Այսօր՝ ապրիլի 22-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում Հարկային օրենսգրքում փոփոխություններն են, որի նպատակն է ճգնաժամի հետևանքների մեղմումը:
Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նկատեց, որ անկախ այս նախագծից` մեր երկրում կիրառվում է արագացված ամորտիզացիա, որի հետևանքով է հարկային վնասների հիմնական մասը. «Հարկային վնասը թույլատրվում է փոխանցել դրա ձևավորմանը հաջորդող 5 տարիներին, ոչ ավելի»:
Նրա խոսքով` ուստի ներդրողը պետք է գնահատի ներդրմանը հաջորդող 5 տարիների իր հնարավոր եկամուտները. «Սա զսպող նորմ է, որպեսզի այս հնարավորությունը տեղի-անտեղի չչարաշահվի»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































