Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 41 035-ի: Այս մասին հայտնել է Իտալիայի առողջապահության նախարարության պաշտոնական կայքը: Նախարարության տվյալներով, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 405 մարդ, ապաքինվել՝ 4 440 հոգի: Այս պահի դրությամբ 14 935 մարդ գտնվում է տնային մեկուսման մեջ։
CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախիտ բնակեցված քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 245 հազարը: