Ճապոնական Sony ընկերությունը ներկայացրել է հինգերորդ սերնդի 5G բջջային կապի աջակցությամբ Xperia 1 II սմարթֆոնը: Շնորհանդեսը հեռարձակվել է ընկերության պաշտոնական YouTube ալիքով:
Sony Mobile Communications Inc-ի նախագահ Միցուի Քիշիդի խոսքով, Xperia 1 II սարքի հիմնական առավելությունը կապի բարձր արագությունն է:
Բացի այդ, մոդելը բնութագրվում է նկարահանման գերազանց որակով, քանի որ այն հագեցած է կատարելագործված երեք օբյեկտիվով տեսախցիկով:
Նշվում է, որ նորույթն ունի 6.5 դյույմանոց 4K HDR CinemaWide OLED էկրան՝ կողմերի 21:9 կինեմատոգրաֆիական հարաբերակցությամբ:
Բացի այդ, սմարթֆոնը հագեցած է Dolby Atmos ձայնով առջևի ստերեոբարձրախոսներով: Այս տեխնոլոգիան մշակվել է Sony Pictures Entertainment-ի մասնագետների օգնությամբ:
Ենթադրաբար, նոր մոդելը վաճառքի կհանվի 2020-ի գարնանը: Ներկայումս գաջեթի գնի վերաբերյալ որևէ տեղեկություն չկա: