Friday, 03 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Եթե ժողովուրդը ոտքի կանգնի, ճանապարհից կսրբի ոչ միայն այդ հուշագիրը, այլև դատարանների հարցերն էլ կլուծի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

– Պարոն Շիրինյան, ԲՀԿ-ն ու արտախորհրդարանական մի քանի ուժեր քննարկում են համագործակցության հուշագիր ստորագրելու հարցը։ Սա ի՞նչ վտանգներ և ռիսկեր է պարունակում։ Կարո՞ղ է սա հեղափոխության համար վտանգ ներկայացնել։ 

– Հեղափոխության համար չի կարող վտանգ ներկայացնել, քանի որ երեք ուժայինների փոփոխությունից հետո իշխանության արդյունավետությունը կտրուկ բարձրացավ։ Շատ վտանգավոր եմ համարում հայ օլիգարխների՝ հեղափոխության դեմ դուրս գալը՝ ի դեմս Քոչարյանի ազատ արձակման գրավը տալու պարագայի: Այ դա վտանգավոր է, ընդ որում՝ ոչ թե վախենում ենք, որ վտանգավոր է, այլ խայտառակություն է, որ ժողովրդի կամքի դեմ են գնում: Եթե դրանք կոնսոլիդացվեն, ինչը անում են, ժողովուրդը ոտքի կկանգնի և այս անգամ ճանապարհից կսրբի ոչ միայն այդ հուշագիրը, այլև ենթադրում եմ, որ դատարանների հարցերն էլ կլուծի: Որովհետև այս ճգնաժամը արհեստականորեն դատարաններն են առաջացնում:

– Որոշ ընդդիմադիր ուժերի այս կոնսոլիդացիան որքանո՞վ ներքին խնդիր է, որքանո՞վ՝ արտաքին:

– Եթե հաշվենք, որ ԲՀԿ-ի խնդիրը, օլիգարխատի իմաստով, ռուսական ֆիլիալ է, այդքանով վտանգ է: Ներքին առումով վտանգ չկա: Հիմա Ռուսաստանն այն վիճակում չէ, որ անի այն, ինչ չպետք է անի: Հակառակը կարող է լինել, եթե մեր իշխանությունների լավ գործողությունները արդյունավետ լինեն, Ռուսաստանում դա ժողովրդի մեջ էֆեկտ կունենա դրական իմաստով, թե ինչպես են ոչնչացնում օլիգարխատը: Այնպես որ, միանշանակ դժվար է ասել:

– Համագործակցության հուշագիր ցանկանում են ստորագրել ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, Վանեցյանի «Հայրենիքը»: Ի՞նչն է նրանց միավորում, և ի՞նչ արդյունքի կարող են նրանք հասնել:


– Դա կարելի է կոչել Հյուսիսային բևեռ՝ գեներալի գլխավորությամբ: Ոչ մի արդյունքի  էլ չեն կարող հասնել, որովհետև այդ Հյուսիսային բևեռը 4-5 ամիս ժողովրդի աչքի առջև է, ինչը լյուստրացիա է քաղաքական իմաստով: Միայն ՀՅԴ-ի համար եմ ափսոսում, որ իջել են այդ աստիճանի, մնացածի դեպքում զարմանալի չէ: Որ Հյուսիսի բարեհաճ վերաբերմունքը կա՝ դա միանշանակ է: Ապրիլյան պատերազմից սկսած հայ ժողովուրդը տեսնում է, թե ով ինչ ենթաշերտով է հանդես գալիս: Օրինակ՝ ռուսական իշխանությունը որպեսզի Հայաստանում ժողովրդի և համայն հայության մեջ չկորցնի իր վարկը, ճիշտ կանի, որ վերջ տա այդ մութ գործարքներով առաջնորդվելուն և Հայաստանի հետ գնա ռազմավարական գործընկերության: Դա իր ռազմավարական շահերից է բխում: Հայաստանում հակառուսական ոչինչ չկա մեծ հաշվով, բայց շշմածություն կա, որը հայ ժողովրդին վերադարձնում է իր բուն էությանը, և այդ պարագայում ով հայ ժողովրդին դեմ է դուրս գալիս, նա արդեն բարեկամ չէ: Այսինքն՝ ռուսական թելը կտրվում է իրենց համար: Դժվար թե դա ռուսներին ձեռնտու լինի:

– Ինչպե՞ս եք գնահատում, որ վերջին պահին Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Մոսկվայում կայանալիք շքերթին:

– Ընտիր եմ գնահատում, որովհետև իրենք իրենց թևի տակ են հավաքում և թև ու թիկունք են կանգնում օլիգարխատին: Օրինակ՝ ինչո՞ւ է ՌԴ դեսպանն ընդունել ԲՀԿ-ին, «Լուսավոր Հայաստանին» մութ գիշերով ինչո՞ւ է ընդունել, ինչի՞ համար է դա արվում: Հայաստանում օլիգարխաթափության գործընթաց է սկսվել, որը հեղափոխության պահանջն է: Հիմա իրենք ի՞նչ են ուզում, որ Հայաստանը գողակա՞ն մնա: Օրինակ՝ ինձ համար անհասկանալի է, թե ՀՅԴ-ն ի՞նչ է ուզում, որ Ռուսաստանը մեր ղեկավարներին փոխի՞: Սա շատ ցավալի է ու անհասկանալի:

– Քոչարյանի ազատ արձակումը կփոխի՞ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, Վանեցյանի և մյուսների միջև ստեղծվող համագործակցության բալանսը:

– Այստեղ ԱԱԾ-ն լուրջ խնդիր ունի, կարծում եմ՝ խստագույն վերահսկողություն պետք է սահմանի Քոչարյանի հանդեպ՝ հեռախոս, հեռագիր, հանդիպումներ և այլն: Նա պետք է մեկուսացվի, կապ չունի՝ ազատ է արձակվել, թե ոչ, և կապի միջոցները պետք է վերահսկողության տակ լինեն: ԱԱԾ-ի համար դա ի՞նչ դժվարություն է, վերջին հաշվով Քոչարյանի անվտանգության ծառայությունն ԱԱԾ-ինը չի՞: ԱԱԾ-ն պարտավոր է դա անել, քանի որ այստեղ պետական անվտանգության, ինքնիշխանության հարց կա:

Անկախության ու ինքնիշխանության միտումը Հայաստանում շատ է ուժեղացել, և այդ պայմաններում ԱԱԾ-ն, որպես պետական ծառայություն և հայ ժողովրդի շահերի պաշտպան մարմիններից մեկը, պետք է դա անի՝ ոչ մեկի քաշին, գումարին չնայելով:

Ասեմ նաև, որ այս պարագայում խիստ վերահսկողության տակ պետք է լինի նաև Սերժ Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում