Wednesday, 15 07 2026
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի

Բրիտանիայում 100-ամյա վետերանը մարաթոնի միջոցով միլիոններ է հավաքել բժիշկների համար

Բրիտանացի վետերան Թոմ Մուրը, որը մասնակցել է երկրորդ համաշխարհային պատերազմին, իր 100-ամյակից երկու շաբաթ առաջ քայլակով իրականացրել է բարեգործական մարաթոն իր այգում:

BBC-ն տեղեկացնում է, որ նա ցանկանում էր հավաքել 1000 ֆունտ ստերլինգ բժիշկների համար, սակայն արդյունքում հավաքել է 12 մլն և դարձել ազգային հերոս:

Գումար հավաքելու գործընթացը Թոմ Մուրը սկսել է որպես շնորհակալություն Առողջապահության ազգային համակարգին՝ NHS-ին, որ բուժել են իր օնկոլոգիական հիվանդությունը և ազդրի կոտրվածքը: Մուրը շարժվում է հատուկ քայլակի միջոցով, սակայն պարտավորվել է իր այգում կատարել 100 շրջան, որպեսզի գումար հավաքի կորոնավիրուսի տարածման պայմաններում Առողջապահության ազգային համակարգին օգնելու համար: Արդյունքը սպասվածից ավելին էր: Ավելի քան 620 հազար մարդ նվիրատվություն է կատարել, և հավաքվել է 12 մլն ֆունտ ստերլինգ:

Ամեն օր Մուրն անցել է 10 շրջան, իսկ եզրափակիչ շրջանը նա հաղթահարել է BBC-ի ուղիղ եթերում:

«Ես ինձ լավ եմ զգում և հույս ունեմ, որ դուք՝ նույնպես: Ես չէի կարող պատկերացնել, որ երբևէ նման բանի կմասնակցեմ: Մենք կհաղթահարենք այս ամենը, միգուցե մի քիչ ժամանակ է պետք, սակայն արևը կրկին կշողա»,-ասել է նա` ավարտին հասցնելով քայլքը:

Թոմ Մուրի գաղափարն իրագործելու հարցում աջակցել է նրա դուստրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում