Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Հայտարարություն գլխավոր դատախազին առընթեր հանձնաժողովի 2 փորձագետի նշանակման համար դիմելու մասին

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել  ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի երկու փորձագետ անդամի նշանակման համար դիմելու վերաբերյալ։ ՀՀ գլխավոր դատախազության տարածած հայտարարությունը․

«2020 թվականի մայիսի 23-ին ուժի մեջ է մտնում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը: Նույն օրն ուժի մեջ է մտնում նաև նշված օրենքի հետ փոխկապակցված՝ «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը (ՀՕ-245-Ն), որի հիման վրա անցկացվելու են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված  գործառույթներ իրականացնող դատախազների և գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով բաց մրցույթներ: Մրցույթներն անցկացնելու է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը, որի կազմում «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» վերոնշյալ օրենքի 1-ին հոդվածի հիման վրա պետք է ընդգրկվեն ապօրինի ակտիվների վերադարձի ոլորտում գիտական կամ պրակտիկ աշխատանքի կամ կոռուպցիոն հանցագործությունների քննության առնվազն երեք տարվա փորձառություն ունեցող երկու փորձագետ: Փորձագետները նշանակվում են ՀՀ գլխավոր դատախազի կողմից՝ հասարակական հիմունքներով:

Նկատի ունենալով վերոնշյալը, հաշվի առնելով գործընթացը հնարավորինս հրապարակային իրականացնելու կարևորությունը և մրցակցության հիման վրա օրենքով նախատեսված չափանիշներին համապատասխանող երկու փորձագետ ներգրավելու անհրաժեշտությունը՝ հայտարարվում է, որ ցանկություն հայտնող անձինք կարող են դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ներկայացնելով հետևյալը փաստաթղթերը.

 

  1. Դիմում՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին,
  2. Անձը հաստատող փաստաթուղթ,
  3. Ինքնակենսագրություն (այդ թվում՝ մասնագիտական  և ապօրինի ակտիվների վերադարձի ոլորտում իրականացրած գործունեության նկարագրությամբ),
  4. Փորձագետ ներգրավվելու ցանկության համառոտ հիմնավորում,
  5. Ապօրինի ակտիվների վերադարձի ոլորտում գիտական կամ պրակտիկ աշխատանքի կամ կոռուպցիոն հանցագործությունների քննության առնվազն երեք տարվա փորձառությունը հավաստող փաստաթուղթ:

 

Փաստաթղթերն ընդունվում են 2020թ. մայիսի 21-ը ներառյալ:

Փաստաթղթերը ներկայացվում են [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված: Փաստաթղթերի ստացման վերաբերյալ հայտ ներկայացնողը ծանուցվում է փաստաթղթերն ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ նույն էլեկտրոնային փոստի հասցեով: Փաստաթղթերը թերի լինելու դեպքում դիմումին ընթացք չի տրվում՝ դիմումատուին այդ մասին ծանուցելով մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

Փորձագետների նշանակման համար նախապատվությունը տրվում է մասնագիտական և ապօրինի ակտիվների վերադարձի ոլորտում առավել մեծ փորձառություն ու հեղինակություն ունեցող անձանց:

Արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը կտեղադրվի ՀՀ դատախազության պաշտոնական www.prosecutor.am կայքում:

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչություն՝ հեռ. 511-541, 511-698, 511-538»:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում