ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի՝ երեկ Արմավիրի մարզի Տանձուտ և Այգեշատ համայնքներ կատարած այցից։
«#ԿառուցենքՀայաստանըՆորովի»,-լուսանկարներին կից գրել է վարչապետը։
Երեկ Աննա Հակոբյանը տեղեկացրել էր, որ այդ համայնքների միջնակարգ դպրոցների մարզադահլիճներն ու սանհանգույցները գտնվում են սարսափելի վիճակում։ «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ երեկ մեկնարկել է վերոնշյալ դպրոցների մարզադահլիճների և սանհանգույցների վերանորոգումը։
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2648065878847124