Thursday, 02 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Չի կարելի հանցագործին բաց թողնել, գիտե՞ք ինչքան վտանգավոր է. Սարգիս Քլոյանը՝ Քոչարյանի մասին

Ինչպես արդեն հայտնի է, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարել էր Քոչարյանի պաշտպանների՝ իրենց պաշտպանյալի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքը։ Նա կալանքի տակ էր 2019 թվականի հունիսի 25-ից։ Քոչարյանը մեղադրվում է Մարտի 1-ի գործով ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը: Դատավոր Արսեն Նիկողոսյանն ավելի վաղ կանչվել էր ԲԴԽ:

Մարտի 1–ի զոհերի հարազատները ևս բողոքարկել են Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դատարանի որոշումը, տուժողների իրավահաջորդ Տիգրան Եգորյանն արդեն դիմել է դատարան: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց մարտի 1-ի զոհերից 28-ամյա Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:

Սարգիս Քլոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք դատական քննությունների ժամանակ դատավորի հարցերից արդեն հասկացել էին, որ խափանման միջոցի փոփոխություն է տեղի ունենալու: «Մենք հասկացանք, որ դատավորը ի օգուտ Քոչարյանի է որոշում կայացնելու, որովհետև նա արդեն գրավի դիմաց ինչ-որ բաներ էր պահանջում: Բերեցին երկու բնակարանի վկայականներ, ուսումնասիրեցին վկայականները: Քոչարյանին հարցեր էր տալիս, թե ի՞նչ կարողությունների տեր է, ինչքա՞ն կարող է մուծել: Քոչարյանն ասեց, որ 250 հազար դոլարից ավել գումար չունեմ, իմ ամբողջ գույքը կալանքի տակ է: Եվ այդպես շարունակ զգացինք, որ դատավորի աչքերը խաղում է, հասկացանք: Ու այդպես էլ եղավ: Սա անարդարություն է, ինչպես կարելի է: Քաղաքի կենտրոնում 10 մարդ է գնդակահարել, հարյուրներին բանտարկել, սահմանադրական կարգը տապալել: Ո՞րտեղից այդ 2 մլրդ դրամը վճարեց, բա ասում էր փող չունեմ: Թող ազգային անվտանգությունն ուշի ուշով հետևի, թե որտեղից այդ գումարները, ո՞վ վճարեց, ո՞րտեղից և այլն»,- պատմեց Սարգիս Քլոյանը:

Նա նշեց, որ իր կարծիքով սա ժամանակավոր է, քանի որ Դատախազությունն արդեն դիմել է Վճռաբեկ դատարան: Սարգիս Քլոյանը վստահ է, որ Վճռաբեկ դատարանը ճիշտ որոշում կկայացնի ու Քոչարյանը նորից կկալանավորվի: «Մենք բոլորս, ոչ միայն տուժողների հարազատները, այլև՝ ամբողջ հայ ժողովուրդը անհամբեր սպասում է Վճռաբեկ դատարանի որոշմանը: Ես հավատում եմ Վճռաբեկ դատարանին, որովհետ մեկ անգամ արդեն որոշում կայացրել է: Եթե առաջին անգամ Վճռաբեկը բավարարել է մեր պահանջը, ոչ թե Քոչարյանի, պարզ է, որ այս անգամ էլ ճիշտ որոշում կկայացնի: Ո՞նց կարող է առաջին անգամ ճիշտ որոշում կայացնի, երկրորդ անգամ սխալ: Մենք հավատում ենք»,- վստահություն հայտնեց Մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը:

Հարցրինք, դատարանի որոշումն ինչպե՞ս կգնահատեք, արդյոք դա ապացուցում է, որ հեղափոխությունից հետո էլ դատարանները շարունակում են գտնվել նախկինների ազդեցության ներքո, Սարգիս Քլոյանը պատասխանեց՝ գուցե տվյալ դատավորը մեկ ուրիշ ճանապարհով է գնացել, ոչ թե նրա նկատմամբ ֆիզիկական ճնշումներ են եղել: «Դուք հասկանում եք չէ՞, թե ինչ նկատի ունեմ: Գուցե այդ ճանապարհով է գնացել, բայց դատավորը չարաչար սխալվել է: 10 օրվա համար ամբողջ հայ ժողովուրդը թքում է իր երեսին: Չի կարելի հանցագործին բաց թողել, գիտե՞ք ինչքան վտանգավոր է»,- նշեց  մեր զրուցակիցը:

Հեղափոխությունից հետո դատական համակարգի փոփոխության անհրաժեշտության մասով Սարգիս Քլոյանը կարծում է, որ դատական համակարգում կան բարեխիղճ դատավորներ, չի կարելի բոլորին համեմատել:  «Իհարկե, կան նաև շատ վատ դատավորներ: Կարելի է զտում անել ու վերջապես մաքրել դատական համակարգը: Քանի դատական համակարգը չի մաքրվել, մեր երկրում օրինականություն չի լինի: Պետք է մաքրվի, լյուստրացիա արվի»,- համոզված է Սարգիս Քլոյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում