Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Բակո Սահակյանի կողմնակիցները վախեցած են Սամվել Բաբայանի իշխանության գալու դեպքում հնարավոր վենդետաներից

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն այս օրերին  հստակեցնում է իր կադրային քաղաքականությունը։ Հարությունյանի հրամանով կամ սեփական դիմումի համաձայն բարձրաստիճան շատ նախկին պաշտոնյաներ, այդ թվում նրանք, ովքեր սերտ կապեր ունեին ՀՀ նախկին իշխանությունների հետ, ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից։ Իր դիմումի համաձայն  աշխատանքից ազատվել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Արաշվիր Ղարամյանը։ Երեկ Արայիկ Հարությունյանն աշխատանքից ազատեց նաև ոստիկանապետ Լևոն Մնացականյանին։ Ի դեպ, հավաստի տեղեկություններով՝ Ղարամյանին փոխարինելու է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։

Ընդհանրապես Արայիկ Հարությունյան-Սամվել Բաբայան համագործակցությունը և Բաբայանի՝ բարձր պաշտոն զբաղեցնելու հեռանկարն Արցախում ամենատարբեր շրջանակներում, նաև՝ Արայիկ Հարությունյանի աջակիցների շրջանում, միանշանակ ընկալում չի ստացել։ Դրան նաև հիացմունքով չեն վերաբերվում վերը թվարկած մարդիկ։

Արցախցի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ ուժային ճամբարի ներկայացուցիչները, Բակո Սահակյանի կողմնակիցներն այնքան էլ գոհ չեն այս համագործակցությունից: «Նրանք Սամվել Բաբայանի հետ լարված հարաբերություններ են ունեցել այն ժամանակահատվածում, երբ նա ձերբակալվում էր։ Նրանք հավանաբար վախեցած են Բաբայանի՝ հնարավոր իշխանության գալու դեպքում ինչ-որ տեսակի վենդետայից. դա վերաբերում է հիմնականում ուժայիններին։ Բայց որևէ զարգացում չարժե ակնկալել։ Այդ ճամբարը կորցրել է իշխանությունը և որևէ լուրջ լծակ չունի զարգացումների վրա ազդելու համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է հասարակությանը, ապա մեր զրուցակցի դիտարկմամբ՝ հիասթափություն կա ընդդիմադիր ընտրազանգվածի շրջանում. «Բոլոր այն մարդկանց շրջանում, ովքեր քվեարկել են Սամվել Բաբայանի օգտին՝ մտածելով, որ եթե նա չգա իշխանության, կլինի ուժեղ ընդդիմություն գործող իշխանություններին։ Փաստորեն այդ մարդկանց ակնկալիքները չեն արդարացել։ Սամվել Բաբայանն ընտրություններին մասնակցել է ընդդիմադիր օրակարգով, իսկ ընտրություններից հետո միավորվել իշխանությունների հետ»։

Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ որքան էլ Արցախում նախկին էլիտան վայելում է Հայաստանի նախկին էլիտայի աջակցությունը՝ լուրջ գործողություններ չպետք է սպասել. «Ընդհանրապես նախկին էլիտա ասվածը հարաբերական է, որովհետև Արայիկ Հարությունյանն էլ է նախկին էլիտայի ներկայացուցիչ։ Չեմ կարծում, թե որևէ ռեալ հնարավորություն ունեն։ Իհարկե, նրանցից շատերը սերտ կապերի մեջ են այսօրվա Հայաստանի ընդդիմադիր ուժերի հետ, նույնիսկ շատերի գործողությունները բավականին համահունչ են։ Թե՛ Հայաստանում և թե՛ Արցախում ես ռեալ հակաիշխանական գործողությունների սցենար չեմ տեսնում»։

Սամվել Բաբայանի ազդեցությունն էլ, Գրիգորյանի  դիտարկմամբ, մեծ չի լինելու. ըստ շրջանառվող լուրերի՝ ստանալու է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը. «Դա Արայիկ Հարությունյանի կողմից բավականին հաջող քայլ է։ Բաբայանը մեծ հաշվով  լուրջ ազդեցություն չի ունենալու, ունենալու է ինչ-որ կարգավիճակ, որը երևի նրա ինքնասիրության համար կարևոր է լինելու, ունենալու է պետական ապարատում մի շարք հաստիքներ իր ու իր թիմակիցների համար։ Այսօր նա  իր թիմը կարողանալու է պահպանել՝ պետական ապարատում նրանց համար աշխատանքներ ապահովելով։ Բայց դրա հետ մեկտեղ կորցնելու է ընդդիմադիր զանգվածի մեծամասնության աջակցությունը»։

Իսկ ահա Արայիկ Հարությունյանի համար Սամվել Բաբայանի հետ համագործակցությունը, ըստ Տիգրան Գրիգորյանի, կարևոր է նրա համար, որ Սամվել Բաբայանը մինչև վերջերս այն գործիչն էր, որ փողոցային լայն համախմբում կազմակերպելու ներուժ ուներ. «Այժմ նա այդ ներուժը կորցրել է։ Միգուցե կարճաժամկետ կտրվածքով Բաբայանն ինչ-որ բան ստացել է, բայց երկարաժամկետ կտրվածքով հաստատ կորցրել է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում