Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Կեղտոտ արշավ Հայաստանի դեմ «ժանտախտի» պահին

Ռուսաստանի «Մոսկովսկի Կոմսոմոլեց» պարբերականը, չգիտես ինչու, որոշել է անդրադառնալ Հայաստանում ամերիկյան օժանդակությամբ ստեղծված կենսալաբորատորիաներին՝ առիթ ծառայեցնելով փաստը, որ կորոնավիրուսով վարակվել են Հայաստանի Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի մի քանի աշխատակից: Ընդ որում, օրեր առաջ եղած տեղեկությունը ռուսական թերթի ուշադրությանն է արժանանում ուշացումով՝ դառնալով Հայաստանում, այսպես ասած, ամերիկյան լաբորատորիաների թեման գեներացնելու և դրա վրա ինտրիգ կառուցելու առիթ:

Ինչու, այսպես կոչված, ամերիկյան, որովհետև ԱՄՆ ֆինանսական և տեխնոլոգիական օժանդակությամբ կառուցված այդ լաբորատորիաները իրականում լիովին պատկանում են Հայաստանին, դրանցում աշխատում են հայաստանցի մասնագետներ: Այդ մասին ընդհուպ մինչև հայ-ռուսական մակարդակով հայտարարվել է բազմաթիվ անգամ, այդ լաբորատորիաներ ռուսաստանցի մասնագետների մուտքի թույլտվության մասին Երևանը ևս հայտարարել է մի քանի անգամ, որոնք հնարավորություն ունեն մուտք գործել և տեսնել, որ դրանք չեն ներկայացնում որևէ կենսաբանական զենքի լաբորատորիա և ընդամենը զբաղված են Հայաստանի կենսաբանական անվտանգության խնդրով:

Բայց այդ ամենից հետո, թվում է, փակված թեման դարձյալ հայտնվում է ռուսական մամուլում, ընդ որում՝ դրա հեղինակավոր միջոցներից մեկում և բավականին ինտրիգային շեշտադրումներով՝ լաբորատորիաները՝ վարակի աղբյուր: Ավելին, թեման անմիջապես տեղ է գտնում ադրբեջանական պրոպագանդայի հարթակներում:

Այն, որ ամերիկյան լաբորատորիաները, Հայաստանի կենսաբանական անվտանգւթյան կարևոր ռեսուրսը հանգիստ չեն տալիս ռուսական, ադրբեջանական շրջանակներին՝ հասկանալի է: Ընդհանրապես, Հայաստանի անվտանգության որևէ հավելյալ ռեսուրս, որը կապված չէ Ռուսաստանի հետ, ռուսական հարթակներում հռչակվում է, այսպես ասած, «դավադրության աղբյուր», և սկսվում է առնվազն քարոզչական թունավորման գործընթացը՝ իհարկե, խնդիրը հետագայում Երևանի դեմ ծառայեցնելու քաղաքական ակնկալիքով կամ հաշվարկով:

Ընդ որում, խիստ հատկանշական է, որ ամերիկյան լաբորատորիաները ռուսական մամուլի ուշադրության կենտրոնում են հայտնվում այժմ, երբ Երևանը Մոսկվայի առաջ դրել է գազի գնի նվազեցման հարց և սպասում է պատասխանի: Դա է թերևս պատճառը, որ օրեր առաջ տեղեկությունը, որ վարակված են նաև Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի աշխատակիցները, որի ենթակայությունն են լաբորատորիաները, ռուսական ուշադրության առիթ է դառնում այժմ, երբ կա պատճառը՝ Երևանի դիմումը գազի գնի նվազման առնչությամբ:

Ընդ որում, բանը չի ավարտվում լոկ ուշադրությամբ և հարցադրումներով, այլ իրադրության ակնհայտ նենգափոխմամբ՝ լաբորատորիաները ներկայացնելով իբրև վարակի աղբյուր, այն դեպքում, երբ կենտրոնի աշխատակիցների վարակը ընդամենը հիվանդության հետ շփման արդյունք է, ոչ թե լաբորատորիայում աշխատանքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում