Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Հույս կա որ օրինագիծը վերջնականապես կդառանա օրենք

Ամերիկայի Ձայն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագրի ֆինանսավորման օգտին

Կոնգրեսական Ջեքի Սփիեռը ՛՛Ամերիկյաի Ձայնի՛՛ հետ զրույցում անդրադարձել է օրինագծի ընդունմանն ու դրա կարևորությանը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատը երեկ ընդունել է կոնգրեսականներ Սփիեռի, Քոքսի ու Քրիշնամուրթի՝ հատկացումների մասին օրենքում առաջ քաշած փոփոխության նախագիծը: Այն նախատեսում է մինչև 1,4 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղում ականազերծում իրականացնելու համար:

Ամերիկայի Ձայնի հետ զրույցում նախագծի համահեղինակ, հայկական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ջեքի Սփիեռն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագրի կարևորությունը:

՛՛Մեզ հաջողվել է ականազերծել ավելի քան 250 քառակուսի կիլոմետր տարածք Արցախում, դուրս բերել 61 հազար ական, սակայն այստեղ դեռևս առկա է ավելի քան 5.5 քառակուսի կիլոմետր տարածք, որը անհրաժեշտ է մաքրել ականներից՛՛,- տեղեկացրել է կոնգրեսական Սփիեռը:

Նախքան ընդունումը օրինագծին աջակցություն էին հայտնել ավելի քան 30 կոնգրեսականներ: Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողովը հավանության արժանացրեց փոփոխության օրինագծի ներառումը Հատկացումների մասին օրենքում: Մի շարք այլ օրինագծերի հետ մեկտեղ այն ընդգրկվեց օրենսդրական փաթեթում, որի օգտին քվեարկեց Ներկայացուցիչների պալատը:

Այժմ օրենսդրական փոփոխություններն ու Հատկացումների մասին օրենքը կքննարկվեն ԱՄՆ Սենատում: Կոնգրեսական Սփիեռը հույս է հայտնում, որ օրինագիծը վերջնականապես կդառանա օրենք: Նա վստահեցնում է, որ հետևողական աշխատանք է տարվելու այս ուղղությամբ:

՛՛Մենք շարունակելու ենք աշխատել՝ վստահ լինելու համար, որ փոփոխության այս օրինագիծը կպահպանվի վերջնական օրենքի նախագծում: Կոչ ենք անում մարդկանց զանգահարել իրենց սենատորներին և ընդգծել այս հարցի կարևորությունը՛՛,- նշում է կոնգրեսական Սփիեռը:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ ականազերծման ծրագիրը մեկնարկել էր դեռևևս 1900-ականների վերջում: 2019 թվականին ԱՄՆ վարչակազմը ազդարարեց ծրագրի ավարտի մասին, որն իրականացնում էր HALO Trust բրիտանական կազմակերպությունը: ԱՄՆ պետքարտուղարության և Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչների համատեղ նամակում ի պատասխան հայկական հանձնախմբի կոնգրեսականնների հարցման ընդգծվել էր, որ տրամադրվող միջոցները կուղղվեն այլ ծրագրերի իրականացմանը, մասնավորապես բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու ծրագրին:

Կոնգրեսական Սփիեռի կարծիքով, սակայն, դա սխալ տեղեկատվության փոխանակման արդյունք է: Ականազերծումն իրականացնող HALO Trust բրիտանական կազմակերպությունը սկզբում տեղեկացրել էր, որ ԼՂ ականազերծման ծրագիրը կատարված է 99 տոկոսով, սակայն հետագա ուսումնասիրությունները բացահայտել են, որ դեռևս առկա է ավելի քան 5.5 քառակուսի կիլոմետր ականապատված տարածք:

՛՛Եթե կան ականներ, ուրեմն դրանք պետք է դուրս բերվեն: Մենք հանձն ենք առել ավարտելու այս ծրագիրը և պետք է պահենք մեր խոստումը՛՛,- ասում է կոնգրեսականը:

Ամերիկահայ կառույցները ողջունել են Ներկայացուցիչների պալատի կողմից օրինագծի ընդունման փաստը՝ երախտագիտություն հայտնելով համահեղինակ Ջեքի Սփիեռին և այլ կոնգրեսկաններին, ովքեր աջակցել են նախագիծը ինչպես դեմոկրատական, այնպես էլ հանրապետական կուսակցություններից:

Հիշեցնենք նաև, որ օրերս ԱՄՆ Կոնգրեսի ընթացակարգային հանձնաժողովը հրաժարվել է ընդգրկել ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Սթիվ Քոհենի Հատկացումների մասին օրենքում փոփոխության նախագիծը, որը ձգտում էր արգելափակել Լեռնային Ղարաբաղում ականազերծում իրականացնելու նախաձեռնությունները: Այն չի դիտարկվել Հատկացումների մասին օրենքի քննարկման ու քվեարկության ընթացքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում