Ինչպես տեղեկացնում է Rbc.ru-ն, 2013թ. ԵԱՀԿ-ում նախագահությունը կանցնի Ուկրաինային: Այդ մասին որոշումն ընդունվել է նոյեմբերի 23-ին` կազմակերպության 56 երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ: Աստանայում կայանալիք գագաթնաժողովում նախագահությունը Ղազախստանից կանցնի Լիտվային, 2012 թվականին ԵԱՀԿ նախագահը կլինի Իռլանդիան: