Saturday, 27 04 2024
Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին
Քաղաքացիական պաթոսի օրը Հայաստանի ծանր ճանապարհին
Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություն ստացել է համակարգիչներ
Վարչապետը հանդես է գալիս «Հայրենիքը պետությունն է։ Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ
Գլխավոր դատախազի հրավերով՝ ՀՀ ժամանած եվրոպական և միջազգային պատվիրակներն այցելել են Մատենադարան
ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից
11:45
Նորվեգիան Կիևին 13 մլն դոլար է փոխանցել
11:30
Նավթի գներ. 26-04-24
Ցուցարարներին միացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականների ուղերձը
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին

«Հայերն այստեղ էլ շատ զգույշ չեն, ինչպես Հայաստանում». Ինչ իրավիճակ է Կալիֆոռնիայի հայ համայնքում

Մեր զրուցակիցն է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը։ 

– Պարոն Սասունյան, ինչպիսի՞ն է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Կալիֆոռնիայում:

– Կարող է մի քանի շաբաթից հիվանդանոցի բավարար անկողին չունենանք։ Կալիֆոռնիայում երկար ժամանակ լավ էր իրավիճակը, բայց վերջին շրջանում, երբ որ սկսեցին բացել սրճարանները, ռեստորանները, բարերը, ծովափը, որ մարդիկ լողանան, թվերը նորից սկսեցին բարձրանալ: Բայց ամենաբարձր ցուցանիշները գրանցվում են Ֆլորիդայում, որտեղ ամեն օր մոտ 9000 նոր դեպք է գրանցվում:

Պարոն Սասունյան, հայերի շրջանում վարակվածությունը մե՞ծ է։

– Մեծ կամ փոքրը հարաբերական է, որովհետև չես կարող բացարձակ թվերով համեմատել, քանի որ, օրինակ, Կալիֆոռնիայի բնակչությունը 38 միլիոն է։ Եվ, երբ որ ասում ես՝ շատ է, պետք է նայես, թե բնակչության համեմատ քանիսն են։ Հաշվում են մեկ միլիոնի հաշվարկով, և այդպես հաշվարկելու դեպքում Հայաստանում վարակվածությունը շատ բարձր է։ Ամերիկայում այդքան բարձր չէ, որովհետև Ամերիկայի բնակչությունը 300 միլիոն է։ Թեև աշխարհում մահացածների և վարակվածների թվով առաջատարն է, բայց, քանի որ բնակչությունը 300 միլիոն է, այդ թվի համեմատ այդքան բարձր չէ։ Մինչև հիմա մոտ 500 հազար մարդ է մահացել աշխարհում, որի 25%-ը Ամերիկայում են։ Այս րոպեի տվյալներով՝ Ամերիկայում վարակվել է 2․681․000 մարդ, իսկ մահացել է 128․000 մարդ։ Մեկ միլիոն բնակչության հաշվով ԱՄՆ-ում մահացածների թիվը 389 է: Հայաստանում մեկ մլն բնակչության հաշվով մահացածների թիվը 149 է, իսկ վարակվածների թիվը 8620, մինչդեռ Ամերիկայում այդ ցուցանիշը մի փոքր ավելի քիչ է՝ 8102 է: Այսինքն՝ մեկ մլն բնակչության հաշվով Հայաստանում Ամերիկայից մի քիչ ավելի շատ է վարակվածների թիվը։

Պարոն Սասունյան, ի՞նչ խնդիրներ է առաջացրել կորոնավիրուսն այդտեղ։ Ես գիտեմ, որ շատերը փաստորեն կրճատումների տակ են ընկել, լուրջ խնդիրների առաջ են կանգնել։

Վարակը ամբողջ աշխարհում, նաև Ամերիկայում շատ վատ հետևանքներ ունի։ Ամիսներ ի վեր շատ բիզնեսներ փակ են, աշխատողներին տուն են ուղարկել։ Պետությունը մի մասին գումար է տվել, որ նվազագույն ծախսերը հոգան: Դրանք մեծ գումարներ չեն։ Որոշ բիզնեսներին էլ են գումար տվել, որ չփակվեն, բայց ամեն մարդ գիտի, որ ահագին բիզնեսներ պետք է վերջնականապես փակվեն՝ չկարողանալով դիմանալ ծախսերի բեռին, որ գնալով մեծանում է։ Ահագին աշխատողներ վերջնականապես կորցնելու են իրենց աշխատանքը։ Այսինքն՝ երբ որ այս վարակն ավարտվի, իրենց համար աշխատանք չի լինի, որովհետև աշխատատեղերը փակվելու են։ Ուրեմն՝ թե՛ աշխատատեղերի համար է վատ, թե՛ աշխատողների։ Եվ, անշուշտ, ընդհանուր տնտեսության համար է վատ։

Պարոն Սասունյան, օրինակ, ասում են՝ հայ համայնքում շարունակում են մեծ հարսանիքներ, քեֆ, ուրախություններ կազմակերպել, ինչն էլ նպաստում է փաստորեն վարակի տարածմանը համայնքում։ Որքանո՞վ են իրական այդ տեղեկությունները:

– Այո՛, հայերն այստեղ էլ շատ զգույշ չեն, ինչպես Հայաստանում։ Սա երևի հայկական հիվանդություն է, որ մի մասն ասում է՝ սա իսկական չէ, վարակը կեղծ է, կեղծիք է ու չեն ուզում դիմակ կրել։ Ասում են՝ «դա խանգարում է իմ ազատությանը»։ Այսպիսի բաներ են հիմա ասում, բայց ցավում եմ, որ այդ մարդիկ, որ այդպես են ասում, դիմակ չեն կրում, գնում են այստեղ-այնտեղ, վարակվելու են և մի մասն էլ, դժբախտաբար, մահանալու է։ Ցավում եմ, որ իրենք այդպես են վարվում։ Բայց ասեմ, որ ընդհանրապես Լոս Անջելեսում մի քանի հայ ընտանիքներ գիտեմ, որ իրենց զավակները պիտի ամուսնանային այս օրերին, հետաձգեցին մինչև աշուն, ապա մի քանի շաբաթ առաջ հետաձգեցին մինչև մյուս տարի։ Հարսանիքների մասին ես չեմ լսել, որ հարսանիքներ ունենք այստեղ։ Հուղարկավորություններին միայն ընտանիքն է գնում, իրենց շրջապատը չի կարող գնալ։ Միայն ընտանիքի համար է, մի քանի հոգի են ներկա լինում թաղումներին։ Փոքր շրջանակներով նշում են ծնունդ և այլն, որովհետև վտանգավոր է։ Իսկ սպորտի խաղերը տեղի չեն ունենում, հետաձգվել են, որովհետև այդտեղ տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվում, և հնարավոր չէ իրենց առողջությունը ապահովել։ Իսկ վերջին տեղը, որ պետք է նշեմ, եկեղեցին է։ Դժբախտաբար, մեր հայկական եկեղեցիները, քանի որ մենք հայ ենք, և հայերը ավանդաբար եկեղեցի են գնում, եկեղեցիներ մտնում են առանց դիմակի և կողք կողքի նստած շնչում են մանրէները։ Ամերիկյան եկեղեցիներում, որպեսզի վերահսկեն, որ միանգամից շատ մարդ չմտնի եկեղեցի, կարգ են մշակել, նախօրոք, կիրակի օրվանից առաջ պետք է զանգես եկեղեցի և ասես, որ կիրակի օրը եկեղեցի եմ գալու։ Այսինքն՝ պետք է ժամադրություն վերցնես, և եթե տեսնեն, որ շատ մարդ է լինելու եկեղեցում, զանգում ասում են՝ չես կարող գալ, որովհետև մենք տեղ չունենք, շատ մարդ կա։ Բայց հայկական եկեղեցիներն այդ բանը չեն անում, թողնում են, որ մարդիկ գնան, կողք կողքի նստեն և իրար վարակեն։ Ես ընդհանրապես տնից դուրս չեմ գալիս, որևէ տեղ չեմ գնում։ Սննդի համար հատուկ ծառայություններ կան, զանգում ես, սնունդն իրենք բերում են։ Դուռը չեն բացում, դռան առջև են դնում սնունդը և հեռանում։ Հետո մենք վերցնում ենք սնունդը, տուփերը մաքրում ենք և այլն։ Սա շատ վտանգավոր վարակ է, ամբողջ աշխարհը վարակվել է։ Եվ սա, իմ կարծիքով, դեռ երկար ժամանակ պետք է շարունակվի։ Իսկ այս ձմեռ շատ ավելի վատ կլինի, քան հիմա, որովհետև սովորական «ֆլու» մրսածությունը, որ սկսվի տարածվել, մրսածությունը և կորոնավիրուսը միաժամանակ լինեն, շատ ավելի շատ մահեր կլինեն, քան հիմա:

Նաև մենք Ամերիկայում խնդիր ունենք մեր նախագահի հետ։ Նա ո՛չ դիմակ է կրում, ո՛չ էլ հանդիպումների ժամանակ հեռու է մնում ուրիշներից։ Մի քանի նահանգներում՝ Օկլահոմա, Արիզոնա, վերջերս հազարավոր մարդիկ հավաքվեցին մի սրահում Թրամփի ընտրապայքարի համար, որովհետև նոյեմբերի 5-ին ընտրություններ կան այստեղ։ Երկրի նախագահը, ըստ էության, լավ օրինակ չի ծառայում, իսկ երբ իրեն հիշեցնում են դիմակի մասին, ինքն ասում է՝ ամեն մարդ ազատ է, կարող է դիմակ չկրել։

Դա շատ վտանգավոր բան է, և շատերը, որ կուրորեն հետևում են նախագահի օրինակին, իրար վարակում են։ Եվ այսպես վերջին մեկ-երկու շաբաթներին շատ բարձրացավ վարակվածների և մահացողների թիվը։ Ամերիկայի Նահանգների մեծ մասում հիմա ավելի շատ է վարակվածների թիվը, քան առաջ։ Եթե այսպես շարունակվի, կարող է ամեն ինչ նորից փակեն։ Նոր էին սկսել բացել։ Օրինակ՝ Լոս Անջելեսի ծովափը բացեցին մարդկանց համար, բայց հիմա, եկող շաբաթ օրը նորից պետք է փակեն, որովհետև ծովափին մարդիկ հավաքվում են և իրարից վարակվում են։

– Հայտնի է, որ ամերիկահայությունն օգնություն է ուղարկում Հայաստան կորոնավիրուսի դեմ պայքարի համար:

– Այո՛, ես Հայկական միացյալ հիմնադրամի նախագահն եմ, նախորդ շաբաթ Հայաստան ուղարկեցինք 171 հազար դոլարի դեղորայք և տարբեր տեսակի պարագաներ, դիմակներ, հագուստեղեն, որպեսզի դրանով օգտակար լինենք մեր ժողովրդին: Մեզ մոտ վիճակը վատ է, բայց մենք ամեն րոպե մտահոգ ենք Հայաստանում առկա իրավիճակով, որովհետև ամեն մի հայի կյանքը մեզ համար շատ թանկ է: Մեծ ցավ է, երբ ամեն օր կարդում ենք, թե նորից այսքան մարդ մահացավ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում