Փարիզի Սենա գետը, ողողել է Լուվրի և Օրսե թանգարանի հարևանությամբ գտնվող տարածքները: Այդ մասին հայտնում է TASS-ը:
Հեղեղումը տեղի է ունեցել Սենայի աջ և ձախ ափերին միաժամանակ: Ողողվել է նաև մայրաքաղաքի 7-րդ թաղամասի Ալեքսանդր III կամրջի ափը:
Կոմունալ ծառայության աշխատողները ափերից հեռացրել են շարժական սրճարանները, աղբարկղները, նստարանները: Վարորդները շտապ հեռացնում են տրանսպորտային միջոցները հեղեղված տարածքներին մոտ շրջաններից: Ողողված տարածքներում հետիոտնի մուտքը կսահմանափակվի ոստիկանության կողմից:
Հեղեղների պատճառը արդեն մեկ ամիս տեղացող անձրևներն են։