Sunday, 19 05 2024
Ավտովթար Սիսիան-Գորայք ավտոճանապարհին․ կան տուժածներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Վլադիմիր Պուտինը համախոհների «եվրոպական ակու՞մբ է ձեւավորում»
10:24
Microsoft-ը 4 միլիարդ եվրո է ներդնում ֆրանսիական ամպային ծառայություններում
Ռուսաստանը խայտառակվեց Հայաստանի հետ նման կերպ վարվելու համար․ Ֆրենկ Փալոն
10:09
Իսպանիայում մարդկանց մոտ առնետի հեպատիտի տասնյակ դեպքեր են հայտնաբերվել
Ալիևը միայն Մինսկի խումբը լուծարելով կարող է դատել Արցախի ղեկավարներին
09:45
Գերմանիայում կիբեռհանցագործություններից վնասը 2023 թվականին գերազանցել է 205 միլիարդ եվրոն
09:30
Չինաստանը 2023-2024 ֆինանսական տարում դարձել է Հնդկաստանի գլխավոր առևտրային գործընկերը
Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է
Ինչ է պատմել Արարատ Միրզոյանը Բերբոքին Ալմաթիի մասին
Մոսկվայի «Մեծ թատրոնից» մարդկանց տարհանել են
«Պուտինի այցը Հյուսիսային Կորեա նախապատրաստական փուլում է»․ Պեսկով
Երևանի ռեստորաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի
Պարզ լճի մոտ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի եզրափակիչ փուլը. ներկա է եղել Փաշինյանը
Սկսեցինք Տավուշից՝ սակայն թիրախն ու լծումները Երևանում են. մենք հասել ենք մեր տրամաբանական ավարտին
Կրակոցներ՝ Հրազդանում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է
Հասկացանք, դուք սկյութ եք
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել
Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա
22:15
Ան Լորանս Պետելը Ֆրանսիայի վարչապետին կոչ է արել հակազդել Ադրբեջանի քայլերին, որոնք կասկածի տակ են դնում երկրի ամբողջականությունը
Հայ-հնդկական ռազմական համագործակցության փաստաթուղթը պատմական է
Կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը․ ԱԳ նախարար
ԻԻՀ-ի քրիստոնեական ֆիլիա՞լ են ուզում դառնանք. եկեղեցու ռևանշն անընդունելի է
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ամփոփեց օրվա ընթացքում ունեցած հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
Ոսկու առեղծվածը․ 9 անգամ աճել է ոսկու արտահանումը
Հայաստա՞ն, թե՞ Իրան, թուրքական «դիլեմա»
20:45
Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
20:30
Վիետնամի հանրային անվտանգության նախարարին առաջադրել են նախագահի պաշտոնում
Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԱՄՆ-ը որոշում է կայացրել կասեցնել Արցախին տրամադրվող աջակցությունը․ կարևոր է հասկանալ՝ ինչո՞ւ դա տեղի ունեցավ հատկապես հիմա

ԱՄՆ կառավարությունը որոշում է կայացրել կասեցնել Արցախին տրամադրվող շուրջ 1,5 միլիոն դոլարի աջակցությունը, որը ավանդաբար ուղղվում էր ականազերծման աշխատանքներին: Նման աջակցություն ԱՄՆ-ը Արցախին հատկացնում էր 1990-ականների սկզբից ի վեր, արդեն շուրջ երեք տասնամյակ, և այդ աջակցությունը չէր դադարել որևէ պարագայում՝ ոչ կախված Հայաստանում քաղաքական վայրիվերումների ու իշխանության ավտորիտար բնույթից, ոչ էլ, առավել ևս, ադրբեջանական ու թուրքական լոբբիների աշխատանքի արդյունքում:

Եվ մեզ համար չափազանց կարևոր է հասկանալ՝ ինչո՞ւ դա տեղի ունեցավ հատկապես հիմա, երբ Հայաստանում հաստատված է ամբողջությամբ ժողովրդավարական իշխանություն, իսկ ադրբեջանական ու թուրքական լոբբիների աշխատանքը նույնն է, ինչ նախկինում:

ԱՄՆ կառավարության այս որոշումն ունի ինչպես խորքային, այնպես էլ համեմատաբար մակերեսային պատճառներ: Խորքային պատճառների թվում ամենաէականն այն է, որ թավշյա հեղափոխությունից երկու տարի անց էլ Հայաստանի նոր իշխանությունը չկարողացավ գտնել ԱՄՆ-ի հետ երկխոսելու, ԱՄՆ-ին նոր գաղափարներ ու ծրագրեր առաջարկելու միջոցներ, և հայ-ամերիկյան հարաբերությունները մինչ օրս էլ ընթանում են բացառապես նախկին իներցիայով: Խորքային մյուս պատճառների թվում պետք է առանձնացնել ռուսական ռազմական կոնտինգենտի մանդատի ներքո Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու Հայաստանի իշխանության որոշումը, որի վերաբերյալ ԱՄՆ իշխանությունները ամենատարբեր մակարդակներով հայտնեցին իրենց տարակուսանքն ու վրդովմունքը: Լայն իմաստով, Արցախին աջակցության հատկացման դադարեցումը հենց Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու պատասխանն է ԱՄՆ-ի կողմից:

Հայաստանի ու Արցախի վերաբերյալ ԱՄՆ-ի վարչակազմի դիրքորոշման վրա բնականաբար ազդել են նաև երկու հայկական պետությունների կողմից տարբեր առիթներով հնչած ոչ համարժեք հայտարարությունները, ինչպես, օրինակ, իրանցի բարձրաստիճան զինվորական Սուլեյմանիի սպանության համար ԱՄՆ-ին ուղղված կոպիտ մեղադրանքը Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի կողմից կամ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե ինքը ԱՄՆ-ին ամենաշատը քննադատած Հայաստանի ղեկավարն է:

Այս բոլոր գործոնները առանձին-առանձին և ամբողջության մեջ էապես ազդել են հայ-ամերիկյան հարաբերությունների ձևի ու բովանդակության վրա, ինչի արտահայտություններից մեկն էլ ԱՄՆ-ին հատկացվող աջակցության դադարեցման մասին ամերիկյան որոշումն էր: Սա պետք է սթափեցնող ազդակ լինի Հայաստանի իշխանության համար՝ հայ-ամերիկյան հարաբերությունների վերբեռնման, վերարժեքավորման, դրանք նոր բովանդակությամբ ու նախաձեռնություններով լցնելու առումով:

Մենք պետք է դադարենք առաջնորդվել այն մտակաղապարներով, որ միայն ԱՄՆ-ն է պարտավոր աջակցել Հայաստանին, մենք պետք է ամերիկյան կողմին ներկայացնենք, թե ինչով ենք մենք պատրաստ հետաքրքիր լինել Նահանգների համար: Այլապես առաջիկայում էլ մենք կարող է ականատես լինենք ամերիկյան կողմից ոչ հայամետ քայլերի: Իսկ այդ հարցում ադրբեջանական ու թուրքական լոբբիներին մեղադրելը սոսկ մխիթարություն է և որևէ կապ չունի գործնական քաղաքականության հետ:

https://www.facebook.com/photo.php?fbid=3319528231409618&set=a.444774552218348&type=3&theater

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում