Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Ծաղկաձորում 14 օր մեկուսացման մեջ անցկացրած վարորդը կարոտել է իր ուղևորներին

26-ամյա Հ․Հ․-ն (միտումնավոր գրված են անվան ու ազգանվան առաջին տառերը) այն եզակի վարորդներից է, որը և ոչ մի ուղևորից չի դժգոհում։ Ասում է՝ վատ ուղևոր չկա, կա ուղևորի լեզուն չհասկացող վարորդ։

«Վարորդը պիտի մի քիչ էլ հոգեբան լինի, պիտի կարողանա ամեն մարդու հետ լեզու գտնել, հասկանա ուղևորի տրամադրությունն ու ըմբռնումով մոտենա նրա պահանջներին»,-ասում է երիտասարդ վարորդը, որը 14 օր անցկացրել է Ծաղկաձորում՝ հյուրանոցային սենյակում փակված։

Այն պահին, երբ պարզվել է՝ շփում է ունեցել կորոնավիրուսով հիվանդի հետ, մեկուսացրել են։ Թեստը, բարեբախտաբար, բացասական է եղել, այսինքն՝ չի վարակվել, այդուհանդերձ երկու շաբաթ չի կարողացել աշխատել ու իր 6 հոգանոց ընտանիքին գումարով ապահովել։

«Կարանտինային մեկուսացման օրերին զանգահարեցին Yandex․Taxi-ից ու տեղեկացրին, որ դրամական օժանդակություն եմ ստանալու։ Նախկինում երբևէ որևէ կառույցից դրամական աջակցություն չէի ստացել»,-պատմում է Հ․Հ․-ն։

Yandex.Taxi-ի գործընկերների աջակցության հիմնադրամի ֆինանսական միջոցներն ուղղվում են այն վարորդներին, որոնք վարակվել են կորոնավիրուսով կամ հիվանդների հետ շփման հետևանքով հայտնվել են մեկուսացման մեջ։ Ծրագիրը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր կանոնավոր կերպով աշխատում են ծառայության հետ և օրական գոնե մի քանի ժամ պատվերներ են կատարում։

Վարորդ Հ․Հ․-ն կարանտինային օրերին համար 30 000 դրամ է ստացել։ Ասում է՝ ճիշտ է, մեծ գումար չէ, բայց հաճելի անակնկալ էր, որով հաստատ մի կարիք կհոգա։

Արդեն մի քանի շաբաթ է՝ վերադարձել է աշխատանքի։ Ասում է՝ նույնիսկ ամենաբարդ ուղևորներին է կարոտել։ «Ուղևորներ կան, որոնց հետ նույնիսկ ընկերություն եմ անում։ Ես շատ պատասխանատու եմ վերաբերվում իմ աշխատանքին․ եթե ուղևորն իմ կարիքն է ունենում, չեմ նայում նրան, որ իմ պարտականությունը միայն իրեն տեղ հասցնելն է։ Դեպքեր են եղել, տեսել եմ՝ իրերը ծանր են, մինչև բնակարան եմ ուղեկցել»,-պատմում է Հ․Հ-ն՝ նշելով, որ նույն վերաբերմունքին նաև ուղևորներից է արժանանում․ պատահել է՝ քաղաքից դուրս գնալիս ուղևորները նույնիսկ հրավիրել են իրենց հետ ճաշելու։

Հիմա շփումն ուղևորների հետ նվազագույնի է հասցրել։ Մեքենան զինել է բոլոր հնարավոր պաշտպանիչ միջոցներով․ մշտապես ալկոգել է պահում, ախտահանում է բռնակները, ամեն օր լվանում է մեքենան։ Դե իսկ ինքն էլ դիմակ ու ձեռնոց է կրում։

Հ․Հ․-ն հույս ունի, որ կորոնավիրուսը շուտով կհաղթահարվի, ու նախկինի պես ուղևորներից շատերին դեմքով կճանաչի, զրույցի կբռնվի ու հարկ եղած դեպքում կուղեկցի մինչև տուն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում