Հասկանո՞ւմ եք, ասում է՝ մերոնք փորձել են բարելավել դիրքերը, ադրբեջանցիք վերագրավել կորցրածը՝ չի հաջողվել… Այսինքն՝ ինցինդենտ հրահրելու միտումը վերագրում է հայկական կողմին։ Գուցե դա իրականում այդպես է, բայց համենայնդեպս 10 տարի նախագահի պաշտոնում եղած անձը նման ձևակերպում իրեն չպետք է թույլ տար»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում