Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

«Սա այն դեպքն է, երբ ճանճի վրա պետք է թնդանոթով կրակել». հանրային առողջապահության մասնագետը՝ կորոնավիրուսի մասին

Հանրային առողջապահության մասնագետ Գևորգ Եղիյանը կարծում է, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ այժմ Հայաստանում ստեղծված իրավիճակում ամենակարևոր խնդիրն է՝ մի կողմից թույլ  չտալ համաճարակի բռնկումը, մյուս կողմից՝ նպաստել, որպեսզի որքան հնարավոր է շատ քաղաքացիներ կարողանան բարեհաջող  հաղթահարել  վարակը:

«Դա բնական պատճառներով կդադարեցնի համաճարակը, քանի որ այդ մարդիկ  այլևս  ձեռք կբերեն իմունիտետ և չեն տարածի  վիրուսը»,-  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  ասաց  Գևորգ Եղիյանն ու միևնույն ժամանակ հավելեց .

«Կարծում եմ՝ կանխարգելիչ քայլերի շարքում ի թիվս ձեռնարկված և ձեռնարկվելիք միջոցների՝ վստահաբար  արժի նաև կտրուկ ավելացնել ազատ մահճակալների քանակը՝ համալրված համապատասխան սարքավորումներով և հեռակա մասնագիտական աջակցությամբ՝ ինչպես, օրինակ, արեցին Չինաստանում՝ միանգամից 10 հազար մահճակալ  ավելացրին »:

Այս համատեքստում մասնագետից հետաքրքրվեցինք նաև՝ մասնագիտական հեռակա աջակցությունն այս դեպքում կարո՞ղ է արդյոք արդյունավետ տարբերակ լինել, թե՞ ավելի նպատակահարմար է  ստացիոնար ձևով մոբիլիզացնել մասնագիտական ուժն ու կարողությունները.

«Եթե կան բավարար  քանակի ինֆեկցիոնիստներ, ապա, իհարկե, ավելի գերադասելի  է  ստացիոնար ձևը, սակայն, եթե չկան, ուրեմն նրանց գերծանրաբեռնելը կարող է նվազեցնել աշխատանքի որակը: Գտնում եմ, որ կարելի  է  սրան  ավելացնել  նաև մեր  ռազմական ռեսուրսը, այսինքն՝  ժամանակն է արդեն ռազմական դաշտային հոսպիտալներ բացազատել՝ ներգրավելով ռազմական և ոչ ռազմական բոլոր  ազատ  բժիշկներին  (նշում եմ ազատ, որովհետև կան բազմաթիվ այլ հիվանդություններով տառապող մարդիկ, ովքեր  ևս  բուժօգնության կարիք  ունեն) , նրանց տեսակապի միջոցով  կցել  խորհրդատու ինֆեկցիոնիստներ և ռեանիմատոլոգներ, ինչպես նաև՝ նրանց ապահովել անհրաժեշտ սարքավորումներով  և օգնություն ցուցաբերելու պարագաներով: Անհրաժեշտ է ստեղծել  այսպես ասած՝«բուֆեր», որպեսզի մի կողմից՝ որքան հնարավոր է շատ հիվանդներ կամ վարակակիրներ ընդունենք, մյուս կողմից՝ խստացնենք կանխարգելիչ միջոցառումները, որպեսզի համաճարակը սահուն անցնի և բռնկումներ չլինեն»,- ի պատասխան պարզաբանեց նա:

Ինչ վերաբերում է  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այն հայտարարությանը, թե լայն թափով ընթանում են ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարական աշխատանքները և առաջիկա օրերին  ունենալու ենք 40 նոր պալատ, ապա Գևորգ Եղիյանը  սա շատ դրական և ողջունելի քայլ համարեց՝ նկատելով, որ հնարավոր բռնկման դեպքում  դրանք կարող են շատ օգտակար լինել:

«Եթե այդ չափով կամ գուցե մի փոքր ավելի  նաև ռազմական հոսպիտալներ լինեն՝ որպես ռեզերվ՝ միաժամանակ, իհարկե, առանց վտանգելու մեր ռազմական անվտանգությունը, ապա սա նույնպես շատ լավ միտք է: Մեր ունեցած ռեսուրսներին ես մանրամասն ծանոթ չեմ,  բայց  հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կարծում եմ,որ մեր իսկ ապահովության համար որևէ միջոց  ավելորդ  համարվել  չի կարող»,- ընդգծեց  մեր  զրուցակիցը:

Հարցին՝  Հայաստանի իշխանությունները  հիմա  որքանո՞վ  են  կարողանում արդյունավետ պայքարել այս համաճարակի դեմ՝ հաշվի առնելով նաև Հայաստանում արձանագրված վարակակիրների և մեկուսացվածների  քանակը, արդյո՞ք  բավարարում է կառավարության  կողմից  գործադրվող  քայլերն այս ուղղությամբ, մասնագետը պատասխանեց.

«Նրանց  ջանքերն  ու աշխատանքը թերևս  դրական կգնահատեմ, դեռևս շատ լավ են կարողանում դիմադրել, սակայն ուզում եմ շեշտել, որ սա այն դեպքն է, երբ  ճանճի վրա պետք է թնդանոթով կրակել, նույնիսկ՝ մի քանի թնդանոթներով, իսկ թե երբ նվազման միտում կունենանք՝ դժվարանում եմ հստակ կանխատեսել, որովհետև  կրկնում եմ՝  ես մեր ունեցած ռեսուրսներին մանրամասն չեմ տիրապետում և բացի դա՝ կան բազմաթիվ գործոններ՝  թե¢  ներքին, թե¢ արտաքին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում