Saturday, 27 04 2024
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը
Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհավորել է Ազգային տոնի կապակցությամբ
Բողոքի ցույց անող տարբեր ուժեր ուղղորդվում են մեկ կենտրոնից
17:09
Իրանը համարում է, որ պատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն են
Շոլցի պատասխանը. հայ-ադրբեջանական բանակցային դինամիկան կպահպանվի՞
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում հավաքներին երեխաների մասնակցության այնպիսի ձևաչափի կիրառումը, որը չի բխում երեխայի լավագույն շահից
ՊՆ-ն հորդորում է
Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին. մեկնարկել է ավանդական «Ծաղկահավաք»-ը
«Վնուկովո» օդանավակայանում պայթյունի սպառնալիքի պատճառով վարչական շենքի հարկերից մեկը տարհանվել է
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. վարչապետ
Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ
Ինչպես է Շոլցը Ալիևի հետ քննարկելու էներգետիկ հարցեր՝ անտեսելով ԼՂ-ում ցեղասպանության հանգամանքը
Կիրանցում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում
Ռուսաստանը կողմ է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Պեսկով
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ
14:15
Դինա Տիտուսը ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը
Վաշինգտոնը Բաքվում պատերազմական հանցագործներ է բացահայտում. առայժմ՝ տեղեկատվական արտահոսքերի միջոցով

Մերոնք հակառակորդին ճանաչում են, բայց «գարանտիա» չկա, որ երբեք չենք խաբվի

4 տարի առաջ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը արցախյան ճակատի գրեթե ողջ երկայնքով ընթանում էին թեժ մարտեր: Բաքուն փորձեց շեշտակի հարվածով իրականացնել բլից-կրիգ և հասնել հաջողության՝ այդ կերպ մտադիր լինելով զենքի միջոցով լուծել արցախյան հակամարտությունը, ինչը Բաքվին չհաջողվեց։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանի հետ:

Արդյո՞ք Ապրիլյան պատերազմից հետո չորս տարի անց լիարժեք վերլուծություններ և հետևություններ ենք արել, հասկացել մեր բոլոր առավելություններն ու բացթողումները, ոչ թե բացառելու համար պատերազմը, այլ հնարավոր պատերազմի դեպքում չունենալու Ապրիլյանի սխալները: Ի պատասխան այս հարցի՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ իր համար ապրիլի 2-ը նշանակալի ու ցավոտ օր է՝ կապված շատ կարևոր հիշողությունների հետ և ընդգծեց, որ Զինված ուժերը դեռևս 2016-ի ապրիլին, երբ մարտական գործողություններն ավարտվել էին, ՊՆ Գլխավոր շտաբում ամեն ինչ վերլուծել են. «Մանրակրկիտ մասնագիտական վերլուծություն է կատարվել, թե մեր առավելությունները և բացթողումները որոնք էին… Բոլոր բանակները հաջողությունների կողքին ունենում են նաև բացթողումներ, դրանք կազմակերպչական են, տեխնիկական են, նաև մասնագիտական և կապված պատասխանատվության հետ: Այդ վերլուծությունները հիմք են հանդիսացել մեր մարտական պատրաստվածության զարգացման, կառուցվածքային փոփոխությունների և նաև սպառազինման առումով: Նոր տեսակի զինամթերք ենք ձեռք բերել, բայց բանակի զարգացման հիմքում միայն զենք-զինամթերքը չէ, որ ապահովում է բարձր մարտունակությունը և ժամանակի պահանջներին համապատասխան լինելը, այլ առաջին հերթին մեր մարտական պատրաստվածության գործընթացներն են, զորավարժությունները, որոնք միտված են բանակի մարտունակության շեշտակի բարձրացմանը»:

«Ապրիլյան պատերազմի ժամանակ մենք նույնպես ունեինք մեր տիրույթը՝ վիրտուալ տիրույթը, որտեղ վարվում էին նոր սերնդին բնորոշ «մարտական գործողություններ»,- նշեց Ա. Հովհաննիսյանը: Նա նաև նկատեց, որ տարիների ընթացքում լրատվական դաշտի իմունիտետը բարձրացել է:

Մանրամասն՝ տեսնայութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում