Thursday, 02 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Հավերժական խնդիր է. Լարսում բեռնատարների կուտակումները գերազանցում են մի քանի կիլոմետրը

Արդեն երկու շաբաթ է և ավելի հայկական բեռնատարները չեն կարողանում հատել հայ-վրացական սահմանը։ Սադախլոյի մոտ կան կանգնած մեքենաներ, մեքենաներ կան, որ  հասել են Լարսի անցակետի մոտ ու մնացել կայանած։ Բագրատաշենում հերթերը գերազանցում են մի քանի կիլոմետրը։ Այս տեղեկությունը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց նաև Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը։ Նրա խոսքով՝ վրացիները այս կուտակումները բացատրում են նրանով, որ մեքենաների հոսքը մեծացել է, մեքենաները լցվել են Վրաստան, ու հերթեր են գոյացել: «Ուրիշ բացատրություն չեն տալիս։ Ես մեր վարորդներին եմ հարցնում պատճառների մասին, իրենք ասում են, որ թուրքական մեքենաներն են շատ-շատ։ Ես էլ ենթադրում եմ, որ երևի Եվրոպան հիմա փակ է, դրա համար է այս պատկերը, թուրքական մեքենաների այս ակտիվությունը»,- ասաց Համբարձումյանը։

Բեռնափոխադրողների միության նախագահի խոսքով՝ մեքենաները հիմնականում բեռնված են բանջարեղենով՝ լոլիկ, վարունգ և այլ մթերքներ։ Վարորդներն էլ ստիպված կանգնած, սառնարանները միացրած կանգնած են, որ ապրանքը չփչանա։ «Բա ինչ անենք, ուրիշ ելք չունենք, ուրիշ ճանապարհ չունենք»,- ասաց Համբարձումյանը՝ հավելելով, որ թեև սպասվում է, որ ԵԱՏՄ նիստում պետք է հարցը քննարկվի, լուծում ստանա, բայց ինքը լուծումներ չի տեսնում: «Միակ լուծումը կլիներ այն, որ ուրիշ ճանապարհ բացվի Վրաստանի տարածքում, և մեքենաները արագ-արագ անցնեն, թե չէ մենակ Լարսի դեպքում այս խնդիրը միշտ կլինի ու միշտ կմնա։ Դրան էլ գումարվել է կորոնավիրուսը, ու նման պատկեր ունենք։ Թե չէ վերջնական լուծում ես չեմ տեսնում»,- ասաց Համբարձումյանը։

Նշենք, որ երեկ վաղ առավոտյան կառավարությունը հաղորդագրություն տարածեց Հայաստանի և Վրաստանի վարչապետների հեռախոսազրույցի մասին, որտեղ նշվում է, թե հատուկ միջոցներ են ձեռնարկվում Լարսի մաքսակետով անխափան բեռնափոխադրումներ ապահովելու ուղղությամբ։

Վարորդները, սակայն, նշում են, որ հարցը բնավ էլ վարակով պայմանավորված խստացումները չեն։ Այս կուտակումները երկու պատճառով են առաջացել։ Մեկը՝ որ ՌԴ-ում ռուբլու կուրսի արժեզրկումից հետո Հայաստանից մեծ քանակությամբ մեքենաներ են գնացել ՌԴ՝ ապրանք, հիմնականւմ ցորեն ներկրելու, և երկրորդը պատճառը քաղաքականն է, որը հատկապես հայ վարորդները իրենց վրա զգում են։

«Արդեն 10 օր է՝ ճանապարհին ենք կանգնած, սանտիմետրերով ենք առաջ գնում։ 1-2 ժամվա մեջ մի մեքենա են բաց թողնում՝ հատկապես, եթե այդ մեքենան հայկական համարներով է, ղեկին էլ հայ վարորդ է։ Բայց վրացիները, օսեթները արագ-արագ անցնում են։ Անգամ օրեր կան, որ նրանց մեքենաները հատուկ ուղեկցությամբ հերթից հանում են ու հասցնում մաքսակետ։ Էնպես որ՝ թող հեքիաթներ չպատմեն, պատճառը հեչ էլ կորոնավիրուսը չի։ Մենք էսքան տարի էս գործի մեջ ենք, լավ էլ հասկանում ենք՝ որը որից հետո է»,- մեզ հետ զրույցում ասաց հենց այդ պահին արդեն տասներորդ օրը հերթի մեջ սպասող վարորդներից մեկը, որի մեքենան բեռնված էր բանջարեղենով։ Նա ասաց, որ ստիպված օրը 20-30 լիտր վառելիք են ծախսում կանգնած վիճակում, որպեսզի սառնարանը աշխատի, ու բանջարեղենը, մթերքները չփչանան, բայց չեն հասկանում, թե իրենց օգուտը որն է լինելու:

«Մենակ վառելիք ու ներվեր ենք ծախսում։ 10 օր ա՝ մեքենայի մեջ ենք քնում, փողոցում հաց ուտում, ոչ լողացել ենք, ոչ լվացվել։ Բա սա կյա՞նք է»,- զայրացած ասաց մեկ այլ վարորդ։

Վարորդների խոսքով՝ եթե անգամ այս օրերի հերթերն էլ թեթևանան, մեքենաների կուտակումներ չլինեն, մեկ է՝ Լարսի խնդիրը հավերժական է։ Այն մնալու է, քանի դեռ այլընտրանք չի առաջարկվել Լարսին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում