Tuesday, 30 04 2024
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»
Ադրբեջանը դու՞րս է գալիս Թուրքիայի վերահսկողությունից
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել

Ինչո՞ւ է Արմեն Գևորգյանը ստացել ազատ տեղաշարժի իրավունք

ՀՀ վերաքննիչ դատարանը  փետրվարի 18-ին բավարարել է  2008թ․ մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու   մեջ մեղադրվող ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանի բողոքը՝ վերացնելով նրա ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը։

Արդյոք դա հնարավորություն չի՞  ընձեռի Արմեն Գևորգյանին լքել երկիրը, ինչպես եղավ տարբեր քրեական գործերով ներգրավված  այլ մեղադրյալների դեպքում։

Փաստաբան Կարապետ Բադալյանը կարծում է, որ օրենսգրքերն ու պրոցեսներն այնպիսին են, որ դատարանն անում է առավելագույնը արդյունավետ քննություն իրականացնելու համար։

«Դատախազությունն, ամենայն հավանականությամբ, կբողոքարկի, բայց եթե Արմեն Գևորգյանը քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով հեռանա Հայաստանից, ի՞նչ կարող եմ ասել։ Ինքը ստացել է ազատ տեղաշարժի իրավունք։ Միգուցե կողքից նայելով՝ այդ ամենն  արդարացված չէ, հիմնավորված չէ, բայց մենք ունենք երեք ատյանի դատարաններ, որոնց որոշումները վերանայվում են։

Վերաքննիչ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարանում։ Դատական համակարգի նկատմամբ վստահություն չկա, բարեփոխումներ չեն արվել, այդ իսկ պատճառով էլ շատերը մտածում են, որ այդ որոշումներով հնարավորություն են տալիս, որ մեղադրյալները գնան արտերկիր ու չվերադառնան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Կարապետ Բադալյանը։

Փաստաբանն ասաց, որ շուտով ընդունվելու է բարեվարքության ստուգման օրենքների փաթեթն է ընդունվելու, և երբ իրականացվի վեթինգը, դատական համակարգն էլ այլ կերպ կգործի, վերաբերմունքն էլ կփոխվի ամեն ինչի հանդեպ։

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով հարցաքննության ժամանակ Արմեն Գևորգյանը քննիչի հարցին ի պատասխան, նշել էր, որ ինքը 2008թ․ փետրվարի 23-ին Ռոբերտ Քոչարյանի հետ միասին Մոսկվայից վերադարձել է Երևան և նրա հանձնարականով կազմակերպել երեք խորհրդակցություն։

«Հարց- Ի՞նչ է Ձեզ հայտնի 2008թ․ փետրվարի 23-ին ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաների և մյուս իրավապահ մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից հրահրված խորհրդակցության հանգամանքների մասին։

Պատասխան- Կարող եմ ասել, որ այդ խորհրդակցությունը կազմակերպելու հանձնարարականը ստացել եմ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանից այն նույն օրը՝ փետրվարի 23-ին, երբ նա վերադարձավ Երևան՝ Մոսկվայից։ Ճշտեմ, որ մենք միասին էինք այնտեղ, միասին էլ վերադարձանք Երևան, ՀՀ նախագահը հենց օդանավակայանում ինձ հանձնարարեց փետրվարի 23-ին կազմակերպել իր մոտ երեք խորհրդակցություններ․առաջինը՝ ՀՀ ՊՆ ղեկավար կազմի հետ, երկրորդը՝ ՀՀ ոստիկանության ղեկավար անձնակազմի հետ և երրորդը՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար անձնակազմի հետ։ Խորհրդակցությունների հրավիրման պատճառների մասին ինձ այդ պահի դրությամբ շատ բան հայտնի չէր, քանի որ ՀՀ նախագահը այդ հանձնարարականը ինձ տվեց հենց օդանավակայանում, ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի զեկույցները լսելուց հետո, իսկ նրանք զեկուցել են առանց իմ ներկայության, ես առանձին էի կանգնած, որոշակի հեռավորության վրա։ Զեկույցները լսելուց հետո էլ նա ինձ տվեց խորհրդակցություններ կազմակերպելու հանձնարարական։ Խորհրդակցությունները կազմակերպվեցին փետրվարի 23-ին՝ աշխատանքային օրվա ընթացքում։ Ես այժմ դժվարանում եմ հիշել դրանց անցկացման ժամերը և հերթականությունը։ Պետք է նշեմ, որ երեք խորհրդակցություններին էլ ես մասնակցել եմ։ ՀՀ ՊՆ ղեկավար կազմի մասնակիցների շրջանակը ես հիմա անհատապես չեմ հիշում, ամեն դեպքում եղել են պաշտպանության նախարարը, նրա տեղակալները, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, աշխատակազմի և լրատվական ծառայության ներկայացուցիչներ։ Այդ խորհրդակցությանը ներկա է եղել նաև վարչապետ Սերժ Սարգսյանը։ Իմ հիշելով՝ խորհրդակցության ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, դիմելով ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին, ասել է, որ Զինված ուժերը որևէ կերպ չպետք է միջամտեն քաղաքական գործընթացներին, չներգրավվեն այդ գործընթացների մեջ, որ բանակում պետք է տիրի կարգ ու կանոն, և վերջապես պետք է առավել ուշադիր լինել ՀՀ սահմաններում՝ Ադրբեջանի հետ շփման գծում տիրող իրադրության նկատմամբ, քանի որ չի բացառվում, որ Ադրբեջանի կողմից լինեն սադրիչ գործողություններ»,- իր ցուցմունքում նշել է Արմեն Գևորգյանը։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում