Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Լիտվայի Սեյմասի պատգամավորը մեկնաբանել է իրադարձությունները հայ-ադրբեջանական սահմանին

Լիտվայի Սեյմասի պատգամավոր, իշխող ֆերմերների և կանաչների միության անդամ, Լիտվայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ Ալգիմանտաս Դումբրավան ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ մեկնաբանությամբ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է Ալգիմանտաս Դումբրավայի մեկնաբանությունը․

«Որպես Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի անդամ` անհանգստությամբ եմ հետևում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին: Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին:

2019 թվականի հոկտեմբերին, որպես Սեյմասի պաշտոնական պատվիրակության անդամ, այցելեցի Հայաստանի Հանրապետություն։ Հաստատակամորեն կարող եմ պնդել, որ հայ ժողովուրդը չի մոռացել Լիտվայի հաճելի ժեստը, երբ վերջինս առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը: Այցելության ընթացքում մենք անընդհատ լսում էինք Լիտվային ուղղված երախտագիտության և հիացմունքի խոսքեր: Վերջերս մենք նշեցինք մեր համագործակցության 25-ամյակը:

Ես հավատում եմ, որ նույնիսկ Հարավային Կովկասի երկրների համար այս տագնապալի ժամանակահատվածում Լիտվան մի կողմ չի կանգնի և կփնտրի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ: Առաջին հերթին դրան բանակցությունների սեղանի շուրջ պետք է հասնեն հակամարտության կողմերը։ Ես հասկանում եմ, որ սա հեշտ գործ չէ, բայց դա դրական արդյունքի նախապայման է: Կողմերին պետք է աջակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները` ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը: Հիշեցնեմ, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը Արևելյան գործընկերության անդամներ են, որին ակտիվորեն աջակցում է Լիտվան։ Ես հավատում եմ, որ բոլորս պետք է համախմբվենք և օգնենք խաղաղ ճանապարհով լուծելու երկու երկրների միջև տարիներ ձգվող հակամարտությունը` հանուն իրենց երեխաների խաղաղ և երջանիկ ապագայի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում