Thursday, 02 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Վենետիկի հանձնաժողովն ասում է, եթե ՍԴ-ն որոշի տապալել օրենսդիր իշխանության այս փոփոխությունները, ապա վտանգավոր գործընթաց կսկսվի

Ազգային ժողովի կողմից Սահմանադրական փոփոխությունների նախագծի ընդունմամբ դադարեցվում են ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները, Հրայր Թովմասյանը դադարում է լինել ՍԴ նախագահ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում փաստաբան Տիգրան Եգորյանը նշեց, որ այս օրինագծով դադաարեցվում է ՍԴ բոլոր այն անդամների լիազրությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարի, պաշտոնավարման 12 տարին չլրացած ՍԴ անդամները շարունակում են պաշտոնավարել՝ որպես ՍԴ դատավորներ: ՍԴ նախագահի պաշտոնավարումը ևս դադարեցվում է. «ՍԴ-ն իր կազմից պետք է ընտրի ՍԴ նախագահ: Այս օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ կմտնի, երբ նախագահի կողմից կստորագրվի և կհրապարակվի ԱԺ նախագահի կողմից»:

Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքին՝ փաստաբանը նշեց, որ Վենետիկի հանձնաժողովն իր այս կարծիքով համաձայնություն է հայտնել և արձանագրել, որ ՀՀ-ում առկա է ՍԴ ճգնաժամ, համաձայնել և հաստատել է, որ ՀՀ-ում գործող քաղաքական մեծամասնությունը, այսինքն՝ այն պետական մարմինները, որոնք իրավասու են և նախաձեռնել են այս գործընթացը, ունեն իրավաչափ և ազնիվ նպատակներ, որոնք միտված չեն ՍԴ նկատմամբ վերահսկողություն սահմանելուն. «Վենետիկի հանձնաժողովն ընդհանուր առմամբ դրական է գնահատել այն կոնցեպցիան, որը ներկայացվել է ՍԴ ճգնաժամի լուծման կապակցությամբ»:

Փաստաբանը նաև ընդգծեց, որ Վենետիկի հանձնաժողովի դիտարկմամբ՝ եթե ՍԴ-ն որոշի տապալել օրենսդիր իշխանության այս փոփոխությունները, ապա շատ վտանգավոր գործընթաց կսկսվի. «Եվ շատ կասկածելի կլինի այն առումով, որ դա ոչ թե Սահմանադրությանը համապատասխանության ստուգման արդյունք կլինի, այլ հակամարտության»:

«ՍԴ-ն չունի այնպիսի կազմ և անդամներ, որոնք կկարողանան սահմանադրական այս փոփոխության քննությունն իրականացնել և չդիտարկվել որպես կողմնակալ և շահագրգիռ»,- նշեց Տիգրան Եգորյանը՝ հավելելով, որ ՍԴ անդամների դիրքորոշման համաձայն՝ չկա ՍԴ ճգնաժամ և չկա այսպիսի փոփոխության անհրաժեշտություն:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում