Wednesday, 15 05 2024
Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ»
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա. «Ժողովուրդ»
Խորհրդարանի պաշարում կլինի՞. «Հրապարակ»
ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»
Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են. «Հրապարակ»
Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»
Ալիեւը դնում է հանցագործության հետքը վերացնելու հարց. Երեւանի խնդիրը
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

ՀԱՊԿ-ը չի՞ դավաճանում Ադրբեջանին. Ռուսաստանի դուրս գալու ժամանակը

ՀԱՊԿ աննախադեպ որոշումը, ըստ որի պետք է կազմակերպության Մշտական խորհրդի արտահերթ նիստում քննարկվեր Հայաստանի սահմանին ադրբեջանական սադրանքի հետևանքով առաջացած լարվածության հարցը, հետաձգվել է անորոշ ժամանակով: Այլ կերպ ասած, ՀԱՊԿ-ը չի դավաճանում Ադրբեջանին, որին ռազմա-քաղաքական թիկունք է եղել գրեթե մշտապես: Նաև հենց դա էր պատճառը, որ արտահերթ նիստ հրավիրելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասի որոշումը աննախադեպ էր և դիտարկվեց հենց մեծ հետաքրքրությամբ, ըստ էության ազդարարելով այն, որ ՀԱՊԿ-ի համար իրավիճակը ևս արտառոց է ու աննախադեպ: Այդուհանդերձ, չնայած հանգամանքին, որ կազմակերպության արտահերթ նիստը հետաձգվել է անորոշ ժամանակով, այն կայացնելու աննախադեպությունը դրանից չի նվազում և հենց այդ ֆոնին էլ անորոշ ժամանակով հետաձգումը վկայում է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցողը իսկապես բազմաշերտ ու խորքային պրոցեսների արդյունք է, ինչին անդրադարձել էինք ավելի վաղ դիտարկելով այդ որոշման հնարավոր հանգամանքներն ու շերտերը:

Խոշոր հաշվով, հերթական անգամ դրսևորվում է այն, որ ՀԱՊԿ-ը իբրև ռազմա-քաղաքական բլոկ պարզապես գոյություն չունի, այլ ընդամենը մի հարթակ է, որտեղ լուծվում են եվրասիական տարածությանն առնչվող տարբեր ռազմա-քաղաքական հարցեր: Այդ իմաստով, Հայաստանը երբեք որևէ անվտանգային պատրանք չպետք է ունենա այդ կազմակերպությունից և առավելագույնը, որ պետք է անել, այդ հարթակում ծավալվող քաղաքական շարժերում Հայաստանի քաղաքական շահի պաշտպանությունն ապահովելն է: Իհարկե նույն շահը ենթադրում է պարզապես ՀԱՊԿ անդամության նպատակահարմարության հարցադրում, սակայն այդօրինակ հարցադրումը ներկայումս բացարձակապես ավելորդ է, քանի որ այն Հայաստանին թույլ չի տալու լուծել որևէ ընթացիկ ու միջնաժամկետ անվտանգային խնդիր, փոխարենը խանգարելու է այն խնդիրների սպասարկմանը, որոնք ռազմական առումով լուծել է մեր զինուժը Տավուշում և որոնց քաղաքական ամրագրումը պետք է իրականացվի քաղաքական, դիվանագիտական աշխատանքով:

ՀԱՊԿ-ը հերթական անգամ արձանագրում է իր անլրջությունը, ըստ այդմ Հայաստանին այս պահին չարժե ժամանակ վատնել անլուրջ կառույցի հետ հարաբերություն պարզելով, երբ կան իսկապես լուրջ անելիքներ այլ ուղղություններով, այդ թվում իհարկե երկկողմ հայ-ռուսական: Խոշոր հաշվով, ՀԱՊԿ լռությունը կամ նիստի մասին որոշումից հետո դրա չեղարկումը ավելի շուտ ապտակ է հենց Ռուսաստանին, առավել ևս այն պարագայում, երբ Տավուշի իրադարձությունների վերաբերյալ արագ հայտարարություններ է արել նաև Թուրքիան: Ըստ էության ստացվում է, որ Ռուսաստանի գլխավորած ռազմա-քաղաքական բլոկում գերակշռում է թուրքական մոտեցումը և տրամաբանությունը: Հայաստանի համար դա նորություն չէ վաղուց, ըստ այդմ այդ հանգամանքը պարզապես հերթական անգամ հաստատվում է Ռուսաստանի առնչությամբ, արդեն վաղուց թերևս օրինաչափության տեսքով: Ըստ այդմ, երևի թե վաղուց ժամանակն է, որ ՀԱՊԿ անդամության նպատակահարմարության մասին մտածի Ռուսաստանը: Դա իհարկե հնչում է որպես կատակ, սակայն խորքային առումով իրավիճակը իսկապես լուրջ է, այն համատեքստում, որ մեծ հաշվով ակնառու է դարձնում այսպես ասած հետխորհրդային կամ եվրասիական տարածությունում անվտանգության համակարգի բացակայության մասին: Հետևաբար, այդ հանգամանքն ինքնին միանգամայն լեգիտիմացնում է Հայաստանի զինուժի գործողությունները արտաքին լայն իմաստով, քանի որ այդպիսի համակարգի բացակայության պայմաններում Հայաստանի անվտանգության երաշխիքը բացարձակապես հայկական համակարգի անխափան աշխատանքն է, որին ականատես եղանք հուլիսի 12-ին: Ըստ այդմ, պետք է աշխատել այդ համակարգի հետագա անխափանության ուղղությամբ, իսկ ՀԱՊԿ խափանման հարցերը քննարկելի պետք է դարձնել ընթացիկ լարված փուլն անցկացնելուց հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում