Thursday, 02 05 2024
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին
Ադրբեջանին հրավիրել են, իսկ ի՞նչ են ասել Հայաստանին
Կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ
Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը. Bloomberg
20:30
Իրանի ԱԳ նախարարը և դեսպանը քննարկել են Թեհրան-Բեյրութ հարաբերությունները

Կորոնավիրուսային ճգնաժամը սրելու է երկրների խրոնիկ հիվանդությունները. Հայաստանի դեպքում դրանք պարզ են

Մինչ Հայաստանը, հարևան երկրները, ամբողջ Եվրոպան, ասիական և այլ աշխարհամասերի շատ ազգեր հնարավոր բոլոր միջոցներով պայքարում են կորոնավիրուսային համաճարակի դեմ, զուգահեռաբար միջազգային մամուլում, այդ թվում և հայկական մեդիափորձագիտական դաշտում զարգանում է քաղաքական միտքը: Շատ վերլուծաբանների կարծիքով` աշխարհը թևակոխել է ճգնաժամային մի շրջափուլ, որից դուրս գալու ելքերն առայժմ անորոշ են: Խոսքը ոչ միայն առողջապահական իրավիճակի մասին է, այլև մարդկային կենսագործունեության առանցքային ոլորտների` հանրային-քաղաքական կյանքի, ֆինանսների, տնտեսության մասին: Մասնագետներն ասում են, թե նման գլոբալ ճգնաժամ և տնտեսության այսքան արագ փլուզում չեն հիշում նախորդ դարի 40-ականներից` Երկրորդ համաշխարհայինից ի վեր: Այս իրավիճակում շատ արդիական են դարձել խոսակցությունները ամենատարբեր շրջանակներում` նոր աշխարհի ձևավորման հեռանկարների մասին: Հիշենք թեկուզ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, թե այն աշխարհը, որը կար հունվարին, այլևս չի լինելու:

Անշուշտ, այս իրավիճակում գերառաջնահերթությունը բոլոր երկրների համար էլ մարդկանց առողջությունն է և համաճարակի դեմն ի վերջո առնելը: Բայց, մյուս կողմից, մարդիկ ուզում են հասկանալ, թե ի՞նչ է լինելու վաղը, ինչո՞վ և ինչպե՞ս են իրենք ապրելու, եթե տնտեսական անկումը շարունակվի այս տեմպերով: Գրեթե բոլորն էլ համամիտ են, որ մեզ սպասվում է նոր գլոբալ տնտեսական ճգնաժամ, բայց թե ի՞նչ չափերի այն կհասնի, առայժմ դժվար է կանխատեսել: Վրացի քաղաքագետ Գելա Վասաձեի կարծիքով` գալիք ճգնաժամն ավելի ծանր է լինելու, քան 2008 թվականին էր: Գերմանացի միջազգայնագետ Ալեքսանդր Ռահրն էլ ասում է, թե տնտեսական առումով այսօր ամեն ինչ որոշում է կորոնավիրուսի դեմ պայքարը: Փորձագետի խոսքերով` աշխարհին այսօր լավ լուրեր են պետք, և եթե լինեն այդ դրական իմպուլսները` բորսաներն էլ կբարձրանան, նավթի գներն էլ կբարձրանան, արդյունաբերությունն էլ Եվրոպայում, Ամերիկայում, Չինաստանում կվերագործարկվի: Այն, որ տնտեսական հետևանքները գրեթե բոլոր երկրների համար էլ ծանր են լինելու, ակնհայտ է, բայց ներդրողներին, աշխարհի գործարար շրջանակներին այսօր ամենաշատը հուզող հարցը հետևյալն է` որքա՞ն աշխարհը կմնա «կարանտինի» մեջ: Պատասխան այս հարցին առայժմ չկա:

https://www.1in.am/assets/uploads/2016/06/dubnov.jpg

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում թեմային անդրադարձավ Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը` ասելով, որ այս պրոցեսներն, անշուշտ, անհետևանք չեն անցնելու: Ռուսաստանցի մեկնաբանը չգիտի` գլոբալ տնտեսական ճգնաժամ կլինի, թե ոչ, բայց տնտեսական ռեցեսիան, մեր զրուցակցի կարծիքով, ամեն դեպքում անխուսափելի է: Դուբնովը որպես օրինակ նշում է սպորտի ոլորտում ու մասնավորապես ֆուտբոլում այսօր տիրող իրավիճակը:

«Համաշխարհային սպորտում աղետալի վիճակ է: Ես այս ոլորտի մեծ մասնագետ չեմ, բայց հասկանում եմ, որ ֆուտբոլի ոլորտում սարսափելի ճգնաժամ է հասունանում: Նկատի ունեմ տնտեսական կողմը: Սա օրինակներից մեկն է: Կարծում եմ` նույն ձևով անխուսափելի է ճգնաժամը նաև տնտեսության մյուս ճյուղերում», – ասում է Դուբնովը:

Իսկ թե կվերաճի՞ արդյոք այս ամենը քաղաքական ճգնաժամի` քաղաքական մեկնաբանը չի կարող ասել, բայց հակված չէ այն տեսակետին, թե այս փոփոխությունները կհանգեցնեն նոր աշխարհակարգի ձևավորման:

«Մենք չգիտենք` որքա՞ն սա կտևի, ի՞նչ մասշտաբների կհասնի: Հույս ունեմ` ժանտախտի միջնադարյան պատկերներին չենք հասնի: Բայց եթե վարակի դեմ պայքարող երկրներին ու նախ և առաջ եվրոպական երկրներին հաջողվի ձգձգել իրավիճակը մինչև ամառ, հետո` մինչև պատվաստանյութի հայտնագործում, ապա դա սցենարներից մեկն է: Միգուցե այդ ընթացքում Իտալիային հաջողվի դուրս գալ այս ծանր վիճակից, և այդ ժամանակ սկսենք մտածել ավերածությունները վերականգնելու մասին: Իսկ եթե ելնենք ավելի վատ սցենարներից, ապա այդ դեպքում բոլորովին այլ քաղաքականություն և այլ ծախսեր հարկավոր կլինեն: Ինչ վերաբերում է նոր աշխարհակարգին`չգիտեմ, ես չեմ տեսնում լուրջ պատճառներ: Գիտեք, որպեսզի փոխվի աշխարհակարգը` Չինաստանով, Ռուսաստանով, Միացյալ Նահանգներով պիտի միջնադարյան ժանտախտ անցնի, բայց, փառք Աստծո, ես ունեմ հիմքեր չելնելու այդ սցենարից: Իհարկե, այն, ինչ տեղի է ունենում Իտալիայում, սարսափելի է, մարդկայնորեն ուղղակի հրեշավոր է, սարսափելի: Բայց եթե հարցին նայենք ցինիկ վիճակագրության տեսանկյունից, ապա այս դեպքում էլ դժվար է խոսել աշխարհակարգի փլուզման մասին: Սա դեռևս ուժերի գլոբալ հարաբերակցության փոփոխություն չէ»:

Այսպիսով, Վադիմ Դուբնովը գլոբալ փոփոխություններ աշխարհաքաղաքական առումով չի կանխատեսում, բայց չի կասկածում, որ մարդկությանը պատուհասած այս նոր աղետը քաղաքական, տնտեսական և այլ բնույթի հետևանքներ, այնուամենայնիվ, ունենալու է: Այդ հետևանքները ավելի պատկերավոր նկարագրելու համար մեկնաբանը դրանք համեմատում է նոր կորոնավիրուսի հետ:

«Ինչպես գիտեք`մարդիկ այժմ մահանում են ոչ միայն կորոնավիրուսից, այլև դրան ուղեկցող խրոնիկ հիվանդություններից: Ամեն երկիր ունի իր խրոնիկ հիվանդությունները: Ռուսաստանում կորոնավիրուսը սրեց նավթային, ածխաջրածնային խնդիրները: Հայաստանի համար, հնարավոր է, այդ խրոնիկ հիվանդությունը լինի կախվածությունների շարքը, այդ թվում` Ռուսաստանից: Դա նույնպես կարող է խնդիր դառնալ: Մի խոսքով` ճգնաժամը սրելու է խրոնիկ հիվանդություններով: Իսկ Հայաստանում պարզ է`որոնք են դրանք», – նշեց Դուբնովը:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում