Saturday, 27 04 2024
Ոսկեպարը անվտանգ կլինի՞, Ալիևի սպառնալիքները կվերանա՞ն, երաշխիքներ կունենա՞նք. հարցեր են
Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը
Բաքուն կվիժեցնի սահմանազատման գործընթացը. նրանց իրական նպատակը Սյունիքն է
Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին
Քաղաքացիական պաթոսի օրը Հայաստանի ծանր ճանապարհին
Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություն ստացել է համակարգիչներ
Վարչապետը հանդես է գալիս «Հայրենիքը պետությունն է։ Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ
Գլխավոր դատախազի հրավերով՝ ՀՀ ժամանած եվրոպական և միջազգային պատվիրակներն այցելել են Մատենադարան
ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից
11:45
Նորվեգիան Կիևին 13 մլն դոլար է փոխանցել
11:30
Նավթի գներ. 26-04-24
Ցուցարարներին միացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականների ուղերձը
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ

51 մլն եվրո ԵՄ-ից Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար. Երևանը Բրյուսելին ցույց է տվել՝ վստահելի ու կանխատեսելի գործընկեր է

Եվրոպական միությունը 51 մլն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ կորոնավիրուսային համավարակի դեմ միասին պայքարելու նպատակով։ Այս մասին հաղորդում է Հայաստանում ԵՄ գրասենյակը: Այն ներառում է մասնավորապես՝ 18 մլն եվրո նոր ֆոնդեր և ընթացիկ ֆոնդերից 33 մլն եվրո վերաբաշխում՝ բժշկական սարքավորումների մատակարարման, բժշկական և լաբորատորիաների անձնակազմի համար դասընթացների կազմակերպման, ՓՄՁ-ներին և բիզնես հանրությանը ցուցաբերվող աջակցության, ինչպես նաև կորոնավիրուսային վարակի բռնկման հետևանքով տուժած անձանց սոցիալական և հումանիտար օգնության տրամադրման նպատակով:

Քաղաքագետ Նարեկ Մինասյանը, անդրադառնալով Եվրամիության կողմից տրամադրվելիք աջակցությանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Նախևառաջ պետք է նշել, որ Եվրամիությունը որոշում է կայացրել որոշակի օժանդակություն ցուցաբերել ԱլԳ անդամ բոլոր երկրներին։ Իհարկե, այդ աջակցության չափը տարբեր երկրների համար տարբեր է։ Հայաստանի պարագայում, ինչպես գիտեք, օժանդակությունը կազմելու է 51 միլիոն, ինչը բավական կարևոր է։ Ստեղծված իրավիճակում, երբ Եվրամիությունը, եվրոպական տարբեր երկրներ բախվել են բարդությունների, նման օժանդակության ցուցաբերումը Հայաստանին բավականին կարևոր է»։

Շարունակելով՝ մեր զրուցակիցն ասաց. «Երբ տեսնում ենք, թե ինչ ուղղություններով է ծախսվելու տրամադրվող օժանդակությունը, կարող ենք ենթադրել, որ այն կարող է բավականին արդյունավետ լինել։ Օժանդակությունը ներառում է բժշկական պարագաների ձեռք բերում, նաև՝ այս համաճարակից տուժած սոցիալական խոցելի խմբերին աջակցություն կամ նրանց աջակցող ծրագրերի իրականացում։ Այսինքն՝ ծրագիրը բավականին լայն սպեկտոր է ներառում, ինչը բավականին կարևոր է ու ստեղծված իրավիճակում բավական լավ աջակցություն է նաև Հայաստանի համար»։

Ըստ Մինասյանի՝ աջակցությունը նաև քաղաքական իմաստով կարևոր նշանակություն ունի. «Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանը Եվրամիության համար կարևոր գործընկեր է։ Ավելին՝ եվրոպական կողմն ունի վստահություն, որ Հայաստանին տրամադրվող միջոցները կարող են օգտագործվել արդյունավետորեն։ Սա ևս կարևոր մեսիջ է՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում Հայաստանը բավականին վճռական քայլեր է գործադրում, ինչը չի կարող չգնահատվել Բրյուսելի կողմից»։

Դիտարկմանը՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ ՀՀ իշխանությունների կատարած գործողություններն ընդհանուր առմամբ գոհացնում են Բրյուսելին, եթե կա նման վերաբերմունք ԵՄ-ի համար դժվար ժամանակաշրջանում, քաղաքագետն ասաց. «Հայաստանն իր բոլոր միջազգային գործընկերների հետ հարաբերություններում փորձում է դիրքավորվել որպես վստահելի, թափանցիկ ու կանխատեսելի աշխատող գործընկեր։ Սա բավականին կարևոր մարտավարություն է, և պատահական չէ, որ տարբեր ներքաղաքական լուրջ բարեփոխումների շրջանում հայկական կողմը կոնսուլտացիաներ է ունենում նաև իր միջազգային գործընկերների հետ, որպեսզի նրանց համար ևս հայաստանյան գործընթացները լինեն ընկալելի։ Բնականաբար, սա չէր կարող հաշվի չառնվել այդ գործընկերների կողմից։ Ստեղծված իրավիճակն ու աջակցության փաթեթը վկայում են, որ հայկական կողմի քայլերը եղել են ընկալելի հատկապես եվրոպական գործընկերների համար, ու Հայաստանը նրանց համար վստահելի գործընկեր է»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ ԵՄ-ի կողմից որդեգրվել է «ավելին ավելիի դիմաց» սկզբունքը, ու ԱլԳ ծրագրի այն երկրները, որոնք իրականացնում են ավելի խորքային բարեփոխումներ ժողովրդավարացման ուղղությամբ, նրանք Եվրոպական միությունից ստանում են առավել մեծ աջակցություն. «Եվ սա անկախ այն բանից՝ նրանք ունեն Եվրամիության հետ ստորագրած Ասոցացման համաձայնագիր, թե ոչ։ Սա բավական կարևոր սկզբունք է, ու հայկական կողմը հանդես է եկել այդ սկզբունքի կողմին։ Չունենալով Ասոցացման համաձայնագիր՝ Հայաստանը հասավ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը, որը ևս բավական հավակնոտ է։ Ավելին՝ եթե համեմատական ենք անցկացնում Ասոցացման համաձայնագիրը ստորագրած որոշ երկրների ու Հայաստանի միջև, միանշանակ կարող ենք պնդել, որ Հայաստանն իր բարեփոխումների օրակարգով շատ ավելի առաջ է։ Սա ևս կարևոր ցուցիչ է ու գնահատվում է նաև եվրոպական գործընկերների կողմից»։

Ստացվում է, որ Հայաստանն ավելի լավ վերաբերմունք է ստանում ԵՄ-ից ու ԱՄՆ-ից, չնայած ԵԱՏՄ անդամ է՝ դիտարկմանն ի պատասխան Նարեկ Մինասյանն արձագանքեց. «Հարցը մի փոքր այլ է այստեղ։ Մի բան է՝ արտաքին աջակցությունը, մեկ այլ բան, երբ դու մեկ ընդհանուր միության իրավահավասար անդամ ես ու բնականաբար այդ միության շրջանակներում արդեն փորձում ես օրակարգ ձևավորել ու դրա շրջանակներում նաև քո շահերն առաջ տանել։ Այստեղ հետաքրքիր օրինակ է այն, որ նաև հայկական կողմի նախաձեռնությամբ ԵԱՏՄ շրջանակներում վերացվեցին մաքսատուրքերը բժշկական սարքավորումների ու պարագաների ներմուծման համար։ Սա, ըստ էության, ցույց է տալիս, որ հայկական կողմն օգտագործում է իր գործիքակազմը նույն ԵԱՏՄ շրջանակներում։ Այսինքն՝ կախված իրավիճակից ու գործընկերներից, հայկական կողմն ունի տարբեր գործիքակազմեր, որոնք ստեղծված իրավիճակում փորձում է հնարավորինս օգտագործել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում