Sunday, 28 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

Պաշտոնատար անձանց գործողություններում առկա են եղել լիազորությունները չարաշահելու առերևույթ հանգամանքներ

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կարիքների համար 2013-2017 թվականներին բնակարանների ձեռքբերման և բաշխման գործընթացների օրինականության ստուգման նպատակով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ 2017 թ․ մարտի 30-ին 10․000․000 դրամով Երևան քաղաքում գնվել է տուն, որը սակայն 2017 թ․ մայիսի 11-ի որոշմամբ, որպես նվիրատվություն, հանձնվել է ՀՀ ոստիկանությանը: Այնուհետև 2017 թ․ հունիսի 22-ին, ՀՀ ոստիկանության պետի հրամանով, հիշյալ տունը սեփականության իրավունքով հատկացվել է ընդամենը 6 օր ոստիկանության զորքերում ծառայության անցած աշխատակցուհուն։

Պարզվել է, որ անշարժ գույքի ձեռքբերման և նվիրատվության ընթացքում կատարվել են մի շարք չարաշահումներ:

Մասնավորապես՝ չի պահպանվել ՀՀ կառավարության 24․07․2008 թ․ թիվ 805-Ն որոշմամբ սահմանված՝ զինծառայողներին անհատույց օգտագործման կամ սեփականության իրավունքով բնակարաններ տրամադրելու առաջնահերթություններից երկարամյա /5 կամ 10 տարվա/ ծառայության ստաժի պահանջը, այն պայմաններում, երբ ոստիկանության կրթահամալիրում նույն ժամանակահատվածում ծառայել են բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող մի շարք երկարամյա ծառայողներ: Չեն իրականացվել ՀՀ կառավարության 07․03․2007 թ․ թիվ 384-Ն որոշմամբ սահմանված ուսումնասիրությունները՝ ծառայողի սոցիալական վիճակը՝ բնակարանային պայմանները պարզելու և կարիքները գնահատելու համար և չեն պահանջվել որոշմամբ սահմանված փաստաթղթերը:

Բացի այդ, պարզվել է, որ նշված ծառայողը, 2017 թ․ հունիսի 16-ից 2018 թ․ սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ ոստիկանության զորքերի 1031 զորամասի շտաբի նվագախմբի երաժշտի պաշտոնը և այդ պաշտոնի համար վարձատրվելով, երբևէ չի ներկայացել ոստիկանության զորքերում ծառայության, սակայն վարձատրվել է։

Նկատի ունենալով, որ ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները վկայել են այն մասին, որ վերջինիս ՀՀ ոստիկանության զորքերի 1031 զորամասի նվագախմբի երաժշտի հաստիքին հրամանագրելու և ոստիկանության զորքերում ծառայության չներկայանալու պարագայում նրան վարձատրելու, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կարիքների համար ձեռք բերված առանձնատունը նրան տրամադրելու գործընթացքում պաշտոնատար անձանց դրսևորած գործողություններում առկա են եղել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ հանգամանքներ, ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում