Thursday, 02 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Մերօրյա աղմկոտ բացահայտումներն ու Յոլյանի հանցավոր անգործությունը. Բացառիկ մանրամասներ

2017 թվականին ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո փետրվարի 27-ին այն ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում նշանակվելու համար Ազգային ժողովին ներկայացրեց Լեւոն Յոլյանի թեկնածությունը: 2017 թվականի փետրվարի 28-ին գաղտնի փակ քվեարկությամբ ՀՀ Ազգային ժողովը միաձայն (99 կողմ ձայնով) Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում ընտրեց Լևոն Յոլյանին: Վերահսկիչ պալատը բյուջետային միջոցների և պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ արտաքին պետական վերահսկողություն իրականացնող անկախ պետական մարմինն է:

Պարզ լեզվով ասած՝ վերահսկիչ պալատը, որն հիմա Հաշվեքննիչ պալատ է դարձել, պետք է հսկողություն իրականացնի երկրի ներում ու դրսում կատարվող գործարքների նկատմամբ, հայտնաբերի հնարավոր խախտումները և դրանք ներկայացնի համապատասխան իրավապահ մարմիններին։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ Հայաստանում գործել է ֆինանսական կոռուպցիոն բուրգ, որի գագաթին եղել են պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, օլիգարխներ։

Այս հոդվածով ներկայացնելու ենք Հաշվեքննիչ պալատի նախկին աշխատակից, վարչության պետի տեղակալ Արամայիս Սարգսյանի կողմից բացահայտված կոռուպցիոն սխեմայի, միլիոնավոր դոլարների անհետացման, պետությանը պատճառված աննախադեպ խոշոր չափի ֆինանսական վնասի ու համապատասխան մարմինների կողմից ցուցաբերված հանցավոր անգործության մասին։

Սկսենք սկզբից։

                                                      Չինական 25 մլն դոլար վարկի պատմությունը

 2017 թվականի վերջին Վերահսկիչ պալատի կողմից ՊԵԿ-ում իրականացվում է ստուգումներ։ Արայիկ Սարգսյանն ու իր գործընկերները ստուգումներ են իրականացրել կոնկրետ վարկային միջոցների ու դրամաշնորհների ոլորտում։

Իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված կասկած հարուցող արդյունքները Սարգսյանի կողմից ներկայացվել է վերադասին, որն անտեսվել է։ Դրանից հետո, Վերահսկիչ պալատի կողմից հրապարակվել է զեկույց, որը թերի է եղել։

«Այդ ժամանակ հեղափոխական շարժումը սկսվեց ու ոչ ոք ուշադրություն էլ չդարձրեց։ Բոլորը սպասում էին, թե ինչ է լինելու։ Դրանից հետո ես մեկ տարի սպասել եմ, որ շտկումներ կլինի կա՛մ ՊԵԿ-ի կողմից, կա՛մ Պալատի կողմից։ Ոչ մի կառույցի կողմից մեկ տարվա մեջ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել»,- պատմեց Արայիկ Սարգսյանը։

Մեկ տարի հետո, 2019 թվականի փետրվարին Սարգսյանը, տեսնելով, որ վերադասի կողմից՝ այս դեպքում Լևոն Յոլյանի, որևէ քայլ չի կատարվում, կատարելով իր մասնագիտական պարտականությունները, ՊԵԿ-ում հայտնաբերված խախտումների վերաբերյալ փաթեթն ուղարկել է ՀՔԾ։ Սրանից հետո Արայիկ Սարգսյանի նկատմամբ Պալատում իրականացվել է  ճնշումներ՝ պաշտոնի իջեցման տեսքով, հասցնելով մինչև փորձագետի մակարդակի ու վերջնական աշխատանքից ազատման։ Իսկ ինչպես տեղի ունեցավ աշխատանքից ազատումը։ Երբ փաթեթը ՀՔԾ-ից փոխանցվել է ԱԱԾ-ին, ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Գրիգորյանը զանգել է Լևոն Յոլյանին ու տեղեկացրել, որ  իր աշխատակիցը նյութեր է տվել Գագիկ Խաչատրյանի դեմ։ Գագիկ Խաչատրյանը 2008 թվականից սկսած զբաղեցրել է ՊԵԿ նախագահի պաշտոնը, իսկ 2016-ից ղեկավարել է միավորված ՊԵԿ-ն ու ֆինանսաների նախարարությունը, որը ընդդիմադիրները անվանում էին «սուպերնախարարություն», իսկ Գագիկ Խաչատրյանին «սուպերնախարար»:

ԱԱԾ քննչականի պետի տեղակալի այդ «բարի գործից» հետո, Յոլյանն իր մոտ է կանչում Սարգսյանին ու ասում․ «Խաչատրյան Գագոյի հետ չունե՞ս։ Ես ասի, ունեմ։ Ասեց՝ նյութեր ես տվել ՀՔԾ, Խաչատրյան Գագոյի մասին։ Գործը տեղափոխվել է ԱԱԾ։ Ես քեզ համար տամ, զանգի, կանչել են։ Ու տվեց այդ Գրիգորյանի համարը։ Գնացի, ասեցի՝ ինձ, որ կանչել եք, ինչու չեք ծանուցել, չեք զանգել։ Ասեց՝ դուք պետական ծառայող եք, մենք ձեր ղեկավարին չէինք կարող տեղյակ չպահել։ Տեղյակ պահեիք, բայց ոչ թե «դակլադ» տայիք։ Զանգեիք, ասեիք էս ինչ պաշտոնյային էս ինչ գործով կանչում ենք հարցաքննության։ Հետո ես ճշտեցի, որ Գրիգորյանն ու Յոլյանը մտերմիմ հարաբերությունների մեջ են։

Ես դա պետական շահերից ելնելով եմ անում, ինքը վերածում է անձնականի։ Միայն Գագիկ Խաչատրյանը չէ։ Բա նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ՊԵԿ նախագահ Հովիկ Հովսեփյանը։ Սլանքերը նրանց վրա էլ է ուղղվում։

Արդեն պարզ էր, որ ինձ պետք է մեջտեղից հանեին, Յոլյանին պահեին, դիրքերն ամրացնեին, իսկ Գագոյի հետ կապված քննությունն իրականացնեին»,- մանրամասն պատմեց Արայիկ Սարգսյանը։ ԱԱԾ այցից հետո, մեկ ամիս անց, Արայիկ Սարգսյանին աշխատանից ազատում են, իսկ նյութերը մնում են ԱԱԾ-ում։

2020 թվականի փետրվարի 8-ին ԱԱԾ-ն հայտարարություն է տարածում, որ բացահայտել է պաշտոնատար անձանց կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերի վնաս հասցնելու դեպք։

«Փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ 2014-2016 թթ. ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած, իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող, գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձը նշված ժամանակահատվածում վերադասի՝ ՀՀ ֆինասների նախկին նախարարի հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և միջազգային համագործակցության ոլորտում կատարվող աշխատանքները հնարավորինս դրական լույսի ներքո ներկայացնելու, մաքսային վարչարարությունը զարգացնելու, մաքսային մարմիններին արդի տեխնոլոգիական սարքավորումներով վերազինելու պատրանք ստեղծելու խմբային շահերից ելնելով, անտեսելով մաքսային մարմինների իրական պահանջմունքները, դրանց վերաբերյալ իրենց ենթակա իրավասու պաշտոնատար անձանց կողմից ներկայացված հավաստի տվյալներն ու հաշվարկները ՀՀ կառավարության կողմից կնքված արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագրի շրջանակներում ձեռք են բերել ՀՀ մաքսային ծառայության կարիքներից չբխող, առանձնապես խոշոր չափերի՝ 2.282.387.249 ՀՀ դրամ արժողությամբ 8.500 միավոր էլեկտրոնային կողպեք։ Մինչդեռ, ՀՀ մաքսային համակարգի կարիքների համար անհրաժեշտ է եղել առավելագույնը երկու հազարը, իսկ փաստացի՝ մինչև 2019 թ. հոկտեմբեր ամիսը, օգտագործվել է ընդամենը 251 միավոր կողպեք։

Արդյունքում, հիշյալ 2 բարձրաստիճան պաշտոնյաների՝ ՀՀ ֆինասների նախկին նախարարի և նրա տեղակալի գործողությունների հետևանքով ոչ միայն խաթարվել է պետական մարմնի բնականոն գործունեությունը, այլև ՀՀ կառավարությանը տրամադրված առանձնապես խոշոր չափերով վարկային միջոցներն օգտագործվել են ոչ նպատակային, իսկ պետությանը պատճառվել է 1 մլրդ 747 մլն 195 հազար 905 ՀՀ դրամի նյութական վնաս՝ առաջացնելով ծանր հետևանքներ»։ Այստեղ հիշատակվող միջազգային վարկային համաձայնագիրը հայտնի չինական 25 մլն դոլարի վարկն է։ Այս բացահայտումները կատարվել են հենց Արայիկ Սարգսյանի տրամադրած նյութերի հիման վրա։ Ֆինանսների նախին նախարարը Գագիկ Խաչատրյանն է, իսկ մեղադրյալ ներգրավված ու հետախուզման մեջ գտնվող տեղակալը Արթուր Աֆրիկյանն է։ 2018 թ. Հունիսին Աֆրիկյանը լքել է Հայաստանի Հանրապետության տարածքը՝ վերջինիս նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։

«Ինչու ԱԱԾ-ն չի գրում, թե ո՞րն պետության վարկն է ու գումարի չափն ինչքան է։ 25 մլն դոլար չինական վարկից ԱԱԾ-ն քննություն է իրականացրել 5 մլն դոլարի մասով, որից բացահայտվել է 3 մլն դոլարը։ Բա ո՞ւր է մնացած 20 մլն դոլարը»,- հարցադրում է անում Արայիկ Սարգսյանը։

                                                                Ռուսական 16 մլն դոլար դրամաշնորհ

 2015-2017 թվականների ընթացքում պետական բյուջեի ու արտաբյուջետային միջոցների, Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ՀՀ հարկային վարչարարության արդիականացման վարկային ծրագրով և ՌԴ կառավարության աջակցությամբ իրականացվող Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակում ՀՀ-ին տեխնիկական ու ֆինանսական աջակցություն ցուցաբերելու դրամաշնորհով՝ այսուհետ ՌԴ դրամաշնորհ, պետք է իրականացվեին մաքսային ու հարկային մարմինների արդիականացման գործընթացները, ձեռք բերվեին տարբեր տեխնիկաներ ու անհրաժեշտ միջոցներ։

Արայիկ Սարգսյանն, ով հենց այդ ուսումնասիրությունն է կատարել ու բացահայտել, որ ձեռք բերված ապրանքներն ու արժեքները չեն համապատասխանում իրար, նշեց, որ անգամ Հաշվեքննիչ պալատի կայքում այդ մասին գրված է ընդամենը մեկ նախադասություն, այնինչ, հսկայական, միլիոնավոր դոլարների հասնող չարաշահումների մասին է խոսքը։

2019 թվականի փետրվարի 2-ին Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակում օգոստոսին կատարված խուզարկություններից հետո ձերբակալվեց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն ու եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով։ Խոսքը միլիոնավոր դոլարների վատնման մասին է։

Արայիկ Սարգսյանը ենթադրում է, որ այդ քրեական գործը ռուսական 16 մլն դրամ դրամաշնորհի հետ է կապված։

Հաշվեքննիչ պալատի տարեկան ամփոփման մեջ մի քանի նախադասությամբ է միայն անդրադարձ կատարվել այս դրամաշնորհով կատարված գործարքներում հայտնաբերված խախտումների մասին։ Միայն նշված է, որ Մաքսային ծառայությանը տեխնիկական հագեցվածությամբ ապահովելու նպատակով մոտ 10 մլն և 499 մլն  դրամի գործարքը կատարվել է Գագիկ Խաչատրյանի որդուն պատկանող «Այյունեթվորքս» ընկերության կողմից։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում վարույթն իրականացնող մարմնի կողմից կալանք է դրվել Գագիկ Խաչատրյանի, որդիների՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների, ինչպես նաև հորեղբոր որդի՝ Արամ Խաչատրյանի գույքի, ակտիվների վրա։  Արայիկ Սարգսյանը վստահ է՝ այս ամբողջ բացահայտումները կատարվել են իր փոխանցած նյութերի հիման վրա։

                                                        Լևոն Յոլյանի պաշտոնավարման գաղտնիքը

Արայիկ Սարգսյանը նշեց, որ այսօր տարվող կոռուպցիայի դեմ պայքարը արդյունավետ չէ։ Գործերի բացահայտման ընթացքը գոհացնող չէ։  Մեր զրուցակիցը նշեց՝ Վերաքննիչ պալատում պաշտոնավարման ընթացքում, ի պաշտոնե տեղյակ է նախկինում կատարված մի շարք լուրջ հանցագործությունների մասին, որոնք Պալատի նախագահ Լևոն Յոլյանը խնամքով թաքցնում է։ Այս պահին չի հրապարակելու ոչ մի փաթեթ, մինչև այս գործերով առաջընթաց չնկատի։

Սարգսյանը հավելեց՝ իր կողմից բացահայտված խախտումներով կազմված նյութերի մի մասն է ՊՎԾ ղեկավար Արգիշտի Քյարամյանի մոտ է, սակայն վերջինիս կողմից որևէ քայլ չի կատարվում, գործին ընթացք չի տրվում։

ՀՀ Վերահսկիչ պալատի նախկին պաշտոնյայի կողմից հայտնաբերված խախտումների մասին Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը ամբողջությամբ տեղյակ է եղել։ Վերջինս Արայիկ Սարգսյանին հեռացրել է՝ իր անվտանգությունն ապահովելու նպատակով։

Չորս մասնավոր հանքի տեր Յոլյանը ևս փոխկապակցված է եղել այս մարդկանց հետ, որոնք ձեռք է բերել Բնապահպանության նախարար աշխատած ժամանակ։ Սակայն, իր անունը որևէ բիզնեսում չի երևում։ Հանքերից մեկը կնոջ՝ Անուշ Ասլանյանի անունով է, երկուսը՝ փեսայի՝ ՊԵԿ քննչական վարչության նախկին պետ, արդարադատության փոխգնդապետ Մարատ Դուրյանի։ Յոլյանի փեսան ՀՀ ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանի որդին է:

Կոռուպցիայի հերթական դրսևորումը՝ պետական պաշտոնյան պաշտոնավարման ընթացքում հանքեր է ձեռք բերել՝ «ՌԱՄ ԳՐՈՒՊ», «Պրեմիում մայնինգ», «Բազալտ մայնինգ» և «Դրաղեգ մետալ»։

Թե ինչպես է Լևոն Յոլյանը շարունակում նոր Հայաստանում պաշտոնավարել, ինչպես է կարողացել լեզու գտնել նոր իշխանությունների հետ, հայտնի չէ։ Դա, իհարկե, տարատեսակ եզրակացություններ անելու տեղիք է տալիս։ Ի դեպ՝ Արայիկ Սարգսյանը հավելեց, որ Հայաստանում կոռուպցիոն այս փաթեթով արդար քննություն չիրականացնելու, պետությունից գողացված միլիոնավոր դոլարները բյուջե չվերադարձնելու դեպքում, այս և մնացած ողջ փաթեթը կուղարկի Եվրախորհրդարան և իրավասու այլ եվրոպական կառույցներ։ Այս պահին նրան այդ քայլից ետ է պահում Հայաստանի միջազգային վարկանիշին ուժեղ հարված չհասցնելու ցանկությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում