Friday, 03 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

ԱՄՆ ավիաընկերությունները խոշոր կրճատումներ են իրականացնում

Չնայած ԱՄՆ-ի որոշ ավիաընկերություններ ստացել են հսկայական օգնություն խրախուսման փաթեթից, այդուհանդերձ նրանք պլանավորում են կրճատել անձնակազմը, որպեսզի հաղթահարեն կորոնավիրուսային արգելափակումների արդյունքում ստեղծված զբոսաշրջության ոլորտի ճգնաժամը:  «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ «American Airlines» և «United Airlines» ընկերությունները ծրագրում են 30 տոկոսով կրճատել աշխատողներին և ղեկավար կազմին: «Delta Air Lines» ընկերությունը նույնպես միջոցներ է ձեռնարկում՝ ծախսերը կրճատելու համար:

Սինգապուրի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Վոլոդիմիր Բիլոտկաչն ընդգծում է, որ 30 տոկոսը մեծ կրճատում է, սակայն նշում է, որ վերջին տարիներին աշխատողների թիվն այս ոլորտում ավելի արագ էր աճում, քան ուղևորների թիվը: Ըստ նրա, վերջին 25 տարում ամերիկյան ավիաընկերությունների աշխատակիցների թիվն աճել է 25 տոկոսով, իսկ ուղևորներինը ՝ ընդամենը 15 տոկոսով:

Ամերիկյան կառավարության խրախուսման փաթեթը նախատեսում է օժանդակություն խոշոր ավիաընկերություններին, ըստ որի «American Airlines» ընկերությանը կտրամադրվի 5.8 միլիարդ դոլար՝ դրամաշնորհների և ցածր տոկոսադրույքերով վարկերի տեսքով, «United Airlines»-ին՝ մոտ 5 միլիարդ, «Delta Air Lines»-ին՝ 5.4 միլիարդ, իսկ «Southwest» ավիաընկերությանը 3.3 միլիարդ դոլար:

Ավիաընկերությունները վերապրում են դժվարին օրեր ոչ միայն ԱՄՆ-ում, այլև գրեթե ամբողջ աշխարհում: Շուրջ 15 հազար ուղևորափոխադրող ինքնաթիռներ դադարեցրել են թռիչքները պահանջարկի նվազեցման արդյունքում և վերածվել բեռնափոխադրող ինքնաթիռների:

Ըստ փորձագետների, կորոնավիրուսի հատուկ դրության մեղմացումից կամ վերացումից հետո ավիաընկերությունների վերականգնումը զգալիորեն կախված է լինելու ուղևորների վստահությունից, որ թռիչքներն անվտանգ են հիվանդանալու տեսանկյունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում